Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

«Արցախի իսլամական հուշարձանները․ հետազոտության և պահպանության խնդիրները» թեմայով բանախոսություն

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

18-09-2024 12:44

«Արցախի իսլամական հուշարձանները․ հետազոտության և պահպանության խնդիրները» թեմայով բանախոսություն

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում տեղի ունեցավ «Արցախի իսլամական հուշարձանները․ հետազոտության և պահպանության խնդիրները» թեմայով բանախոսությունը՝ կազմակերպված Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գ/հ խմբի կողմից։ Բանախոսությամբ հանդես եկավ խմբի անդամ, պ․ գ․ թ․ Ռուբեն Հովսեփյանը։
Բանախոսը նշեց, որ Արցախի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից տարիների ընթացքում կատարվել են իսլամական հուշարձանների հաշվառում և փաստաթղթավորում. որոշներն առաջին անգամ են ուսումնասիրվել, լուսանկարվել, չափագրվել հայ մասնագետների կողմից։ Բանախոսը նաև լուսանկարների միջոցով ցույց տվեց հայ մասնագետների կողմից ուսումնասիրված իսլամական հուշարձանները: ՍԲանախոսության վերջում, Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գ/հ խմբի աշխատանքների մասին խոսեց նաև խմբի ղեկավարը՝ պ.գ.դ. Համլետ Պետրոսյանը։