Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Բանախոսություն «Երուսաղեմի հայերեն վիմագիր ժառանգությունը» խորագրով

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

04-04-2024 17:13

Բանախոսություն «Երուսաղեմի հայերեն վիմագիր ժառանգությունը» խորագրով

Օրեր առաջ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում «Երուսաղեմի հայերեն վիմագիր ժառանգությունը» խորոգրով բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը։ Բանախոսությունը կազմակերպվել էր ինստիտուտի «Միջնադարագիտական քննարկումներ»-ի շրջանակում։
Բանախոսը ներկայացրեց Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայերեն վիմագիր ժառանգությունը, որը Սուրբ Երկրում հայոց դարավոր ներկայության անհերքելի փաստերից է։ Անդրադարձ եղավ նաև Երուսաղեմի հայ համայնքի անցյալի ու ներկայի մասին։ Իր խոսքում Խ․ Հարությունյանը կարևորեց Սուրբ Երկրի հայկական ժառանգության հանրահռչակումը է շարունակական լինելը։ Տեղեկացրեց՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայերեն վիմագիր արձանագրությունները շատ են և գալիս են վաղ միջնադարից։ Բանախոսությանը ներկա էին ինստիտուտի աշխատակիցներ, հյուրեր։