2021 թ․-ի հունիսի 14-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Թումանյան Գարեգին Սահակի «Կիմերները և սկյութերը Հայկական Լեռնաշխարհի արևելքում (ըստ հնագիտական տվյալների)» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը պաշտպանությանը կարելի է հետևել հետևյալ հղումով:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Մասնագիտական խորհուրդ
2021 թ․-ի մայիսի 20-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Հովհաննիսյան Հասմիկ Սամվելի «Բյուզանդական X-XI դդ․ պղնձե դրամները և դրանց շրջանառությունը Հայաստանում» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը պաշտպանությանը կարելի է հետևել հետևյալ հղումով:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Մասնագիտական խորհուրդ
ՀԱԻ սեպտեմբերի 6-20 իրականացվելու է գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոններում որակավորման ենթակա աշխատակիցների ատեստավորում
որակավորման ենթակա աշխատակիցների փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 21-ից
մանրամասները տես՝ ՀԱԻ ՊՈԱԿ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ և ՀԱԻ ՊՈԱԿ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Մասնագիտական գրականության մեջ հին հասարակություններում իշխանության և հիերարխիայի բազմասպեկտ խնդիրներն առանձնահատուկ տեղ են գրավում։ Միջագետքի, Եգիպտոսի, Փոքր Ասիայի, Իրանական բարձրավանդակի, Բալկանյան թերակղզու՝ պետականություններ ստեղծած հասարակությունների կողքին՝ մ.թ.ա. II հզ. կեսերին Կուր-արաքսյան միջագետքը ներկայանում է առանձնաշնորհյալության տարատեսակ դրսևորումներ ունեցող վերնախավով հանրույթներով, որոնք գտնվում էին պետական կազմավորումների ձևավորման փուլում։ Նշված տարածքներում հնագիտական տվյալներով սոցիալական լանդշաֆտի, հասարակության կառուցվածքի և պետական կազմավորումների հետազոտության ուղղությամբ կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, սակայն առանձնաշնորհյալության հնագիտական, մարդաբանական դրսևորումները չեն եղել լայն քննարկման առարկա։
Հայաստանի պատմության թանգարանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, հին հասարակություններում առանձնաշնորհյալության տարատեսակ դրսևորումների հետազոտության շրջանակում, կազմակերպում են միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին նախատեսվում է հնագետների, մարդաբանների, պատմաբանների, համեմատական առասպելաբանության և լեզվաբանության մասնագետների և այլ հարակից գիտությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում հիմնահարցի շուրջ։
Ս.թ. ապրիլի 29-ին և 30-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի կունենա առցանց գիտաժողով՝ նվիրված հայ մշակույթի երախտավոր, հայ բանագիտության և ժողովրդագիտության հիմնադիր Գարեգին վարդապետ Սրվանձտյանցի (1840 թ. նոյեմբերի 17, Վան - 1892 թ. նոյեմբերի 17, Կ. Պոլիս) ծննդյան 180-ամյակին։
Գիտաժողովը նախատեսվում էր անցկացնել անցյալ տարի, սակայն համավարակի և պատերազմի պատճառով հետաձգվեց։
Գիտաժողովի զեկուցումներն ունեն բանագիտական, հնագիտական, բարբառագիտական, գրականագիտական, պատմագիտական և առավել լայն՝ մշակութաբանական ուղղվածություն։
Վաղը և մյուսը օրը կարող եք նշված զեկուցումները լսել հետևյալ հղումով՝
https://us02web.zoom.us/j/8336376039?pwd=WlltTklVelQ2a1FPNnJjVThDYTF2Zz09
Գիտաժողովի ծրագիրը և զեկուցումների ամփոփագրերը՝ այստեղ։
2020 թ. օգոստոսի 20-22-ին հեռավար եղանակով հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Հայ ժողովրդական մշակույթ» խորագրով XIX հերթական գիտական նստաշրջանը։
Նրանք, ովքեր ամփոփումները ուղարկել են Ս. Հոբոսյանին, պետք է վերանայեն և վերջնական տարբերակն ուղարկեն հետևյալ էլ. հասցեին՝ hasmikgalstyan1979@gmail.com :
Ովքեր միայն վերնագրերն են ուղարկել, մինչև օգոստոսի 12-ը պատրաստեն ամփոփումները և ուղարկեն նույն էլ. հասցեին:
Ուշացած ամփոփումները չեն ընդունվի, քանի որ ժամանակ է պետք ծրագիրը կազմելու համար:
Նստաշրջանի կազմկոմիտե
Գիտաժողովն անց է կացվելու առցանց եղանակով: Գիտաժողովի ծրագիրն ու ամփոփագրերը պարունակող ֆայլը՝ Էջի ներքևում (ծրագրում վրիպակ կար, որը շտկվել է):
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
«Ավանդականը և արդիականը հայոց մշակույթում»
«Հայ ժողովրդական մշակույթ» 19-րդ գիտաժողով
Օգոստոսի 20-22, 2020 թ․
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ
ԵՐԵՎԱՆ 2020
Զեկուցման տևողությունը 15 րոպե, հարցուպատասխանը՝ 5 րոպե,
Քննարկումները՝ 20-30 րոպե՝ յուրաքանչյուր նիստի ավարտին:
20 օգոստոսի
Առաջին նիստ – Ազգաբանություն և ազգագրություն
Ժամը 10.00 – 13.00 (ընդմիջում՝ 13:00-14:00)
Նիստավար – Ռուզաննա Ծատուրյան
1. Հասմիկ Հարությունյան (ԵՊՀ)- Յուրի Մկրտումյանը և մշակույթի տեսությունը:
2. Սվետլանա Պողոսյան (ՀԱԻ, ՀԱԹ)- Հայոց ազգագրության թանգարանի հիմնական ցուցադրության ձևավորման պատմությունից:
3. Վարդիթեր Մադաթյան (ՀԱԻ)-Հանրային իրողություններ Տավուշում ըստ ժողդատարանների՝ 1920-ական թթ. վերջից -1930-ական թթ. վերջի վճիռների:
4. Գրիգոր Աղանյան (ՀԱԻ)-Կարապետ Կոստանյանի անտիպ հուշերը որպես Ալեքսանդրապոլի քաղաքային համայնքի ուսումնասիրության կարևոր սկզբնաղբյուր:
5. Աստղիկ Իսրայելյան (ՀՊԹ)-Հայկական գաղթօջախների ոսկերիչները:
6. Քրիստինե Պապիկյան (ՀԱԻ)-Կենցաղին վերաբերող վկայությունները ըստ Առաքել Դավրիժեցու:
20 օգոստոսի
Երկրորդ նիստ – Ազգաբանություն և ազգագրություն
Ժամը 13.00- 16.00
Նիստավար – Սուրեն Հոբոսյան
1. Հասմիկ Մարգարյան (ՀԱԻ)-Արևիք գավառ. Մեղրու անցյալից:
2. Մխիթար Գաբրիելյան (ՀԱԻ)-Ախալցխայի և հարակից հայկական գյուղերի մասին ազգագրական վկայությունները XIX դարում:
3. Գայանե Շագոյան (ՀԱԻ)-Հարժիս գյուղի հնագիտական ժառանգության «ազգագրական» պաշտպանությունն ու «բանահյուսական» վտանգները:
4. Սուրեն Հոբոսյան, Հ․ Հարությունյան, Անի Սարատիկյան, Բորիս Գասպարյան (ՀԱԻ)-«Զարնի այր» քարայրի հնձանը
5. Ռուզաննա Ծատուրյան (ՀԱԻ)-Նիշաստա. Ցորենի օսլայի պատրաստման ու կիրառման ժողովրդական հմտությունները Ջավախքում (Ախալցխայի գյուղերի օրինակով):
6. Անժելա Ամիրխանյան (ՀԱԻ)-Արմատապտուղները հայոց կենսապահովման մշակույթում:
21 օգոստոսի
Երրորդ նիստ – Ազգագրություն․ ծես և հավատալիք
Ժամը 10.00 – 13.40 (ընդմիջում՝ 13:40-14:30)
Նիստավար – Հասմիկ Գալստյան
1. Սամվել Մկրտչյան (ՀԱԻ)-Հայոց տոնածիսական համակարգի արտացոլումը խորհրդային մամուլում:
2. Հասմիկ Աբրահամյան (ՀԱԻ)-Վարդավառյան ավանդույթների արդի դրսևորումները Վանաձորում:
3. Ռոման Հովսեփյան (ՀԱԻ)-Կարմիր Սարում (Արագած լ․) և շրջակայքում եզդիների կատարած անձրևաբեր և անձրևախափան ծեսերը:
4. Հասմիկ Գալստյան (ՀԱԻ)-Ջրի ոգիները հայկական զրույցներում:
5. Գոհար Ստեփանյան-Պատմելը որպես անցումային փուլի պերֆորմատիվ ավարտ. կրծքով կերակրող մայրերի համացանցային պատումների մարդաբանական քննություն:
6. Հռիփսիմե Պիկիչյան (ԵՊՀ)-Երգվող աղոթք․ երկխոսություն գերագույն ուժերի հետ:
7. Լիլիթ Սիմոնյան (ՀԱԻ)-Սպանվածների գերեզմանները. դասակարգման փորձ:
8. Քրիստինա Այվազյան (ՀԱԻ)-Մեղքի ըմբռնումը կրոնների, հայ եկեղեցական կանոնագրքերի և ժողովրդական հավատալիքների համատեքստում:
9. Սոսե Գրիգորյան-Հարսանեկան ծիսակարգը հայկական կաթոլիկ գյուղերում:
21 օգոստոսի
Չորրորդ նիստ – Ժողովրդական վեպ, հեքիաթ, առասպել
Ժամը 14.30- 17.30
Նիստավար – Թամար Հայրապետյան
1. Т. Айрапетян, Г. Меликян (ՀԱԻ)-Армянские народные сказки на страницах «Сборника материалов для описания местностей и племен Кавказа» (СМОМПК).
2. Լիլիթ Մկրտումյան (ՀԱԻ)-Արջը հայկական հեքիաթներում և հավատալիքներում:
3.Նվարդ Վարդանյան (ՀԱԻ)-«Ռուստամ Զալ» վեպի հայկական պատումների և հայ ժողովրդական հեքիաթների որոշ զուգահեռներ:
4. Տորք Դալալյան (ՀԱԻ)-Դև-Վիշապ և քրիստոնյա քարոզիչ հակադրությունը վաղմիջնադարյան տեքստերում:
5. Մարինե Խեմչյան (ՀԱԻ)-Վիշապի երկակի բնույթը հայ ժողովրդական հեքիաթներում:
6. Էմմա Պետրոսյան (ՀԱԻ)-Կոմմագենե թագավորության աստվածուհիները:
7. Էսթեր Խեմչյան (ՀԱԻ)-Դանանդա Բահլուլի մասին պատումները հայ վիպական բանահյուսության մեջ:
22 օգոստոսի
Հինգերորդ նիստ – Բանագիտություն և բանասիրություն
Ժամը 10.00 – 13.00 (ընդմիջում՝ 13:00-14:00)
Նիստավար – Տորք Դալալյան
1. Հակոբ Չոլաքյան (ՀԱԻ)-Հալէպի մէջ ազգագրական եւ բանահիւսական նիւթերու հաւաքագրումն ու հրատարակութիւնը 1940-1950-ական թուականներուն:
2. Վերժինե Սվազլյան (ՀԱԻ)-Ամերիկահայոց կենցաղային զրույցները (ըստ 1979, 1990, 2001, 2004, 2008 թթ ուղևորությունների գրառումների):
3. Լուսինե Ղռեջյան (ՀԱԻ)-Երդումը ժողովրդական երգերում:
4. Հասմիկ Մատիկյան (ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոն)-Օրորոց պատկերի միջլեզվական նկարագրություն իրական և գեղարվեստական միջավայրերում:
5. Արմեն Սարգսյան (ՀԱԻ)-Հայ զվարճախոսների կերպարային առանձնահատկությունները:
6. Սուսաննա Ադամյան (ՀԱԻ)-Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի (1832-1906) բանասիրական ժառանգությունը:
7. Մհեր Քումունց (Գորիսի պետական համալսարան)-Ոսկրի խորհրդապաշտությունը Ա. Բակունցի «Կարմրաքար» վեպում:
22 օգոստոսի
Վեցերորդ նիստ – Արդիականության ազգաբանություն
Ժամը 14.00- 16.00
Նիստավար – Գայանե Շագոյան
1. Լևոն Աբրահամյան, Գայանե Շագոյան (ՀԱԻ)-Թավշյա հեղափոխությունը ավանդականի և արդիականի միջև:
2․ Աղասի Թադևոսյան (ՀԱԻ)-Աղքատության խոսույթը և առօրեականությունը Հայաստանում:
3. Արտակ Դաբաղյան (ՀԱԻ)-Ազգ թե ժողովուրդ. Ճգնաժամի արտահայտությո՞ւն, թե՞ հնավանդ մի թյուրիմացություն:
4. Յուլիա Անտոնյան (ԵՊՀ)-Արմատների ու սաղարթի միջև. Նյու-էյջ պրակտիկաները խորհրդային և ժամանակակից Հայաստանում:
5. Նիկոլ Մարգարյան (ՀԱԻ)-Անձնանվան ընտրության հանրայնացումը Ֆեյսբուք սոցիալական ցանցում:
6. Միհրան Գալստյան (ՀԱԻ)-Աշխատանքային միգրացիան և սոցիալական կագավիճակի փոփոխությանները երիտասարդների շրջանում:
7. Լուսինե Անգելուշ-ՀՀ-ի կողմից վարվող լեզվական քաղաքականության հարցի շուրջ:
8. Գրիգորի Այվազյան (ՀԱԻ)-Ուդի էթնո-կրոնական համայնքի իրավիճակը ժամանակակից Ադրբեջանում:
9. Գայանե Հակոբյան, Գարիկ Աթանեսյան (ՀԱԻ)-Բելառուսական համայնքի մշակութային կյանքը Երևանում:
10. Հարություն Մարության (ՀԱԻ)-Ինչպես հիշել ցեղասպանությունը:
2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար դիմումների ընդունումը կլինի ս/թ հունիսի 1-ից 24-ը /ներառյալ/, իսկ ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունը՝ ս/թ հունիսի 25-ից 30-ը /ներառյալ/:
Դիմումների ընդունումը ասպիրանտուրայի բաժնում, ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝
հունիսի 1-ից մինչև 24-ը ներառյալ՝ ժամը 10.00-15.00:
Ասպիրանտուրայի բաժին կարելի է զանգել 060-623601 հեռախոսահամարով՝ Կ. Բեգոյանին:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Կազմակերպությունը | Տեղերի քանակը | Դասիչը | Մասնագիտությունը | Քննության անցկացման օրը, ժամը |
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ | 1 | Է.00.03 | Հնագիտություն |
25 հունիսի, 2020 թ․, Ժ․ 11․00-14․00 |
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ | 1 | Է.00.04 | Ազգագրություն |
25 հունիսի, 2020 թ․, Ժ․ 14․00-17․00 |
2020 թ․ մայիսի 26-ին ժամը 16։30-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Գաբրիելյան Արմինե Արարատի «Արցախի Տիգրանակերտի անտիկ խեցեղենը (տեխնիկատեխնոլոգիական բնութագիրը, գործառութային-ձևաբանական դասակարգումը, գեղարվեստական հարդարանքը)» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը: Պաշտպանության ընթացքին կարելի է հետևել նաև առցանց՝ հետևյալ հղումով․ https://us02web.zoom.us/j/9678300169?pwd=bGRaVjRyWGJvSnFnVy9HcDJ2SS9ydz09, Meeting ID: 967 830 0169, Password: 7e7Huz:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Մասնագիտական խորհուրդ
Հ Ր Ա Մ Ա Ն N 66 - Լ
« 4 » ՄԱՅԻՍԻ 2020 Թ. Ք. ԵՐԵՎԱՆ
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՊԱՐԵՏԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ 2020 թ. մայիսի 3-ի ՀՀ պարետի նո 63 որոշման պահանջներին համապատասխան ինստիտուտում աշխատանքները կազմակերպելու ժամանակավոր աշխատանքային ռեժիմը և կարգն իրականացնելու համար
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ
Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու նշանակել ինստիտուտի գործերի կառավարիչ Արտակ Ավետիսյանին:
Պատասխանատուն ապահովում է գրասենյակի ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:
Պատասխանատուն ապահովում է ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը:
Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով, որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում: Օրվա գրանցամատյանի վարողին նշանակում է Պատասխանատուն:
Աշխատակիցներն աշխատանքի են ներկայանում անհատական պաշտպանական միջոցներ կրելու պարտադիր պայմանով՝ բժշկական դիմակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, անհատական ջերմաչափ:
Աշխատանքի և ընդմիջման ժամերին արգելվում է ինստիտուտի տարածքից աշխատողների ելքը:
Ինստիտուտի տնօրինությունը, վարչասպասարկող անձնակազմը հաճախում է աշխատանքի սովորական գրաֆիկին համապատասխան՝ աշխատասենյակում աշխատողների քանակն երեք մարդուց ոչ ավել հաշվարկով:
Ինստիտուտի Կամերալ մշակման և վերականգնման լաբորատորիայի, անձնակազմը հաճախում է աշխատանքի սովորական գրաֆիկին համապատասխան աշխատասենյակում աշխատողների քանակն հինգ մարդուց ոչ ավել հաշվարկով: Վերականգնման աշխատանքները տնային պայմաններում իրականացնելու հնարավորության դեպքում աշխատանքները կարելի է կազմակերպել տանը:
Ինստիտուտի գրադարանն աշխատակիցներին և այցելուներին սպասարկում է աշխատանքային բոլոր օրերին: Գրադարավարներն աշխատանքի են հաճախում հերթափոխով՝ գրադարանի վարիչի ներկայացրած գրաֆիկին համապատասխան: Ընթերցասրահից միաժամանակ կարող են օգտվել 5 մարդ՝ պարտադիր պահպանելով մինչև 2 մ հեռավարություն:
Ինստիտուտի արխիվն աշխատակիցներին և այցելուներին սպասարկում է երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին: Արխիվի այցելուներին սպասարկող աշխատակիցներն աշխատանքի են հաճախում արխիվի, հայ ազգագրության և բանահյուսության պատմության և տեսության բաժիների վարիչների ներկայացրած գրաֆիկին համապատասխան:
Ինստիտուտի համակարգչային մշակման լաբորատորիայի աշխատանքներն ընթանալու են հեռավար եղանակով:
Ինստիտուտի գիտահետազոտական մասի աշխատանքներն ընթանալու են հեռավար եղանակով:
Գիտահետազոտական աշխատանքներն ինստիտուտում կատարելու անհրաժեշտության դեպքում գիտական բաժինների աշխատակիցները կարող են աշխատանքի ներկայանալ բաժնի վարիչի թույլտվությամբ՝ 1 սենյակում աշխատողների քանակն երեք մարդուց ոչ ավել հաշվարկով: Ինստիտուտ հաճախող աշխատակիցնե-րի մասին բաժնի վարիչը նախապես տեղեկացնում է (կամ տրամադրում է աշխատակիցների ինստիտուտ հաճախելու գրաֆիկ) կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուին:
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Տնօրեն` Պ. Ավետիսյան
«Վետո» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, թաքնվելով հակաթուրքական «հայրենասիրության» քողի տակ, սոցիալական ցանցերում օրերս տարածած հրապարակումներով փորձում է վարկաբեկել Հայաստանի վաստակաշատ և հեղինակավոր երկու ազգագրագետների՝ Հրանուշ Խառատյանի և Հարություն Մարությանի գիտական վարկը և մարդկային արժանապատվությունը: Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրության մեջ ծանրակշիռ ավանդ ունեցող գիտնականներ են՝ հայոց ավանդական մշակույթի բազմաթիվ ոլորտների ուսումնասիրությանը նվիրված հարյուրավոր գիտական հոդվածներով և տասնյակ մենագրություններով, որոնց կշիռն ավելին է, քան մալյանների՝ կեղծիք սփռող աղբյուրներից համալրվող նետտո և բրուտտո քաշը։ Նշված գիտնականները նաև ունեն հրատարակած արժեքավոր աշխատություններ Արցախի հայ բնակչության, հայոց Ցեղասպանության, հայկական համայնքների, առաջին հանրապետության, խորհրդային շրջանի և հայոց պատմության այլ կարևոր դրվագների մասին։ Նրանք բազմիցս աշխարհի տարբեր գիտական ամբիոններից ներկայացրել են հայ ժողովրդի շահերը և ճանաչելի դարձրել միջազգային լայն հանրության առջև հայոց պատմության և մշակույթի կարևոր փաստեր ու դրվագներ:
Խստորեն դատապարտում ենք մեր գործընկերների հասցեին Նարեկ Մալյանի հնչեցրած ֆաշիստական բովանդակության հայտարարություններն ու նրանց ընտանիքների անդամների հետ ֆիզիկական հաշվեհարդարի, ընդհուպ մինչև մահվան սպառնալիք պարունակող բովանդակությամբ կոչերը և հրավիրում ՀՀ դատախազության և իրավապահ մարմինների ուշադրությունը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Միևնույն ժամանակ Հայաստանի գիտական և ակադեմիական հանրությանը կոչ ենք անում դատապարտելու վաստակաշատ գիտնականների վրա ծայրահեղական ուժերի կողմից բռնություն կիրառելու այս կոչերը:
Մարդկային համակեցությունը միշտ ունեցել է և ունի արատավոր շեղումներ՝ «մատնիչների» և զրպարտիչների ցանցեր, դավադրագիտության տեսաբաններ ու մոլագարներ, ծայրահեղական և պսևդոհայրենասիրական խմբակներ, որոնց միջոցով բազմիցս փորձել են հալածել գիտնականներին, հանրային ուղղամիտ կեցվածքն ու այլակարծությունը: Հանրային կեցության այս թարախապալարները եղել են և մնալու են ազգագրագետների ուսումնասիրության առարկա: Ազգագրությունը մարդկային մտքի և դրա կարևորագույն արդյունքի՝ մշակույթի, շարունակական ապագաղութացման գործընթաց է։ Եվ դրանից սպասվող անհանգստությունն է, որ ցնցումների մեջ է գցել մերօրյա պսևդոհայրենասերներին:
Չէինք անդրադառնա խնդրին, եթե մալյանների արտահայտությունները չդառնային բացահայտ սպառնալիքներ, մարդկանց ֆիզիկական ոչնչացման կոչեր, որոնք այլևս դուրս են հանրային խոսք լինելուց և պարունակում են քրեական հանցանքի բացահայտ տարրեր։
Միաժամանակ, փաստում ենք, որ այո, նաև՝ մեր՝ գիտնականներիս ջանքերով է հնարավոր դարձել բռնապետությունների կազմաքանդումը, տեռորի պատմության լուսաբանումը, ցեղասպանության մարդկային պատմությունների բարձրաձայնումը, փախստական, հալածված խմբերի, աղքատների ձայների հանրայնացումը, ինչպես նաև մալյանների համար քաղաքացիական ազատությունները հնարավոր դարձնելն ու պահպանելը։
Այս նամակը դիտարկում ենք ոչ միայն որպես Հրանուշ Խառատյանին, Հարություն Մարությանին պաշտպանելու գործընկերային դիրքորոշում, այլև ազատ միտք ունենալու, գիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու մասին ահազանգ, ինչի արժանապատիվ իրականացման իրավունքը մեզանից յուրաքանչյուրին տրված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։
ՀՀ ԳԱԱ Հնագիության և ազգագրության ինստիտուտի գիտական անձնակազմ
12 մայիս 2020թ.
Ուշադրությո՛ւն՝ թարմացում․ պաշտպանությունը կանցկացվի առցանց՝ մայիսի 19-ին, ժ. 14:00-ին հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/j/86539334749?pwd=STlRSi9BVmE1di9pT0tQWitoc3VWZz09 (Zoom Meeting ID: 865 3933 4749, Password: 183875):
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007 Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Հովհաննիսյան Կարեն Հովհաննեսի «Թուխ Մանուկ սրբավայրերը» (պատմաազգագրական ուսումնասիրություն)» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Մասնագիտական խորհուրդ