Սեպտեմբերի 21-ին Արարատի մարզի Լանջանիստ գյուղի մոտ գտնվող Սպիտակ վանք կոչվող սրբավայրի տարածքում կատարվեց Սուրբ Պատարագ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ։ Հոգևոր արարողությանը ներկա էին տասնյակ ուխտավորներ Արարատի մարզի տարբեր բնակավայրերից։
Այստեղ, դեռևս 2021 թվականին, հնագետներ Արտակ Գնունու, Անժելա Գնունի-Թադևոսյանի, Լևոն Մկրտչյանի և Գագիկ Սարգսյանի կողմից կատարվել էին տարածքի կարճատև ուսումնասիրման և պեղումների աշխատանքներ։ Սրբավայրի տարածքում կատարվող հնագիտական աշխատանքները նախաձեռնվել էր Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի հոգևոր առաջնորդի նախաձեռնությամբ։ 2024 թ.-ին ևս՝ նույն թեմի օժանդակությամբ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) արշավախումբը՝ միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ, պ․ գ․ թ․ Դիաննա Միրիջանյանի ղեկավարությամբ (հնագետներ Տիգրան Ալեքսանյան, Արման Նալբանդյան, վիմագրագետ Հայկ Հակոբյան, ճարտարապետ Գարեգին Կնյազյան), սրբավայրի տարածքում մեկ ամսից ավելի է իրականացնում է պեղումներ և ուսումնասիրություններ։ Այս աշխատանքների արդյուքում վանական համալիրի գլխավոր եկեղեցու հյուսիսային մասում հայտնաբերվել է նոր եկեղեցու ավերակ։ Սուրբ Պատարագը կատարվեց նորահայտ եկեղեցում, որից պահպանվել են պատերը՝ 1,5 մ բարձրությամբ, Սուրբ Խորանը և Մկրտության ավազանը։ Սուրբ Պատարագից հետո հոգևորականներ և երիտասարդները մասնակից եղան պեղումների աշխատանքին, տարածքը մաքրեցին ավելորդ քարերից։