Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

«Անիի հնագիտական դպրոցը» խորագիրը կրող միջազգային գիտաժողով

«Անիի հնագիտական դպրոցը» խորագիրը կրող միջազգային գիտաժողով

Մայիսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Անիի հնագիտական դպրոցը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը, որը կազմակերպել էին Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանը։ Գիտաժողովը տևելու է 3 օր՝ մայիսի 29-ից 31-ը ներառյալ, որի ընթացքում կներկայացվի չորս տասնյակից ավելի զեկուցումներ: Ներկաներին ողջունեցին ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանի Ճարտարապետության և քաղաքաշինության ինստիտուտի տնօրեն Արմեն Ղազարյանը: Իրենց խոսքում նրանք կարևորեցին 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Անիում սկսված հնագիտական պեղումները և ուսումնասիրությունները հայտնի հայագետ Նիկողայոս Մառի, Թորոս Թորամանյանի, Աշխարհբեկ Քալանթարի (Աշխարհբեկ Լոռիս-Մելիք Քալանթար), Վրույրների և այլ երախտավորների կողմից:

2024-05-29

«Երկրագործությունը և սննդի սպառումը նախապատմական Հարավային Կովկասում»

«Երկրագործությունը և սննդի սպառումը նախապատմական Հարավային Կովկասում»

Վարշավայի համալսարանի Միջերկրական հնագիտության լեհական կենտրոնի հրավերով ս․թ․ մայիսի 23-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի ղեկավար, կ․գ․թ․ Ռոման Հովսեփյանը Վարշավայի համալսարանում հանդես է եկել բաց դասախոսությամբ՝ «Երկրագործությունը և սննդի սպառումը նախապատմական Հարավային Կովկասում» թեմայով։ Միջոցառումը անց է կացվել «Մենթոր» ծրագրի շրջանակներո

2024-05-29

Վարշավայի համալսարանում կնքվեց համագործակցության հուշագիր

Վարշավայի համալսարանում կնքվեց համագործակցության հուշագիր

Ս.թ. մայիսի 23-ին Վարշավայի համալսարանում կնքվեց համագործակցության հուշագիր՝ մի կողմից Վարշավայի համալսարանի, հանձին ռեկտոր Ալոյցի Նովակի, մյուս կողմից՝ «ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի», հանձին տնօրեն Արսեն Բոբոխյանի, ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության», հանձին տնօրեն Արմեն Հովհաննիսյանի և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի», հանձին տնօրեն Կարեն Փահլևանյանի, միջև: Կնքման արարողությանը ներկա էր Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: Հուշագրի նպատակն է զարգացնել հայ-լեհական համագործակցությունը հնագիտության, հուշարձանապահպանության և թանգարանագիտության ոլորտներում: Հաջորդիվ տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված երկաթեդարյան Հայաստանի խեցեղենի արտադրության, բաշխման և օգտագործման օրինաչափություններին: Հատուկ դասախոսությամբ հանդես եկավ ինստիտուտի Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի ղեկավար Ռոման Հովսեփյանը՝ «Երկրագործությունը և սննդի սպառումը նախապատմական Հարավային Կովկասում» թեմայով:

2024-05-27

Արտաշես Նազինյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված «Հեքիաթի բանահյուսական քննություն․ ժանրային խաչաձևումներ և փոխակերպումներ» խորագրով միջազգային գիտաժողով

Արտաշես Նազինյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված «Հեքիաթի բանահյուսական քննություն․ ժանրային խաչաձևումներ և փոխակերպումներ» խորագրով միջազգային գիտաժողով

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում մայիսի 25-ին մեկնարկեց «Հեքիաթի բանահյուսական քննություն․ ժանրային խաչաձևումներ և փոխակերպումներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Հայ բանագիտության երախտավոր Արտաշես Նազինյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովին մասնակցում են բնագավառը ներկայացնող մոտ երեք տասնյակ մասնագետ Հայաստանից և Վրաստանից։ Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀԱԻ Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ, բ․գ․դ․ Թամար Հայրապետյանը՝ ներկայացնելով Ա. Նազինյանի կենսագրությունը: Ներկաներին ողջունեց և գիտաժողովին բարի երթ մաղթեց ՀԱԻ գիտական ղեկավար, բ․գ․դ․ Պավել Ավետիսյանը, այնուհետև ելույթներով հանդես եկան բանախոսները: Առաջին նիստը վարում էր Բանահյուսության տեքստաբանության բաժնի գիտաշխատող Սիրանուշ Առաքելյանը:

2024-05-25

Արցախյան հնագիտական պեղումների նյութերը ռուսական և եվրոպական թանգարաններում. բանախոսություն

Արցախյան հնագիտական պեղումների նյութերը ռուսական և եվրոպական թանգարաններում. բանախոսություն

Մայիսի 20-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում տեղի ունեցավ սեմինար Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական խմբի նախաձեռնությամբ։ «Արցախյան հնագիտական պեղումների նյութերը ռուսական և եվրոպական թանգարաններում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ պ․գ․թ․ Նժդեհ Երանյանը:

2024-05-20

Հրազդանի երկրագիտական թանգարանում բացվեց Հայաստանի անտիկ շրջանի թաղման ծեսը պաստառներով ներկայացնող ժամանակավոր ցուցահանդես

Հրազդանի երկրագիտական թանգարանում բացվեց Հայաստանի անտիկ շրջանի թաղման ծեսը պաստառներով ներկայացնող ժամանակավոր ցուցահանդես

Ս.թ. մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության շրջանակում ՀՊԹ մասնաճյուղ Հրազդանի երկրագիտական թանգարանում բացվեց Հայաստանի անտիկ շրջանի թաղման ծեսը պաստառներով ներկայացնող ժամանակավոր ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համակարգող ՀԱԻ ավագ գիտաշխատող Արմինե Գաբրիելյանը հանդես եկավ Գառնիի 2022թ. փրկարարական պեղումների մասին դասախոսությամբ, որից հետո միջոցառման մասնակիցների հետ թանգարանի սրահներում շրջայցի ընթացքում ակտիվ հարցուպատասխան և քննարկում եղավ:

2024-05-18