Ս/թ. փետրվարի 15-ին, ժամը 1600 –ին ինստիտուտի գրադարանում կայանալու է պ.գ.դ. Արծրուն Սահակյանի «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ. 1. Հեքիաթ 2. Խաչքար» գրքի շնորհանդեսը: Գրքում տեղ են գտել հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի երկու կարևոր ոլորտների վերաբերյալ հեղինակի երկու մենագրական ուսումնասիրությունները.
Գիրք 1` Ժողովրդական հեքիաթը միջնադարյան հայկական ձեռագրերում:
Գիրք 2` խաչքարային արվեստը միջնադարյան ժողովրդական և պաշտոնական ենթամշակույթների համատեքստում (ծագման և զարգացման մշակութաբանական տեսություն):
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժինը ս/թ մայիսի 30-31-ը կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված ականավոր վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի ծննդյան 120-ամյակին։
Զեկուցումները պետք է նվիրված լինեն միջնադարյան Հայաստանի պատմությանն ու աղբյուրագիտությանը, ըստ այդմ՝ մասնակիցները կարող են հայտեր ներկայացնել գիտական հետևյալ ուղղություններով.
- Վիմագրագիտություն (հայ և օտարալեզու)
- Հնագրություն
- Աղբյուրագիտություն
Զեկուցումներին կհատկացվի 15-20 րոպե։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել նշված էլ-փոստերի հասցեներով /ars.vimagraget@gmail.com, gagsar@mail.ru/ մինչև ս/թ մարտի 31-ը, իսկ զեկուցումների դրույթները (հայերեն, մինչև 1 համակարգչային էջ` 1800 նիշ ծավալով, unicode տառատեսակով)՝ ապրիլի 30-ը։ Հայտերի ստացումից հետո ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև ապրիլի 10-ը։
Գիտաժողովի զեկուցումներն առանձին ժողովածուով կհրատարակվեն մինչև տարեվերջ։
Կից ներկայացվում է մասնակցության հայտի ձևը
ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՎԻՄԱԳՐԱԳԵՏ ՍԵԴՐԱԿ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ
ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ
Անուն………………………………………
Ազգանուն…………………………………
Գիտական աստիճան …………………..
Աշխատավայր……………………………
Պաշտոն…………………………………...
Հասցե……………………………………………………………………………………………………………………
Հեռ…………………………………………
Էլ. փոստ…………………………………..
Զեկուցման վերնագիրը…………………………………………………………………………….
Այս տարի լրանում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Բարդուղիմեոսի Հարությունյանի 90-ամյակը, որի առթիվ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը նախապատրաստում է գիտական հոդվածների թեմատիկ ժողովածու՝ նվիրված մեր սիրելի հոբելյարին։ Հոդվածները կարող են լինել բանագիտական, ազգագրական, հնագիտական եւ միջգիտակարգային, սակայն պետք է առնչություն ունենան Ս.Բ. Հարությունյանի գիտական հետազոտությունների ոլորտին։ Այդ իսկ պատճառով թեմատիկ ժողովածուի համար հոդվածների հեղինակներին առաջարկվում են հետեւյալ թեմաները.
աշխարհաստեղծման առասպելներն ու մոտիվները, դրանց հետ կապված պատկերացումները, դրանց արտացոլումը նյութական մշակույթի հուշարձաններում եւ առարկաներում, դրսեւորումը ժողովրդական ծեսերում ու սովորույթներում, բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործություններում;
տիեզերքի ուղղաձիգ բազմաշերտ բաժանման (երկմաս, եռամաս եւն…) մասին դիցաբանական պատկերացումները, դրանց արտացոլումը նյութական մշակույթի հուշարձաններում եւ առարկաներում, դրսեւորումը ժողովրդական ծեսերում ու սովորույթներում, բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործություններում։
Հոդվածների համար պահանջվող չափանիշներն են.
հիմնական նյութը եւ եզրահանգումները պետք է պարունակեն գիտական նորույթ եւ չպետք է նախկինում հրատարակված լինեն։
պետք է ունենա կես էջանոց մուտք (անոտացիա), որը չպետք է նույնանա ամփոփման եւ եզրահանգումների հետ։ Մուտքում պետք է համառոտ ներկայացվեն ուսումնասիրվող խնդրի դրվածքը, նախապատմությունը եւ այլ հետազոտողների անդրադարձները (եթե կան)։
սկզբում պետք է նշվի հոդվածագրի անուն–ազգանունը, ապա՝ գիտական կոչումը։ Այնուհետեւ փակագծերի մեջ պետք է նշվի հաստատության անվանումը, հեղինակի պաշտոնը, էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը։ Տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 11, միջտողային հեռավորությունը՝ 1։ Հոդվածն ուղարկել երկու ձեւաչափով՝ Word-2007 եւ PDF։
գրել մեծատառերով, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 14, միջտողային հեռավորությունը՝ 1։ Վերնագրից հետո ներկայացնել հիմնաբառերը (key-words)՝ 7-10 բառ, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1։ Հիմնաբառերից հետո պետք է ներկայացվի մուտքը (տե՛ս 2-րդ կետը), տառատեսակը՝ Sylfaen շեղագիր, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1։
տեքստի ընդհանուր ծավալը (ներառյալ մուտքը, հղումները եւ գրականության ցանկը) չպետք է գերազանցի 23.000 նիշը (10 էջ)՝ բառամիջյան արանքներով։
և հղումները տալ էջատակերում` շարունակական համարակալմամբ։ Հղումներում պետք է նշել միայն հղվող գրքի կամ հոդվածի հեղինակի կամ երկու համահեղինակների (երկուսից ավելի հեղինակների դեպքում՝ միայն առաջին հեղինակի + et al.) ազգանուն(ներ)ը՝ այդ գրքի կամ հոդվածի լեզվով, այնուհետեւ՝ հրատարակության թվական, ստորակետ, հատորի կամ պրակի թիվ (առանց որեւէ համառոտագրության), ստորակետ եւ էջի թիվ (առանց «էջ» բառի)։ Նույն ծանոթագրության մեջ իրար հաջորդող հղումները միմյանցից բաժանել կետ-ստորակետով։ Օրինակ՝ Brown 2014, 1, 654; Сорокин 2016, 51; Arikyan et al., 1985, 118.
գրականության ամբողջական ցանկը պետք է ներկայացվի հոդվածի վերջում՝ հեղինակների ազգանունների այբբենական կարգով, հայերեն-ռուսերեն-արեւմտաեվրոպական լեզուներ հերթականությամբ, եւ չպետք է գերազանցի 2 էջը։ Օրինակ՝ Խոստիկյան Ա.Գ. 1968, Հայաստանի բարձրալեռնային բնակավայրերը, Երեւան, «Գիտություն», 1968։ Կամ՝ Башаркин И.О. 2003, Основы исторического анализа // Вестник древней истории, 2003, № 4 (256), 98.
առանձին ֆայլերով ուղարկել հոդվածի ամփոփումները՝ ռուսերեն եւ անգլերեն, յուրաքանչյուրը մինչեւ մեկ էջի սահմաններում։ Ամփոփման մեջ պետք է օտարալեզու ընթերցողի համար հասկանալի լինեն աշխատանքի հիմնական նորույթը, ձեռքբերումներն ու եզրահանգումները։ Կարելի է տալ նաեւ որոշ հղումներ՝ նույն սկզբունքներով, ինչ հոդվածի մեջ։
Հոդվածներն ընդունվում են մինչեւ ս.թ. նոյեմբերի 10-ը։
Ուղարկել christina.ayvazyan@gmail.com հասցեին՝
նամակի վերնագրում նշելով «Հարությունյան-90»։
Հարգելի գործընկերներ,
2018 թ. մայիսի 14-ից 16-ը նախատեսվում է անցկացնել գիտաժողով «Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)» թեմայով:
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք պատրաստել զեկուցման վերնագիրն ու ամփոփագիրը (մոտ կես էջի չափով)
և լրացնել գիտաժողովի մասնակցության առցանց հայտը մինչև 2018 թ․-ի ապրիլի 10-ը:
Ակնկալում ենք ստանալ վերլուծական բնույթի զեկուցումների հայտեր, նկարագրությամբ սահմանափակվող զեկուցումները չեն ընդունվելու:
Խմբագրակազմի կողմից ընտրված զեկուցումները կտպագրվեն առանձին գրքով:
Լրացնել գիտաժողովի մասնակցության հայտը
Գիտաժողովի էջը
Հարցերի դեպքում գրել funeral-conf@iae.am էլ փոստին: Խնդրում ենք գիտաժողովի մասնակցությանը հայտը (զեկույցի վերնագիրը, ամփոփագիրը և այլն) էլ․ փոստով չուղարկել, այլ ներկայացնել առցանց:
Գիտաժողովի կազմկոմիտե
Աշխատությունում քննարկվում են ավանդական և արդի հայ ընտանիքի կառուցվածքում, ներընտանեկան հարաբերություններում, կանանց և տղամարդկանց կարգավիճակներում և դերերում, ընտանիքի և ամուսնության մասին պատկերացումներում, սերունդների միջև արժեքային համակարգում տեղի ունեցած փոփոխությունները և առկա հիմնախնդիրները: Վերլուծվել է աշխատանքային միգրացիայի ազդեցությունն ընտանիքի զարգացման կենսափուլերի և մոդելի փոխակերպումների հարցում: Համեմատվել են հայաստանյան և այլէթնիկ միջավայրից Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների էթնոմշակութային առանձնահատկությունները:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրավիրում է մասնակցելու Երիտասարդ գիտնականների 15-րդ միջազգային գիտաժողովին՝ «Հնագիտություն, ազգաբանություն, բանագիտություն․ միջգիտակարգային մոտեցումներ», որը տեղի կունենա 2017 թ․-ի նոյեմբերի 8-10-ին, Երևանում:##
ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ Երիտասարդ գիտնականների 15-րդ միջազգային գիտաժողով ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան 8-10 նոյեմբեր, 2017
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Երիտասարդ գիտնականների խորհուրդը հրավիրում է հետազոտողների, գիտաշխատողների և ասպիրանտների (մինչև 40 տարեկան)՝ մասնակցելու հերթական 15-րդ միջազգային գիտաժողովին: Այն միջգիտակարգային է և ընդգրկում է հետևյալ ոլորտները.
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ՝
Մասնակցության հայտը և աբստրակտը ուղարկել հետևյալ էլ. հասցեներին ysc@iae.am cc: ysc.iae.arm@gmail.com մինչև 2017 թ. հունիսի 16-ը (ուշացած հայտերը չեն ընդունվելու):
Ընտրված զեկուցումների մասին կտեղեկացնենք էլ.-փոստով` մինչև 2017 թ. հուլիսի 16-ը։
Ընտրված զեկուցումների աշխատանքային տեքստերը (մոտ 3000 բառ) ուղարկել մինչև 2017 թ. հոկտեմբերի 25-ը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը: Հնարավոր է նաև առցանց զեկուցման տարբերակ: Զեկուցումների տևողությունը` 15 րոպե:
Գիտաժողովին ներկայացված և խմբագրական խորհրդի հավանությանն արժանացած զեկուցումները կհրատարակվեն գիտական հոդվածների տեսքով։
Հրավիրող կողմը կապահովի արտերկրի մասնակիցների գիշերավարձը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել ysc.iae.arm@gmail.com հասցեին:
Ամենամյա գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ԵԳԽ-ը
Հասցե` Երևան, 0025, Չարենցի փ., 15
Հեռ.` (+374) 10 55 68 96, Էլ. հասցե info@iae.am
"Կոմունիզմն իր դարաշարջանում" ցուցահանդեսի (որը բաց է Միրզոյան գրադարանում մինչև նոյեմբերի 2-ը, հասցե՝ Մ. Մկրտչյան 10) շրջանակներում՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում Հումբոլտի համալսարանի պրոֆեսոր Յորգ Բաբերովսկու դասախոսությունը:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի հետազոտությունների բաժինը և Բեյրութի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը հրավիրում են մասնակցելու միջազգային գիտաժողովի. Հայ ընտանիքն արդի մարտահրավերների համատեքստում, 28-29 հոկտեմբերի, 2017թ., երեւան, հայաստան։##
Գիտաժողովի ընդհանուր ակնարկ
Ներկայումս ընտանիքը, որպես սոցիալական ինստիտուտ, կրում է արմատական փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում հասարակության կենսագործունեության տարբեր կողմերի վրա: Այս համատեքստում, հայ ընտանիքում տեղի ունեցող փոփոխությունները կրում են ավելի խորքային բնույթ, քանզի հայ ազգի գոյակցության պայմանները տարբեր միջավայրերում բավականին բազմազան են և առաջացնում են բազմաթիվ մարտահրավերներ` ավանդականության և էթնիկության վերարտադրման ճանապարհին: Պատմականորեն ստանձնելով այլ ինստիտուտների գործառույթներ ևս, հայ ընտանիքը ձեռք է բերել առանցքային դեր՝ նպաստելով ազգային ինքնության և էթնոմշակութային արժեքների պահպանմանը:
Արդի մարտահրավերների համատեքստում հայ ընտանիքի հիմնախնդիրների քննարկմանը նվիրված միջազգային գիտաժողովը հնարավորություն կտա հավաքագրել տարբեր գիտակարգերի շրջանակներում հայկական ընտանիքի ժամանակակից ուսումնասիրությունները, բացահայտել հայրենիքում և սփյուռքում ընտանիքի խնդիրները և փոփոխությունների միտումները, ընտանիքի դերը էթնիկ ինքնության պահպանման գործում, համեմատել հայկական ընտանիքի ավանդական և ժամանակակից մոդելներն ու գործառույթները:
Ամփոփագրերի ներկայացման պահանջներ
Ամփոփագիրը և հակիրճ (1 էջ) ինքնակենսագրականը (CV) անհրաժեշտ է ներկայացնել մինչև հունիսի 30, 2017թ., info.diasporastudies@gmail.com էլ.փոստի միջոցով:
Մասնակցություն
Գիտաժողովին կարող են մասնակցել սոցիալ-հասարակական և պատմական գիտությունների հետազոտողներ, գիտաշխատողներ, ասպիրանտներ, ՀԿ-ների և պետական հաստատությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և արտերկրից:
Մասնակիցները կընտրվեն ներկայացված ամփոփագրերի (abstract) և ինքնակենսագրականների (CV) հիման վրա: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն ներկայացնելու զեկուցումներ (20 րոպե տևողությամբ): Զեկուզումների ընտրված հոդվածները կհրատարակվեն գիտաժողովից հետո:
Ժամանակացույց
Ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետ. 30 հունիսի, 2017թ.
Պատասխան. 20 հուլիսի, 2017թ.
Ընտրված զեկույցների նախնական տարբերակ. 20 սեպտեմբերի, 2017թ.
Գիտաժողովի ծրագիր և օրակարգ. 10 հոկտեմբերի, 2017թ.
Ընտրված հոդվածների ներկայացման վերջնաժամկետ. 30 նոյեմբերի, 2017թ.
Գիտաժողովի լեզուն
Գիտաժողովի լեզուն հայերենն է: Ռուսերեն և անգլերեն լեզուներով հոդվածների ներկայացման համար կապահովվի թարգմանություն:
Մասնակցության ֆինանսական ծախսեր
Գիտաժողովին մասնակցությունն անվճար է: Մասնակիցների սննդի ծախսերը հոգում են գիտաժողովի կազմակերպիչները: Կեցության և ճանապարհածախսը հոգում է մասնակիցը:
Կազմակերպական խորհուրդ և խմբագրակազմ
Գիտաժողովի կազմակերպական խորհուրդը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատողների խումբն է: Գիտաժողովի հոդվածների ժողովածուի խմբագրակազմը Սփյուռքի հետազոտությունների բաժնի և Բեյրութի Հայկազյան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատողների խումբն է:
2017 թ. նոյեմբերի 27-29-ը հրավիրվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Ավանդականը և արդիականը հայոց մշակույթում» գիտաժողովը։ Նիստերը կկայանան ինստիտուտի գրադարանի դահլիճում։##
Երկ, 11/27/2017 - 10:00 - Չոր, 11/29/2017 - 12:30
2017 թ. նոյեմբերի 27-29-ը հրավիրվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Ավանդականը և արդիականը հայոց մշակույթում» գիտաժողովը։
Նիստերը կկայանան ինստիտուտի գրադարանի դահլիճում։
Զեկուցման տևողությունը – 15 րոպե, հարցուպատասխան – 5 րոպե։
Քննարկումները՝ ամեն նիստի ավարտին։
27 նոյեմբերի
Առաջին նիստ – ժամը 10.00 – 13.00
Նիստավար – Լևոն Աբրահամյան
27 նոյեմբերի
Երկրորդ նիստ – ժամը 14.00 – 17.00
Նիստավար – Հարություն Մարության
28 նոյեմբերի
Երրորդ նիստ – ժամը 10.00 – 13.00
Նիստավար – Սուրեն Հոբոսյան
28 նոյեմբերի
Չորրորդ նիստ – ժամը 14.00 – 16.30
Նիստավար – Յակոբ Չոլաքեան
29 նոյեմբերի
Հինգերորդ նիստ – ժամը 10.00 – 12.30
Նիստավար – Թամար Հայրապետյան
Գիտաժողովի փակումը – ժամը 12.30
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը հրավիրում են մասնակցելու «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. ##պատմություն, մշակույթ, հիշողություն» («Политические репрессии на Южном Кавказе от советизации до 1950-х гг.: история, культура, память»; «Political Repressions in South Caucasus from Sovietization to 1950s: History, Daily Life, Memory») թեմայով միջազգային գիտաժողովին՝ նվիրված ԽՍՀՄ քաղաքական բռնությունների 1937 թ.՝ «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցին: Գիտաժողովը կկայանա 2017 թ. հոկտեմբերի 25-26-ին:##
Չոր, 10/25/2017 - 12:00 - Հնգ, 10/26/2017 - 12:00
Գիտաժողովի ընդհանուր ակնարկ
2017 թ. լրանում է ԽՍՀՄ-ում ստալինյան բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների խորհրդանշական 1937թ.՝ «Մեծ տեռորի» 80-երրորդ տարելիցը: «Հարավային Կովկասի խորհրդային հանրապետությունները մինչև 50-ական թթ. և ԽՍՀՄ քաղաքական բռնությունները. պատմություն, մշակույթ, հիշողություն» գիտաժողովի նպատակը Հարավային Կովկասում 20-րդ դարի առաջին կեսում խորհրդային պատմության և ստալինիզմի շրջանի քաղաքական բռնությունների քննարկումն է: Գիտաժողովը նպատակ ունի մեկտեղել սովետական շրջանի ուսումնասիրության (sovietology) մեջ ներգրավված մասնագետներին տարբեր ոլորտներից՝ պատմաբանների, ազգագրագետների, սոցիոլոգների, մշակութաբանների, քաղաքական գործընթացների վերլուծաբանների և բոլոր շահագրգիռ հետազոտողներին:
Գիտաժողովի ընթացքում քննարկվելիք թեմաներ
Ամփոփագրերի ներկայացման պահանջներ
Զեկուցումները և համապատասխանաբար զեկուցումների ամփոփոգրերը (abstract) պետք է արտացոլեն վերոհիշյալ թեմաներից որևէ մեկի հարցադրումները: Ամփոփագրերը կարող են ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներից որևէ մեկով՝ 300 բառի սահմաններում: Ամփոփագրերից զատ խնդրում ենք լրացնել գիտաժողովի հայտարարությանը կից ձևաթերթը:
Խնդրում ենք զեկուցման ամփոփագրերը և հայտատուի կողմից լրացված ձևաթերթը ներկայացնել մինչև սեպտեմբերի 29-ը info@iae.am էլեկտրոնային հասցեին՝ ավելացնելով sovietology բառը, կամ գիտաժողովի կազմկոմիտեի անդամներին հետևյալ հասցեներով. hkharatyan@gmail.com, gayashag@yahoo.com, gogstep@yahoo.com:
Մասնակցություն
Մասնակիցները կընտրվեն ներկայացված ամփոփագրերի հիման վրա: Մասնակցության, ինչպես նաև գիտաժողովի անցկացման կոնկրետ վայրի մասին կտեղեկացվի մինչև հոկտեմբերի 5-ը: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն ներկայացնելու զեկուցումներ (20 րոպե տևողությամբ): Ընտրված զեկուցումները գիտաժողովից հետո կհրատարակվեն:
Գիտաժողովի աշխատանքային լեզու
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը:
Կազմակերպական խորհուրդ
Հրանուշ Խառատյան
Գայանե Շագոյան
Գոհար Ստեփանյան
Հայտաձև
«Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, մշակույթ, հիշողություն» («Политические репрессии на Южном Кавказе от советизации до 1950-х гг.: история, культура, память»; «Political Repressions in South Caucasus from Sovietization to 1950s: History, Culture, Memory») գիտաժողովին մասնակցության հայտի ձևաթերթ | |
1 | Հայտատուի անուն ազգանուն, երկիր (նաև՝ ռուսերեն և անգլերեն ) |
2 | Գիտական կոչում (այդ թվում՝ մագիստրոսի) (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն) |
3 | Աշխատանքի վայր, պաշտոն (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն) |
4 | Ինչ լեզվով է ներկայացվելու զեկուցումը |
5 | Գիտական զեկուցման վերնագիր (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն) |
6 | Զեկուցման բանալի բառեր՝ հինգ-յոթ բառ (հայերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն և անգլերեն, ռուսերեն ներկայացնողները՝ նաև անգլերեն, անգլերեն ներկայացնողները՝ նաև ռուսերեն) |
Դասախոսությունը կներկայացնի Վրաստանի Շիդա Քարթլի մարզում իրականացվող վրաց-իտալական համատեղ հնագիտական ծրագրի արդյունքները՝ Առաջավոր Ասիա-Հարավային Կովկաս հնագույն փոխհարաբերությունների համատեքստում: Մասնավորապես Արադետիս Օրգորայում և Խաշուրի Նացագորայում իրականացվող վերջին պեղումների արդյունքնեը հնարավորություն են ստեղծում լրացնելու տեղական հասարակությունների զարգացման մասին առկա պատկերացումները՝ վաղ բրոնզից մինչև միջին և ուշ բրոնզի դարեր ընկած ժամանակահատվածում: Հատկապես կարևոր տվյալներ են ի հայտ եկել կուր-արաքսյան մշակույթի վերաբերյալ:
Ելենա Ռովան առաջավորասիական հնագիտության պրոֆեսոր է Վենետիկի Ca' Foscari համալսարանում: Նրա հետազոտությունների կիզակետում Առաջավոր Ասիայի հնագույն քաղաքակրթություններն են ուշ էնեոլիթի և բրոնզի դարերի ընթացքում (Ք.ա. IV-II հազ.)՝ հատկապես Հյուսիսային Միջագետք-Հարավային Կովկաս փոխհարաբերությունների համատեքստում: Նա դաշտային հետազոտություններ է իրականացրել Հյուսիսային Իրաքում (Թել Կարանա), Սիրիայում (Թել Լեյլան, Թել Բեյդար) և, սկսած 2009 թ., Վրաստանում (Նացարգորա, Օխերախեվի, Արադետիս Օրգորա):
Հանդիպման առաջին մասում կներկայացվի ու կքննարկվի Վանաձորում հայագիտական կենտրոն-ինստիտուտ հիմնելու նախագիծը, իսկ երկրորդ մասը դասախոսություն է` «Էպիկական երկվորյակներից մեկի հնագույն` բնիկ հայկական անվան վերականգնման և անձնանունների ստուգաբանության հարցերի շուրջ» խորագրով:
Հրաչ Մարտիրոսյանն իր կրթությունը ստացել է Հայաստանում, այնուհետև Եվրոպայում` ուսումնասիրելով հնդեվրոպաբանություն ու համեմատական լեզվաբանություն։ Լեյդենի համալսարանի PhD է, աշխատել է նաև Ավստրիայի գիտությունների ակադեմիայում ու Միչիգանի համալսարանում, դասախոսել Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Միլանի, Պավիայի, Մոսկվայի և բազում այլ համալսարաններում։ Գրել է բնիկ հայկական ծագման բառամթերքի ստուգաբանական բառարան, իրանական ծագման անձնանունների ստուգաբանական բառարան, հայերենի պատմական հնչյունաբանություն ու ձևաբանություն և այլն։ Ակտիվ կերպով մասնակցում է Հայաստանի գիտակրթական կյանքին, իր ակտիվ մասնակցությունն է բերում Հայաստանյան գիտաժողովներին, Հայաստանում հինգ անգամ անցկացրել է հայագիտական արշավային դասընթացներ և այլն ։