Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

«Հայկական սփյուռքը շարժման մեջ» («Armenian Diaspora(s) in Motion»)

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

15-03-2024 15:12

«Հայկական սփյուռքը շարժման մեջ» («Armenian Diaspora(s) in Motion»)

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի գիտաշխատող Արման Խաչատրյանը 2024 թվականի մարտի 14-15-ին Փարիզում մասնակցել է «Հայկական սփյուռքը շարժման մեջ» («Armenian Diaspora(s) in Motion») (Գիտաժողովի նպատակների և ծրագրի վերաբերյալ տե՛ս https://www.icmigrations.cnrs.fr/2024/02/06/conf-
diasporas-armeniennes-mars-2024-campus-
condorcet/?fbclid=IwAR1RjV8Wbi3g_CQCX3y10LLw3jiYKcPj0kQriiqeNUbFKzxBEnCDOKE6Awo ) միջազգային գիտաժողովին, որը կազմակերպվել էր Փարիզի Նուբարյան գրադարանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Գալուստ Գուլբենկյան հիմնարկության, Սորբոնի համալսարանի և Միգրացիայի ֆրանսիական համագործակցության ինստիտուտի համատեղ ջանքերով։ Երկօրյա գիտաժողովի նպատակն էր ներկա աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում անդրադառնալ հայկական սփյուռքում ի հայտ եկած ներքին նոր գործընթացներին և իրողություններին, դրանցում առկա առանձնահատկություններին։
Գիտաժողովը մեկտեղել էր հայկական սփյուռոքով զբաղվող մոտ երեսուն հետազոտողների տարբեր երկրներից, որտեղ Արման Խաչատրյանը ներկայացրեց «Իսրայելահայերը։ Հին սփյուռքի նոր դերակատարները» վերնագրով իր նոր հետազոտությունն, որի նպատակն է խորացված հարցազրույցների, մասնակցային դիտարկումների, արխիվային նյութերի, ինչպես նաև մամուլում և համացանցում առկա նյութերի վերլուծության հիման վրա ուսումնասիրել մի կողմից Իսրայելի (1948 թականից առաջ Պաղեստին) հայկական հին համայնքների (նախացեղսպանական և հետցեղասպանական) և վերջին 40 տարիներին հետսովետական երկրներից և անկախ Հայաստանի Հանրապետությունից Իսրայել ներգաղթած հայերի, մյուս
կողմից Երուսաղեմի հայոց պատրիարքության միջև հարաբերություններն, վերջին տարիներին իսրայելահայ սփյուռքում նկատելի դինամիկ փոփոխություններն ու ներքին գործընթացները։ Արման Խաչատրյանի
հետազոտությունը պլանավորված է տպագրության հանձնել Études arméniennes contemporaines ("Études arméniennes contemporaines էլեկտրոնային էջը տե՛ս https://journals.openedition.org/eac/?lang=en ")
հայագիտական երկլեզու (ֆրանսերեն և անգլերեն) ամսագրում։