Հոկտեմբերի 10-12 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց Արխիվի 9-րդ միջազգային գիտաժողովը
Հոկտեմբերի 10-12 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց Արխիվի 9-րդ միջազգային գիտաժողովը։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեքստաբանության բաժնի գիտաշխատող, բ.գ.թ. Հասմիկ Գալստյանն ու Վաղ հնագիտության բաժնի կրտեսեր գիտաշխատող Անի Սարատիկյանը հանդես են եկել «Ջրօգտագործման մշակույթը Հայաստանում ըստ 20-րդ դարի արխիվային տվյալների» վերնագրով զեկուցմամբ։ Ուսումնասիրությունն իրականացվել է "Ջրօգտագործման մշակույթը Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը" գիտական թեմայի շրջանակում։