Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

«Էպոս, ինքնություն և մշակույթ» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողով

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

13-10-2024 17:00

«Էպոս, ինքնություն և մշակույթ» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողով

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ»-ի աջակցությամբ՝ հունիսի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում մեկնարկեց «Էպոս, ինքնություն և մշակույթ» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրության 150-ամյակին: Գիտաժողովին մասնակցում էին հետազոտողներ և արվեստագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Աբխազիայից, Կալմիկիայից, Թուրքիայից, Հոլանդիայից:
 
Գիտաժողովի մասնակիցներին բացման խոսքով ողջունեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը՝ կարևորելով էպոսի դերը և դրան նվիրված միջազգային գիտաժողովը կազմակերպումը: Ապա ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տ․գ․դ․ Յուրի Սուվարյանը, «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ»-ի նախագահ, պ․գ․դ․, պրոֆեսոր Արման Եղիազարյանը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի պրոֆեսոր, բ.գ.դ. Ազատ Եղիազարյանը, UCLA համալսարանի դասախոս, պրոֆեսոր Պիտեր Քաուին: Լիագումար նիստի վարող, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ողջունողներին` գիտաժողովի կազմակերպմանը օժանդակելու համար:
 
Գիտաժողովի առաջին օրը ներկայացվեցին 12 գիտական զեկույցներ, իսկ օրն ամփոփվեց «Շողակաթ» հ/ը նկարահանած «Գրոց և Բրոց հետքերով» տեսաֆիլմի ցուցադրությամբ (հեղինակ՝ Հայկ Համբարձումյան, ռեժիսոր՝ Վահե Սուքիասյան, օպերատոր՝ Վահե Աղամյանը)։
«Էպոս, ինքնություն և մշակույթ» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը կշարունակվի նաև հոկտեմբերի 12-ին՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նիստերի դահլիճում:
Հասցե՝ Չարենց 15