Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումներին նվիրված գիտաժողով

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

14-07-2024 18:00

ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումներին նվիրված գիտաժողով

Հունիսի 14-ին լրացավ 1949թ․ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից 15․000 հայերի Ալթայի երկրամաս և շուրջ 5․000 "նախկին թուրքահպատակների" Տոմսկի մարզ աքսորվածների փաստացի դեպորտացիայի 75-րդ տարին։
Այդ առիթով ՀՀ ԳԱԱ ՀՆագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժինը Կիրառական մարդաբանության թեմատիկ խմբի հետ կազմակերպել էին ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումներին նվիրված գիտաժողով։
Մինչ գիտաժողովի մեկնարկը ԽՍՀՄ բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ կհնչեցին 1949թ․ հունիսի 14-ին Հայաստանից Ալթայի երկրամաս աքսորվածներից երկրամասում մահացած անձանց անունները (մյուս խորհրդային հանրապետություններից աքսորվածներից մահացածների անունները չունենք)։
Գիտաժողովի շրջանակում զեկույցներով հանդես եկան Հրանուշ Խառատյանը, Դավիթ Գասպարյանը, Գոհար Ստեփանյանը, Աշխեն Պետրոսյանը, Տիգրան Սարգսյանը, Լևոն Աբրահամյանը, Գայանե Շագոյանը, Հասմիկ Կնյազյանը և Հարություն Մարությանը։