Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կազմավորման 80 ամյակի առթիվ Երևանում՝ ակադեմիայի բակում, ապրիլի 23-ին կայացավ «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսը։

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

23-04-2024 17:10

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կազմավորման 80 ամյակի առթիվ Երևանում՝ ակադեմիայի բակում, ապրիլի 23-ին կայացավ «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսը։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կազմավորման 80 ամյակի առթիվ Երևանում՝ ակադեմիայի բակում, ապրիլի 23-ին կայացավ «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսը։ Այն կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ-ի նախաձեռնությամբ։
Ցուցահանդեսին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները, գործընկերները, ՀՀ ԿԳՄՍ_ն և ՀՀ պետական խոշոր բուհերը:
Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվում էին գիտական փորձեր, անցկացվեցին հետաքրքիր վիկտորինաներ, որոնց մասնակիցները կազմակերպիչների կողմից ստացան նվերներ:
Ցուցահանդեսի ներկաներին ողջունեց ու ընթացքին հաջողություն մաղթեց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց ցուցահանդեսի կայացումը` ընդգծելով հատկապես դրանում դպրոցականների, ուսանողների, ուսուցիչների և գիտնականների ներգրավածությունը։
Ելույթներից հետո կազմակերպիչները, այցելուները շրջեցին տաղավարներում, ծանոթացան ցուցադրությանը, որին մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը(ՀԱԻ)՝ տնօրեն Արսեն Բոբոխյանի գլխավորությամբ։ ՀԱԻ-ի տաղավարում ցուցադրված էին ինստիտուտի տարբեր տարիների հրատարակություններ, հնագիտական գտածոներ և այլ նյութեր, որոնք ներկայացնում էին ինստիտուտի գործունեությունը։