Մասնակցություն Վարշավայի «(In)Visible Russian (Anti-)War Migration» միջազգային գիտաժողովին
ՀԱԻ Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը 2024թ. մարտի 13-15-ը Վարշավայում մասնակցեց «(In)Visible Russian (Anti-)War Migration» միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով «Integration of Russian Immigrants in Armenia: Self-perceptions Through the Prism of ''own'' (''svoi'')and ''guest'' խորագրով զեկուցումը:
Գիտաժողովը կազմակերպվել էր "Crossing Borders, Building Walls: Towards an Ethnography of Russian War Mobilization" նախագծի շրջանակում: Հետազոտական թիմի մեջ ներառված է եղել նաև նույն բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգաբանության ինստիտուտը, Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Սլավոնական ուսումնասիրությունների ինստիտուտը, Վարշավայի համալսարանի Ազգաբանության և մշակութային մարդաբանության ինստիտուտը և Վարշավայի համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը: Գիտաժողովին մասնակցությունը հնարավոր է դարձել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: