Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում ՙՙԲանագիտական քննարկումների՚՚-ի շրջանակում տեղի ունեցավ ՙՙԱշխարհի բանահյուսության և դիցաբանության տվյալների բազայի ուղու վրա՚՚ բանախոսությունը: Ներկա էին ՀԱԻ աշխատակիցներ, ոլորտով հետաքրքրվողներ և այլք:
Բանախոսությամբ հանդես եկավ ՌԴ ԳԱ Մարդաբանության և ազգագրության թանգարանի (Կունտսկամերա) Ամերիկայի բաժնի վարիչ, պ.գ.դ Յուրի Բերեզկին: