Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Բանախոսություն․ «16-րդ-ի հայ-վրաց-բյուզանդական կոնտակտային գոտիները և նորահայտ ավետարանը Տայքից» խորագրով

Բանախոսություն․ «16-րդ-ի հայ-վրաց-բյուզանդական կոնտակտային գոտիները և նորահայտ ավետարանը Տայքից» խորագրով

07-06-2024 13:00

2019-2021 թթ. Գյուլբենկյան հիմնարկության կողմից տրված դրամաշնորհի շրջանակներում ՛՛Տան սուրբ՛՛ ձեռագրերի ուսումնասիրությունը կատարող թիմը հայտնաբերեց 1341 թվականին Տայքի՝ Բաբերդ՝ սբ. Հրեշտակապետաց վանքում արտագրված մի Ավետարան՝ առատ մանրանկարչությամբ, մեծ ու փոքր հիշատակարաններով: 

Բանախոսության նպատակն է լինելու ներկայացնել մեր կողմից հայտնաբերված այս Ավետարանի շուրջ դիտարկումները, պատասխանել այն հարցին, թե արդյոք Ավետարանը հայ-քաղկեդոնիկ միջավայրի ծնունդ է, թե ոչ, ինչպես նաև շնորհիվ այս ձեռագրի փաստելը Տայքի՝ մասնավորապես հարավային Տայքի, դեռևս XIV դարում հայախոս ու հայագիր լինելու հանգամանքը։

Բանախոս՝ Հայկ Հակոբյան

Տեսնել ավելին
Անիի հնագիտական դպրոցը. միջազգային գիտաժողով

Անիի հնագիտական դպրոցը. միջազգային գիտաժողով

29-05-2024 06:00

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia-ի և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպում են միջազգային գիտաժողով «Անիի հնագիտական դպրոցը» խորագրով՝ նվիրված Անիի պեղումների 120-ամյակին։

Զեկուցման թեմաները պետք է վերաբերեն Անիի պատմության, մշակույթի ուսումնասիրությանը և թանգարանացմանը, ընդգրկեն հետևյալ թեմաները կամ հարակից ոլորտները՝ պատմություն, հնագիտություն, վիմագրություն, ճարտարապետություն, թանգարանագիտություն, մշակութաբանություն, արվեստաբանություն։

Գիտաժողովը տեղի կունենա մայիսի 29-31-ը՝ Հայաստանի պատմության թանգարանում։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը և համառոտ ամփոփագիրը՝ մինչև 300 բառ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/x3VqhRsSBWcTd9WCA

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մայիսի 1

Մասնակցության հաստատման վերջնաժամկետ՝ մայիսի 8

Ծրագրի հրապարակում՝ մայիսի 15

Հոդվածի տրամադրում՝ հունիսի 1

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն

Տեսնել ավելին
Հեքիաթի բանագիտական քննություն․ ժանրային խաչաձևումներ և փոխակերպումներ

Հեքիաթի բանագիտական քննություն․ ժանրային խաչաձևումներ և փոխակերպումներ

24-05-2024 07:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը կազմակերպում է «ՀԵՔԻԱԹԻ ԲԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ. ԺԱՆՐԱՅԻՆ ԽԱՉԱՁԵՎՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ» խորագրով գիտաժողով՝ նվիրված հայ բանագիտության երախտավոր ԱՐՏԱՇԵՍ ՄԿՐՏԻՉԻ ՆԱԶԻՆՅԱՆԻ ծննդյան 100-ամյակին:

Գիտաժողովը նպատակ ունի վեր հանելու հայոց բանահյուսական մշակույթում վերջին հարյուրամյակում տեղի ունեցած ժանրային խաչաձևումներն ու ժամանակի մեջ կրած փոխակերպումները:

Գիտաժողովը տեղի կունենա 2024 թ. մայիսի 24-ին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նիստերի դահլիճում:

Զեկուցումների հիմնադրույթներն ուղարկել մինչև 2024 թ. ապրիլի 15-ը, հետևյալ էլ. հասցեով՝ haiteqstabanutyun@gmail.com
Ընդունված հայտերի մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև մայիսի 5-ը։ 
Նախքան գիտաժողովի մեկնարկը ամփոփագրերը կհրատարակվեն որպես էլեկտրոնային ժողովածու, իսկ զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով 2025 թվականին:

Ամփոփագրի չափորոշիչներն են.

Զեկուցման ամփոփագրերը պետք է ունե-նան 300-350 բառ (հայերեն, ռուսերեն, անգլերեն), տառատեսակը՝ GHEA Grapalat:
Ներկայացնել Word 2007 ծրագրով, թղթի չափը՝ A4, թղթի լուսանցքները բոլոր կողմերից՝ 2.00 սմ, տողերի միջակայքը՝ 1.5:
Առաջին էջի վերին աջ անկյունում գրել հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, գիտական աստիճանն ու կոչումը, աշխատավայրը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը: Հոդվածի վերնագիրը գրել մեծատառերով՝ կենտրոնում, ներքևում՝ հիմնաբառերը՝ 6-8 բառ, այնուհետև՝ ամփոփման տեքստը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +374 93 46 65 04 -Հասմիկ Գալստյան։

Տեսնել ավելին
Բանախոսություն «Քեսաբի բանակռվային պարերգերն ու խաղիկների շարքը» խորագրով

Բանախոսություն «Քեսաբի բանակռվային պարերգերն ու խաղիկների շարքը» խորագրով

23-05-2024 13:00

Մայիսի 23-ին, ժամը 16.00 - 18.00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա հետևյալ բանախոսությունը.
«Քեսաբի բանակռվային պարերգերն ու խաղիկների շարքը», բանախոս՝ Հակոբ Չոլաքյան, բ.գ.դ.
Բանախոսությունը տեղի կունենա ՀԱԻ ընթերցասրահում։

Տեսնել ավելին
Բանախոսություն «Հնագիտական հուշարձանի հանրայնացման կոնցեպտի շուրջ (Արտաշատի օրինակով)» խորագրով

Բանախոսություն «Հնագիտական հուշարձանի հանրայնացման կոնցեպտի շուրջ (Արտաշատի օրինակով)» խորագրով

21-05-2024 11:00

Մայիսի 21-ին, ժամը՝ 14։00-ին, տեղի կունենա Հին Հայաստանին հնագիտության բաժնի հերթական բանախոսությունը
Բանախոս՝ Հայկ Գյուլամիրյան
Թեմա՝ Հնագիտական հուշարձանի հանրայնացման կոնցեպտի շուրջ (Արտաշատի օրինակով)։

Տեսնել ավելին
Բանախոսություն «Արցախյան հնագիտական պեղումների նյութերը ռուսական և եվրոպական թանգարաններում» խորագրով

Բանախոսություն «Արցախյան հնագիտական պեղումների նյութերը ռուսական և եվրոպական թանգարաններում» խորագրով

20-05-2024 13:00

Ս.թ. մայիսի 20-ին, ժամը 16:00-ին ինստիտուտի գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։
Թեմա` Արցախյան հնագիտական պեղումների նյութերը ռուսական և եվրոպական թանգարաններում:
Բանախոս՝ Նժդեհ Երանյան

Տեսնել ավելին
«Ամրոց, թե՞ դղյակ. միջնադարյան ամրաշինական կառույցների համեմատական քննություն» խորագրով բանախոսություն

«Ամրոց, թե՞ դղյակ. միջնադարյան ամրաշինական կառույցների համեմատական քննություն» խորագրով բանախոսություն

16-05-2024 13:00

Ս․թ․ մայիսի 16-ին, ժամը՝ 16.00, ՀԱԻ «Միջնադարագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա «Ամրոց, թե՞ դղյակ. միջնադարյան ամրաշինական կառույցների համեմատական քննություն» խորագրով բանախոսությունը, որը կներկայացնի հնագետ, պ.գ.թ. Աստղիկ Բաբաջանյանը:

Տեսնել ավելին
«Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդես

«Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդես

10-05-2024 13:25

Սույն թվականի մայիսի 10-ին, ժամը 12:00-ին ՀԱԻ ընթերցասրահում տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակներում պատրաստված «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսը

Տեսնել ավելին
Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը․ հանրապետական գիտաժողով

Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը․ հանրապետական գիտաժողով

07-05-2024 06:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2024թ․-ի մայիսի 7-8-ը կազմակերպում է «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» խորագրով հանրապետական գիտաժողով` նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին։

Ընդունվում են գիտական նորույթ և հստակ գիտական մեթոդաբանություն ունեցող հայտեր։
Զեկուցման հիմնադրույթները` ամփոփագրի տեսքով, երկու լեզվով (300-500 բառ) անհրաժեշտ է ուղարկել dance.conference2024@gmail.com էլ․ հասցեով մինչև 2024 թ․ ապրիլի 15-ը։

Առաջարկվող թեմաներն են՝
• պար և ծես
• պարի մարդաբանություն
• պար և երգային բնագիր
• պարը բանահյուսության մեջ
• պար և պատկերագրություն
• պար և ինքնություն
• ժողովրդական և բեմադրական պար
• հնչյուն և շարժում
• պար և թերապիա

Ժամկետներ՝
Հայտերի ընդունում՝ մինչև 2024 թ․ ապրիլի 15
Ընդունման վերաբերյալ պատասխան՝ 2024 թ․ ապրիլի 20
Գիտաժողովի ծրագրի ուղարկում մասնակիցներին՝ 2024 թ․ ապրիլի 30

Ամփոփագրի չափորոշիչներ՝
Լեզուն՝ հայերեն և անգլերեն
Ծավալը` 300-500 բառ
Տառատեսակը` Sylfaen
Հիմնաբառերը` առնվազն 7
Էջերի չափը` բոլոր կողմերից 2,5 սմ, տառաչափը` 12, միջտողային հեռավորություն` 1,5:
Ամփոփագրի սկզբում` էջի աջ հատվածում նշել հեղինակի անուն, հայրանուն, ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, աշխատավայրը, պաշտոնը, էլ. հասցեն և հեռախոսի համարը։ Էջի կենտրոնում գրել զեկուցման վերնագիրը` գլխատառերով։

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ՝
Արսեն Բոբոխյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն
Տորք Դալալյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ փոխտնօրեն
Նաիրա Կիլիչյան, ՀՀ ԿԳՄՍՆ
Հարություն Մարության, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ
Գայանե Շագոյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ
Նարինե Շամամյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ
Էմմա Պետրոսյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ
Հռիփսիմե Պիկիչյան, ՀՀ ԳԱԱ ԱԻ/ԵՊՀ
Նվարդ Վարդանյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ/ԵՊՀ
Գիտական քարտուղար՝ Հայարփի Անանյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ

Տեսնել ավելին
Գիտաժողով «Սյունիք․ մշակույթը և բնությունը»

Գիտաժողով «Սյունիք․ մշակույթը և բնությունը»

26-04-2024 15:47

Գիտաժողովի ծրագիր

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

2022 թ.-ի ապրիլի 26-ից 28-ը, Երևան

Գիտաժողովում ներկայացվելիք հետազոտությունները առնչվում են մարդ-բնություն փոխհարաբերություններին և փոխազդեցություններին՝ հիմնականում հումանիտար գիտությունների տեսանկյունից:

Գիտաժողովի կազմակերպիչներ՝

Ռոման Հովսեփյան (roman.hovsepyan@iae.am)

Արսեն Բոբոխյան (arsenbobokhyan@iae.am)

Գիտաժողովի մասնագիտական խորհուրդ

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ

Պավել Ավետիսյան

Տորք Դալալյան

Արսեն Բոբոխյան

Արսեն Հարությունյան

Ռոման Հովսեփյան

Հասմիկ Աբրահամյան

Գիտաժողովի քարտուղար

Անի Սարատիկյան (anisaratikyaniae@gmail.com)

Գիտաժողովը իրականացվում է «Բնական բուսական ռեսուրսների օգտագործումը Սյունիքում. ավանդույթները, ժամանակակից միտումները և հեռանկարները» (ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ 20TTSH-053) գիտական նախագծի շրջանակում։

 

Գիտաժողովի օր I – 26 ապրիլի 2022 թ., երեքշաբթի

10:30-Գիտաժողովի բացման արարողություն

Ելույթներ

Պավել Ավետիսյան
Արսեն Բոբոխյան
Ռոման Հովսեփյան

 

Նիստ I. Սյունիք․ մշակույթը և լանդշաֆտը

Նիստավար՝ Արսեն Բոբոխյան

11:00-Սյունիքը քարի դարում (լանդշաֆտի կազմակերպումը և կենսառեսուրսների օգտագործումը)

Արթուր Պետրոսյան, ՀԱԻ, Է․ Քենդել, Ռ․ Ղուկասյան, Ա․ Բրուխ, Դ․ Առաքելյան, Ա․ դեր Սշուրե, Հ․ Հայդոսյան, Ֆ․ Ջաբուր, Ա․ Ադիգյոզալյան, Ս․ Սամեյ, Հ․ Ազիզբեկյան, Ա․ Բերտաչի, Բ․ Գասպարյան

11:20-Դոլմենային լանդշաֆտի ձևավորումը Սյունիքում

Հայկ Ավետիսյան, ԵՊՀ / ՀԱԻ, Գ. Սարգսյան, Ա. Գնունի, Լ. Մկրտչյան, Ա. Բոբոխյան

11:40
Ողջիի միջնահոսանքի բնական պայմանները և տարածքի յուրացումը (ըստ Կերենի և Կապանի հուշարձանախմբերի պեղումների)

Արտակ Գնունի, ԵՊՀ, Ռ. Հովսեփյան, Լ. Մկրտչյան, Ա. Թադևոսյան, Ա․ Դավթյան

12:00

Ընդմիջում

12:10
Լանդշաֆտի օգտագործման սկզբունքները Սյունիքի ժողովրդական ճարտարապետության մեջ և նրանց վերաիմաստավորումը 20-րդ դարի 30-ականների քաղաքաշինական նախագծերում

Լիլիթ Տեր-Մինասյան, ՀԱԻ

12:30
Սյունիք-Այրարատ. բազմաֆունկցիոնալ լանդշաֆտային միավորների համեմատական

Արտակ Գնունի, ԵՊՀ, Լ. Մկրտչյան, Հ. Հակոբյան, Ա. Թադևոսյան

12:50
Ալպիական մանուշակ. հայկական լանդշաֆտը Բակունցի ստեղծագործության մեջ և հնագետի կերպարը

Կարեն Բայրամյան, ԿԳՄՍՆ, Ա․ Գնունի, Ա․ Բոբոխյան

13:10

Ընդմիջում

14:00
Ընտանիք-բնակարան. տիպաբանական առնչություններ


Վարդիթեր Մադաթյան, ՀԱԻ
14:20
Animal mobility, human mobility: a geopolicy of sheep in Armenia

Michaël Thevenin, URMIS PARIS 7

Նիստ II. Սյունիք․ սրբացված բնությունը և բնության տարրերը

Նիստավար՝ Տորք Դալալյան

14:40
Լեռը և մարդը. զուգահեռ ընթերցումներ սրբազան լանդշաֆտի համատեքստում

Գոհար Ստեփանյան, Զարուհի Համբարձումյան, ՀԱԻ

15:00

Ընդմիջում

15:10
Սյունիքի աղբյուրները․ սրբավայր, հուշարձան և ժամանց

Լևոն Աբրահամյան, Գայանե Շագոյան, ՀԱԻ
15:30
Վարդավառի ուխտագնացությունը դեպի Կապուտջուղի Սարի Սուրբ Նշան սրբավայր և դրա հետ կապված ջրի պաշտամունքը

Տորք Դալալյան, ՀԱԻ

15։50
«Կաթնավով մատաղ» անձրևի ծեսը Սյունիքում

Ռոման Հովսեփյան, Հասմիկ Աբրահամյան, ՀԱԻ

16:10

Ընդմիջում

16:20
«Ածիկ» կերակուրը հայոց տոնածիսական համակարգում (ըստ Սյունիքից գրառված նյութերի)


Հասմիկ Աբրահամյան, ՀԱԻ

16։40

Քաջքը որպես հիվանդության հարուցիչ (ըստ Սյունիքի ժողովրդական զրույցների և հավատալիքների)

Հասմիկ Գալստյան, ՀԱԻ

Նիստ III. Սյունիք․ մարդը և կենդանի աշխարհը

Նիստավար՝ Ռոման Հովսեփյան

17։00
Սյունիքում աճող որոշ բույսերի մասին ըստ «Աշխարհացույցի»

Ռուզան Փալանջյան, ՀԱԻ

17։20
Որոշ դիտարկումներ դեղաբույսերի և միջնադարյան աղբյուրներում դրանց հիշատակությունների շուրջ (ըստ Սյունիքի դաշտային-ազգագրական նյութերի)

Անի Սարատիկյան, Ռոման Հովսեփյան, ՀԱԻ
17։40

Քննարկում

Գիտաժողովի օր II – 27 ապրիլի 2022 թ., չորեքշաբթի

Նիստ III. Սյունիք․ մարդը և կենդանի աշխարհը

(շարունակություն)

11:00
Փռշնի. տնտեսական և հավատալիքային համալիրները Սյունիքի ազգագրական և բանահյուսական նյութերում

Լիլիթ Սիմոնյան, ՀԱԻ

11:20
Դդմազգիներին առնչվող խորհրդանշական պատկերները Սյունիք-Արցախ տարածաշրջանի հեքիաթներում

Լուսինե Հայրիյան, ՀԱԻ

11:40
Հավաքչական մշակույթի արդի դրսևորումները Սիսիանի տարածաշրջանում (ավանդույթ և արդիականություն)

Անժելա Ամիրխանյան, ՀԱԻ

12:00

Ընդմիջում

12:10
The worked hard osseous objects from Late Chalocolithic Godezor: Entangled markers of human-animal and human-human relationships

Alice M. Choyke, Central European University, Austria,

Irena Kalantaryan, IAE

Նիստ IV. Սյունիքի բնության տարրերը արվեստում

Նիստավար՝ Արսեն Հարությունյան

12:30
Լուսատուների և բնության տարերքների ալեգորիաները Սիսավանի (Սբ. Գրիգոր) եկեղեցու գեղարվեստական համակարգում

Զարուհի Հակոբյան, ԵՊՀ

12:50
Բուսազարդը Տաթևի վանքի վաղխաչքարային արվեստում

Արսեն Հարությունյան, ՀԱԻ / ՄՄ

13:10

Ընդմիջում

14:00
Բնություն և տարազ փոխկապը Սյունիքի մշակույթի համակարգում

Սվետլանա Պողոսյան, ՀԱԻ / ՀԱԹ

14:20
Ինքնության վավերագրում․ Սյունյաց բնությունն ու բնակավայրը Գուրոսի լուսանկարներում

Արգամ Երանոսյան, ՀԱԻ / ՊԱԹՊՄՊԾ

14:40
Սյունիքի բնությունը հուշադրամային թողարկման մեջ

Անի Հակոբյան, ՀՊԹ

15:00

Ընդմիջում

15:10
Ժողովրդական գիտելիքներն ու հմտությունները Սյունիքում

Գալյա Դավիդովա, ՀԱԹ

Նիստ V. Սյունիք․ Զբոսաշրջությունը և թանգարանագիտությունը

Նիստավար՝ Հասմիկ Աբրահամյան

15:30
Սյունիքի բնապատմական լանդշաֆտային միավորների զբոսաշրջային գրավչությունը

Վարդուհի Հովհաննիսյան, ՀՊՄՀ ԿՔԱ ֆակ․

15:50
Սյունիքի բնության եզակի երկրաբանական հուշարձանները և նրանց դերը գեոտուրիզմի զարգացման գործում

Գայանե Գրիգորյան, Ն․ Պողոսյան, Ն․ Սահակյան, ԵԳԻ ԵԹ

16:10

Ընդմիջում

16:20
Երկրագիտական թանգարանների գործունեության արդիականացման խնդիրները (Սիսիանի, Եղեգնաձորի և Գեղարքունիքի երկրագիտական թանգարանների օրինակով)

Լիաննա Գևորգյան, ՊԱԹՊՄՊԾ

16։40

Կապանի երկրագիտական թանգարանի մշտական ցուցադրության արդիականացման նոր հայեցակարգը

 

Անի Ավագյան, ՀԺ, Հ․ Պիկիչյան, Մ․ Հարոյան, Ա․ Կարապետյան, Պ․ Ավետիսյան, Ա․ Պետրոսյան

17:00
Արխայիկացում՝ հանուն զբոսաշրջության․ Սյունիքի վերնակուլյար բնակարանի փոխակերպումները

Գայանե Շագոյան, ՀԱԻ

17:20

Քննարկում

Գիտաժողովի օր III – 28 ապրիլի 2022 թ., հինգշաբթի

Նիստ VI. Սյունիք․ բառը և բնությունը

Նիստավար՝ Մհեր Քումունց

11:00
Սյունիքի հին անվանաբանությունը

Արմեն Պետրոսյան, ՀԱԻ

11:20
Սյունիքի բնությունը տեղանվանական համակարգում

Մհեր Քումունց, ՍՀՀԿ
11:40
Հայերենի շարունակական ներկայությունը Սյունիք-Արցախ տարածքում տեղանվանական տվյալների լույսի տակ

Հրաչ Մարտիրոսյան, Լեյդեն/Բեռլին
12:00

Ընդմիջում

12:10
Սյունիքի տարածաշրջանի բուսանուններն ըստ «Ազգագրական հանդէս»-ի

Հայկանուշ Մեսրոպյան, ԼԻ

12:30
Բնական միջավայրին առնչվող էրգոնիմները՝ ՀՀ Սյունիքի մարզի լեզվական լանդշաֆտում

Նիկոլ Մարգարյան, ՀԱԻ

12:50

Ընդմիջում

Նիստ VII. Սյունիքի բնությունը բանահյուսության մեջ

Նիստավար՝ Նվարդ Վարդանյան

13։50

Հեքիաթի հերոսի՝ բնաշխարհը ներկայացնող օգնականները Սյունիքի հրաշապատում հեքիաթներում

Մարինե Խեմչյան, Էսթեր Խեմչյան, ՀԱԻ

14։10

Բնության տարրերը Սյունիքի կարճասույթ բանաձևային կառույցներում

Լուսինե Ղռեջյան, ՀԱԻ

14։30

Բնաշխարհի դրսևորումները Սյունիքի մանկական բանահյուսության համատեքստում

Հասմիկ Մատիկյան, ՇՀՀԿ

14:50
Ընդմիջում
15:00
Բնությունն արտացոլող բարբառային պատկերավորման միջոցները Սյունիքի բանահյուսական երկերում

Լուսինե Ներսիսյան, ԳսՊՀ / ՍՀՀԿ

15։20

Արջի և տերտերի մասին Սյունիքում գրառված մի զվարճապատումի տարբերակները

Սերգեյ Վարդանյան, ՀԱԻ

Նիստ VIII. Սյունիքի բնությունը գրականության մեջ

Նիստավար՝ Հասմիկ Գալստյան

15։40
Աստվածածինը որպես Աստված-մարդ-բնություն ներդաշնակության կրող՝ ըստ Սյունյաց դպրոցի մատենագիրների

Էլյա Սարիբեկյան, ՄՄ

16։00
Ընդմիջում
16։10
Աշխարհի առասպելաբանաստեղծական պատկերը Համո Սահյանի Սյունյաց բնապատկերներում

Նվարդ Վարդանյան, ԵՊՀ / ՀԱԻ

16։30
Բնություն և մշակույթ. միասնությո՞ւն, թե՞ հակադրություն (ըստ Ակսել Բակունցի պատմվածքների բնապաշտական-մշակութաբանական հենքի)

Թամար Հայրապետյան, ՀԱԻ / ԵՊՀ

16:50
Ակսել Բակունցի իմպրեսիոնիզմը․ «Մթնաձոր»

Ալլա Բագոյան, ԳռՊՀ

17:10

Ընդմիջում

17։20
Սյունիքի բնության գովերգումը աշուղ Աշոտի երգերում

Հասմիկ Հարությունյան, ՇՀՀԿ

17։40
Սյունիքի բնությունը Գարեգին Նժդեհի աշխատություններում

Գոռ Ղազարյան, ԵՊՀ

18։00

Քննարկում

Природа и культура в исследованиях ранне-советского этнографа Алескера Алекперова: карадамы и пиры в Зангезуре

Нона Шахназарян, ИАЭ

Գիտաժողովի մասնակիցների աշխատավայրերի անվանումների հապավումները

ԱԻ – Արվեստի ինստիտուտ

ԳռՊՀ – Գավառի պետական համալսարան

ԳսՊՀ – Գորիսի պետական համալսարան

ԴԱՃՍ - «Դ՛Արվեստանոց» ճարտարապետական ստուդիա

ԵԳԻ ԵԹ – Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Երկրաբանական թանգարան

ԵՊՀ – Երևանի պետական համալսարան

ԻԿՕՄ ՀԹԱԿ - ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե

ԼԻ – Լեզվի ինստիտուտ

ԿԳՄՍՆ – Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀԱԹ - Հայոց ազգագրության թանգարան

ՀԱԻ – Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԺ - «Հայկական ժառանգություն» զարգացման հիմնադրամ

ՀՀ ԳԱԱ - Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա

ՀՊԹ – Հայաստանի պատմության թանգարան

ՀՊՄՀ - Հայաստանի պետական մանկավարժական համալսարան

ՄՄ - Մաշտոցյան Մատենադարան

ՇՀՀԿ - Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

ՇՊՀ - Շիրակի պետական համալսարան

ՊԱԹՊՄՊԾ - Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

ՍՀՀԿ - Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոն

NAS RA - National Academy of Sciences, Republic of Armenia

Տեսնել ավելին
Վարդան Հայրապետյանի 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник»ի հատուկ թողարկման շնորհանդես

Վարդան Հայրապետյանի 75-ամյակին նվիրված «Армянский гуманитарный вестник»ի հատուկ թողարկման շնորհանդես

19-04-2024 13:00

2024 թվականի ապրիլի 19-ին ժամը 16:30-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում (Չարենցի-15) տեղի կունենա բանասեր և հերմենևտ Վարդան Հայրապետյանի (1948–2019) 75-ամյակին նվիրված երկհատոր «Армянский гуманитарный вестник» ամսագրի հատուկ թողարկման շնորհանդեսը։
Առաջին մասը ներառում է գիտնականի տեքստերի ընտրանին՝ հատվածներ նրա «Толкуя слово» գրքից և ավելի ուշ գրած դրա լրացումները։ Առանձին բաժնում ներառված էին Վ. Տոպորովի, Ս. Բոչարովի և Վ. Բիբիխինի ակնարկները երևանցի իրենց գործընկերոջ և նրա գիտական աշխատանքների մասին։ Հատորի մեջ ներառվել են Հայրապետյանի և նրա երեք համահեղինակների «Разговоры о круглых и абсолютных числах» աշխատանքից հատվածներ։ Համարի առաջին մասը եզրափակում են Հայրապետյանի ազդեցությամբ ստեղծված ստեղծագործությունները և նրա ուսանողների հուշերը։ Համարի երկրորդ մասը ներառում է Վարդան Հայրապետյանի և ռուս նշանավոր բանասերներ Վ. Ն. Տոպորովի, Ս. Գ. Բոչարովի և Վ. Վ․ Բիբիխինի նամակագրությունը, ինչպես նաև կենսամատենագիտական նյութեր և գիտնականի հետ վերջին զրույցներից մեկի ձայնագրության սղագրություն: Նյութերի մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ։


Միջոցառումն անցկացվելու է ինչպես առկա, այնպես էլ առցանց, որին կարելի է միանալ հետևյալ հղումով.
https://us02web.zoom.us/j/86145520667

Meeting ID: 861 4552 0667

Տեսնել ավելին
Հնագիտությունը և ինքնության արդի փոխակերպումները (Ա. Բոբոխյան)

Հնագիտությունը և ինքնության արդի փոխակերպումները (Ա. Բոբոխյան)

14-04-2024 16:33

Արսեն Բոբոխյան, «Աբիա Յալա. Հնագիտությունը և ինքնության արդի փոխակերպումները՝ անդյան կեչուաների և այմարաների օրինակով»
Զեկույցը նպատակ ունի ներկայացնել Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում, 2019 թ. մարտին տեղի ունեցած «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում»-ը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը (Վ. Տեր-Ղևոնդյան, Ա. Բոբոխյան): Որպես հարցադրում է ընտրվել անդյան կեչուաների և այմարաների շրջանակում հասունացող ինքնության նոր միտումը: Աբիա Յալա ասելիս՝ նրանք հասկանում են Լատինական Ամերիկան և փորձում զարգացնել այնպիսի ինքնություն, որը մի կողմից հենվում է նախնիների, մյուս կողմից էլ սոցիալիստական գաղափարների վրա: Ընդ որում, հնագիտությունն այստեղ առանցքային դեր է խաղում: Համեմատություններ կարվեն հնագիտության միջոցով ինքնահաստատման այլ մոդելների հետ:

Արսեն Բոբոխյան - Ծնվել է 1975 թ., 1992-1997 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, 1997-1999 թթ.՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1999-2006 թթ. Մյունխենի և Թյուբինգենի համալսարանների Առաջավորասիական հնագիտության և Նախապատմության բաժիններում (պ.գ.թ. 2000 թ., Երևան, Dr.Phil. Թյուբինգեն): Գիտական հետաքրքրությունները՝ Հայաստանի և Կովկասի բրոնզի ու երկաթի դարերի հնագիտություն, մշակութային հարաբերություններ, կոթողային արվեստ

Տեսնել ավելին