Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

«Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)»

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

24-05-2018 14:35

«Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)»

«Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)», 21-24 մայիս 2018 թ., ՀԱԻ, Երևան:

Մահը մարդու կյանքում ամենաառեղծվածային և ամենաանհասկանալի երևույթներից մեկն է․ մարդիկ բազմաթիվ և իրարից կտրականապես տարբերվող պատկերացումներ ունեն այն մասին, թե ինչ է լինում մարդու հետ մահվանից հետո։ Այդ պատկերացումների դրսևորումն են դառնում թաղման ծեսերը, որոնցում արտահայտվում են տվյալ մշակույթին և հանրույթին բնորոշ հավատալիքներ, արժեհամակարգեր և այլն։ Արդեն մեկ դարից ավել է տարբեր գիտակարգերի ներկայացուցիչներ ուսումնասիրում են մահվանն առնչվող, մասնավորապես թաղման ծեսերը մշակութային, հոգեբանական, սոցիալական, պատմական, կենսաբանական և այլ տեսանկյուններից։ Թեմայի վերաբերյալ գրվել են բազմաթիվ մենագրություններ, իսկ XX դարավերջում երկու միջգիտակարգային մոտեցումները (Death Studies և Ritual Studies) էլ ավելի հարստացրին թաղման ծեսերի հետազոտությունները։

Մեզանում թաղման ծեսերը դեռ չեն արժանացել գիտնականների մանրամակրկիտ և համափարպակ ուսումնասիրության։ Չնայած որ թեմայի վերաբերյալ կան գրված աշխատանքներ, այնուամենայնիվ բազմաթիվ հարցեր դեռ սպասում են իրենց հետազոտողներին։ Սույն գիտաժողովը նպատակ ունի լրացնելու այդ բացը և կփորձի տալ թաղման ու մահվան ծեսերի հետ կապված որոշ հարցերի պատասխաններ։