Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Գիտության շաբաթ Երևանում

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

01-10-2024 10:43

Գիտության շաբաթ Երևանում

Հոկտեմբերի 1-ին Երևանում՝ Ազատության հրապարակում, մեկնարկեց Գիտության շաբաթը, որը կրում է «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագիրը։

Նախաձեռնության նպատակն է՝ համատեղ ջանքերով գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում դարձնել առաջնահերթություն և զարգացման գլխավոր գործիք։ Միջոցառումը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի(ԳԱԱ) հետ համագործակցությամբ:

 Ազատության հրապարակում տարբեր գիտական կառույցներ՝ հիմնականում ՀՀ ԳԱԱ-ի ենթակայությամբ գործող, ունեն առանձին տաղավարներ և ներկայացնում են իրենց ոլորտը։ Առանձին տաղավար ունի նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը(ՀԱԻ)։ Ներկայացված էին ՀԱԻ կողմից հրատարակված գիտական գրքեր, պատրաստված էջանշաններ, պեղումներից հայտնաբերված նյութեր։ Տաղավարի կողքին գործում է նաև ուսումնական պեղավայր՝ հատկապես երեխաների համար։ Այցելուներին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գործունեության, կատարած աշխատանքներին էին ծանոթացնում ՀԱԻ աշխատակիցներ Մարիամ Ամիրյանը, Ռաֆիկ Գաբրիելյանը, Վիկտորյա Վասիլյանը, Համլետ Մկրտչյանը։ ՀԱԻ տաղավարը կգործի նաև հոկտեմբերի 2-ին։