Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

«Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդես

«Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդես

Մայիսի 10-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակներում պատրաստված «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը։ Ծրագրի համակարգող Գոհար Մելիքյանը ներկայացրեց աշխատանքի ընթացքը և արդյունքերը՝ նշելով, որ ծրագրի իրականացման համար աշխատել են Սյունիքի մարզի ութ համայնքում։ Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան նաև ծրագրի ղեկավար, ՀԱԻ Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ Ժանետ Բլեքը։ Կայքի հղումը ստորև՝ https://www.syunikich.am/

2024-05-10

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ «Արցախի պատմամշակութային ժառանգության հարցեր խորագրով» սերմինարը

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ «Արցախի պատմամշակութային ժառանգության հարցեր խորագրով» սերմինարը

Օրեր առաջ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ «Արցախի պատմամշակութային ժառանգության հարցեր խորագրով» սերմինարը, որի շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գ/հ խմբի ղեկավար, պ․գ․դ․ Համլետ Պետրոսյանը։ Հ․ Պետրոսյանի ղեկավարությամբ Արցախի հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել Արցախի տարբեր վայրերում՝ Տիգանակերտում, Շուշիում, Հանդաբերդում և այլն։ Առավել մեծ աշխատանքներ են կատարվել Տիգրանակերտ քաղաքի տարածքում։ Իր ելույթի ընթացքում Հ․ Պետրոսյանը մանրամասն անդրադարձավ կատարված աշխատանքներին, հայտնաբերված նյութերին, տեղում թանգարանի հիմնմանը և այլն։ Հնավայրի թանգարանը, որը տեղակայված էր միջնադարյան ամրոցի ներսում, ըստ հնագետի՝ տարեկան մինչև 30 հազար այցելու է ունեցել, չնայած Արցախը միջազգայնորեն չէր ճանաչվել։ Հ․ Պետրոսյանը ներկայացրեց նաև Տիգրանակերտին նվիրված կայքի պատրաստման և գրքի կազմման ընթացիկ աշխատանքները։ Բանախոսությանը ներկա էին հնագետներ, Տիգրանակերտում հնագիտական պեղումներ իրականացրած արշավախմբի անդամներ և այլք։

2024-05-02

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կազմավորման 80 ամյակի առթիվ Երևանում՝ ակադեմիայի բակում, ապրիլի 23-ին կայացավ «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսը։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կազմավորման 80 ամյակի առթիվ Երևանում՝ ակադեմիայի բակում, ապրիլի 23-ին կայացավ «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսը։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) կազմավորման 80 ամյակի առթիվ Երևանում՝ ակադեմիայի բակում, ապրիլի 23-ին կայացավ «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսը։ Այն կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ-ի նախաձեռնությամբ։ Ցուցահանդեսին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները, գործընկերները, ՀՀ ԿԳՄՍ_ն և ՀՀ պետական խոշոր բուհերը: Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվում էին գիտական փորձեր, անցկացվեցին հետաքրքիր վիկտորինաներ, որոնց մասնակիցները կազմակերպիչների կողմից ստացան նվերներ: Ցուցահանդեսի ներկաներին ողջունեց ու ընթացքին հաջողություն մաղթեց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց ցուցահանդեսի կայացումը` ընդգծելով հատկապես դրանում դպրոցականների, ուսանողների, ուսուցիչների և գիտնականների ներգրավածությունը։ Ելույթներից հետո կազմակերպիչները, այցելուները շրջեցին տաղավարներում, ծանոթացան ցուցադրությանը, որին մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը(ՀԱԻ)՝ տնօրեն Արսեն Բոբոխյանի գլխավորությամբ։ ՀԱԻ-ի տաղավարում ցուցադրված էին ինստիտուտի տարբեր տարիների հրատարակություններ, հնագիտական գտածոներ և այլ նյութեր, որոնք ներկայացնում էին ինստիտուտի գործունեությունը։              

2024-04-23

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստ

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստ

Ս․թ․ ապրիլի 22-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որը մեկնարկեց պ․գ․թ․ Արսեն Հարությունյանի և պ․գ․թ․ Դիանա Միրիջանյանի համապատասխանաբար Վիմագրության բաժնի և Միջնադարյան հնագիտության բաժնի 2023 թ․-ին իրականացված և 2024 թ․-ին նախատեսվող աշխատանքների ներկայացմամբ, ապա քվեարկության դրվեց և հաստատվեց նրանց թեկնածությունը վերոնշյալ բաժինների վարիչների պաշտոնում։Հաջորդիվ ներկայացվեց ՀԱԻ նորաստեղծ գիտակազմակերպչական խումբը։ Խմբի ղեկավար պ․գ․թ․ Վիկոտրյա Վասիլյանը ծանոթացրեց խմբի գործառույթներին և ուրվագծեց առաջիկա աշխատանքների հիմնական ուղղությունները։Գիտխորհրդի նիստը եզրափակվեց ասպիրանտների և հայցորդների թեմաների քննարկումով, որի արդյունքում հաստատվեցին Էվիա Հովհաննիսյանի «Խորհրդային Հայաստանի երկաթուղային համակարգի մարդաբանական հետազոտություն․ Երևան - Հրազդան (Կաքավաձոր) – Իջևան ուղեմաս» (ղեկավար՝ ՀԱԻ Մշակութային մարդաբանության բաժնի առաջատար գիտաշխատող, պ․գ․թ․ Գայանե Շագոյան) և Գևորգ Գյուլումյանի «Թռչուննեիի հետ կապված պատկերացումները հայ բանահյուսության մեջ» (ղեկավար` ՀԱԻ գիտական գծով փոխտնօրերն, բ․գ․թ․ Տորք Դալալայան) թեմաները։

2024-04-22

Վարդան Հայրապետյանի 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник» ամսագրի 11-րդ համարի երկհատորյակի հատուկ թողարկման շնորհանդես

Վարդան Հայրապետյանի 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник» ամսագրի 11-րդ համարի երկհատորյակի հատուկ թողարկման շնորհանդես

Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ բանասեր և հերմենևտ Վարդան Հայրապետյանի (1948–2019) 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник» ամսագրի 11-րդ համարի երկհատորյակի հատուկ թողարկման շնորհանդեսը։ Ներկա էին ամսագրի գլխավոր խմբագիր Արեգ Բայանդուրը, Վ․ Հակոբյանի հարազատները, աշխատանքային ընկերները և այլ հյուրեր։ ՀԱԻ-ին փոխտնօրեն Տորք Դալալյանը ողջունեց ներկաներին, կարևորեց Վ․ Հայրապետյանի ավանդը ներկայացվող հանդեսի կայացման գործում։ ՀԱԻ-ի «Армянский гуманитарный вестник» ամսագիրը հիմնադրվել է 2006 թվականին Վ․ Հայրապետյանի և ընկերների նախաձեռնությամբ ու նվիրումի շնորհիվ։ Շնորհանդեսին ներկայացվող համարները կազմել էին ՀԱԻ Մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը և Արմեն Գրիգորյանը (Մոսկվա), ովքեր և իրենց խոսքն ասացին Վ․ Հայրապետյանի մասին։ Վ․ Հայրապետյանին ներկայացրեցին նաև հատորների գրախոսներ, ռուս-հայկական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանն ու պատմաբան, բյուզանդագետ Մանե-Էրնա Շիրինյանը, աշխատակից «Разговоры о круглых и абсолютных числах» աշխատության համահեղինակ Արա Գուլյանը, Հայրապետյանի ընկերներից Արծրունի Սահակյանը, Էլզա Գուցունովան, մորաքրոջ որդին՝ Լևոն Հակոբյանը և այլք։ Բոլորի խոսքում Վ․ Հայրապետյանը եղել է մեծ մտավորական ու «խիստ» բանասեր։

2024-04-19

Հրայր ճէպէճեանի «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գրքի շնորհանդես-քննարկում

Հրայր ճէպէճեանի «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գրքի շնորհանդես-քննարկում

Ապրիլի 10-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունենցավ Ծոցի արաբական երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր Հրայր ճէպէճեանի «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գրքի շնորհանդես-քննարկումը:Գիրքը հեղինակի երրորդ հայերեն ժողովածուն է, որտեղ տեղ են գտել սփյուռքյան և հայրենի մամուլի էջերում Ճէպէճեանի 2018-2022 թթ. հրատարակած հոդվածները․ դրանք արծարծում են ազգային, մշակութային, տնտեսական հիմնահարցեր և մարտահրավերներ։Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Սփյուռքի ուսումնասիրության բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Կարապետյանը։

2024-04-10