Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Բանախոսությունը «Արտաշատի տարածքում հայտնաբերված նոր մոնումենտալ հուշարձանը և նրա մշակութային ու քաղաքական արժևորումը» թեմայով

Բանախոսությունը «Արտաշատի տարածքում հայտնաբերված նոր մոնումենտալ հուշարձանը և նրա մշակութային ու քաղաքական արժևորումը» թեմայով

29-10-2024 13:00

Հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 13։00-ին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի կունենա Հին Հայաստանի հնագիտության բաժին հերթական բանախոսությունը` «Արտաշատի տարածքում հայտնաբերված նոր մոնումենտալ հուշարձանը և նրա մշակութային ու քաղաքական արժևորումը (նախնական դիտարկումներ)։» թեմայով։

Բանախոս՝ Մկրտիչ Զարդարյան, պ. գ. թ.

Տեսնել ավելին
«Սփյուռքը, բեմականացվող ժառանգությունն ու մշակութային զբոսաշրջությունը» խորագրով բանախոսություն

«Սփյուռքը, բեմականացվող ժառանգությունն ու մշակութային զբոսաշրջությունը» խորագրով բանախոսություն

28-10-2024 14:00
Հոկտեմբերի 28-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 14:00-16։00-ը, ՀԱԻ Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի հերթական բանախոսությունն է՝ «Սփյուռքը, բեմականացվող ժառանգությունն ու մշակութային զբոսաշրջությունը» թեմայով:
Բանախոսելու է Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի գիտաշխատող Գարիկ Աթանեսյանը։
Տեսնել ավելին
«Բանագիտական-տեքստաբանական աշխատանքի նրբություններ. «Նոյ նահապետը» ժողովրդական վիպաշարի վերականգնման փորձառությունը» խորագրով բանախոսություն

«Բանագիտական-տեքստաբանական աշխատանքի նրբություններ. «Նոյ նահապետը» ժողովրդական վիպաշարի վերականգնման փորձառությունը» խորագրով բանախոսություն

24-10-2024 16:32
Այս հինգշաբթի՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 15.00 - 17.00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա հետևյալ բանախոսությունը. «Բանագիտական-տեքստաբանական աշխատանքի նրբություններ. «Նոյ նահապետը» ժողովրդական վիպաշարի վերականգնման փորձառությունը»:
Բանախոս՝ Կարեն Հովհաննիսյան, պ․գ․թ․
Բանախոսությունը տեղի կունենա ՀԱԻ ընթերցասրահում։
Տեսնել ավելին
«ԷՊՈՍ, ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄՇԱԿՈՒՅԹ» . ԷՊՈՍԱԳԻՏԱԿԱՆ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ

«ԷՊՈՍ, ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄՇԱԿՈՒՅԹ» . ԷՊՈՍԱԳԻՏԱԿԱՆ 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ

11-10-2024 09:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի օժանդակությամբ, հրավիրում է մասնակցելու 6-րդ էպոսագիտական միջազգային գիտաժողովին՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսի ուսումնասիրության 150-ամյակին։ Նոր ժամանակների հայ բանագիտության և ազգագրության հիմնադիր Գարեգին վարդապետ Սրվանձտյանցը ավելի քան 150 տարի առաջ՝ 1873 թ. Մշո Առնիստ գյուղում վիպասաց Տարոնցի Կրպոյից գրառում է «Սասնա ծռեր» էպոսի առաջին տարբերակը, որը հրատարակում է մեկ տարի անց՝ 1874 թ. Կ․Պոլսում՝ «Գրոց և բրոց. Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» գրքում։ Այդպիսով, 150 տարի առաջ սկիզբ է դրվում հայ ժողովրդական դիցավեպի գիտական ուսումնասիրությանը։

Երևան - Թալին
11-12 հոկտեմբերի, 2024 թ․

Գիտաժողովի նպատակն է՝ հետևյալ թեմաների գիտական ուսումնասիրությունն ու հանրահռչակումը․

Էպոսի բանագիտական, մշակութաբանական և պատմահամեմատական ուսումնասիրություն,
Էպոսի և բանահյուսական այլ ժանրերի փոխազդեցություն և փոխներթափանցում,
Էպոսի ստեղծման ու տարածման միջավայրը,
Էպոսի բանավոր տարբերակների հայտնաբերումն ու գրառումը, դրանց ուսումնասիրության նոր մեթոդները,
Գարեգին Սրվանձտյանցի և այլ վիպահավաքների ժառանգության ուսումնասիրություն,
Էպոսի և գեղարվեստական գրականության փոխառնչություններ,
Էպոսի և արվեստի տարբեր ճյուղերի փոխառնչություններ,
Էպոսի ազդեցությունը հանրային կյանքի վրա անցյալում և այսօր։
Ընդունվում են գիտական նորույթ և հստակ գիտական մեթոդաբանություն ունեցող հայտեր։ Զեկուցման հիմնադրույթները երկու լեզվով, յուրաքանչյուրը՝ 300-500 բառ, անհրաժեշտ է ուղարկել epic.conference2024@gmail.com էլ․հասցեին մինչև 2024 թ․ հուլիսի 15-ը։ Ընտրված զեկուցումների հիման վրա գրված հոդվածները կհրատարակվեն առանձին ժողովածուով՝ գիտաժողովից հետո։ Արտերկրի մասնակիցների ճանապարհածախսը հոգում է գործուղող կողմը։


ԺԱՄԿԵՏՆԵՐ
Հայտերի ուղարկում՝ մինչև 2024 թ․ հուլիսի 15։
Կազմկոմիտեի կողմից դիտարկում և պատասխան՝ 2024 թ․ օգոստոսի 1։
Գիտաժողովի ծրագրի ուղարկում մասնակիցներին՝ 2024 թ․ սեպտեմբերի 30։

ԱՄՓՈՓԱԳՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Ծավալը` 300-500 բառ, լեզուն՝ հայերեն և անգլերեն, տառատեսակը` Sylfaen, հիմնաբառերը` 7-10, էջերի չափը` բոլոր կողմերից 2,5սմ, տառաչափը` 12, միջտողային բացատ` 1,5 սմ։
Ամփոփման սկզբում` էջի կենտրոնում գրել զեկուցման վերնագիրը` գլխատառերով, էջի աջ հատվածում նշել հեղինակի անուն, հայրանուն, ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, աշխատավայրը, պաշտոնը, էլ.հասցեն և հեռախոսի համարը։

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Արսեն Բոբոխյան - պ.գ.թ․, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն
Տորք Դալալյան - բ.գ.թ․, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, Բանագիտության բաժնի վարիչ
Ազատ Եղիազարյան - բ.գ.դ․, պրոֆ․, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
Հայկ Համբարձումյան - բ.գ.թ․, դոց․, Մատենադարան - Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հրատարակչության տնօրեն, ավագ գիտաշխատող
Արմեն Պետրոսյան - բ.գ.դ․, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Բանագիտության բաժնի գլխավոր գիտաշխատող
Պիտեր Քաուի - պրոֆ․, Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես (UCLA)
Գիտաժողովի քարտուղար՝ Մարի Հովհաննիսյան

Տեսնել ավելին
Բանախոսություն «Աշխարհի բանահյուսության և դիցաբանության տվյալների բազայի ուղու վրա» խորագրով

Բանախոսություն «Աշխարհի բանահյուսության և դիցաբանության տվյալների բազայի ուղու վրա» խորագրով

03-10-2024 16:00
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16.00 - 18.00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա արտահերթ բանախոսություն «Աշխարհի բանահյուսության և դիցաբանության տվյալների բազայի ուղու վրա» խորագրով:
Բանախոս՝ Յուրի Բերեզկին, պ․գ․դ․, պրոֆ․ ՌԴ ԳԱ Մարդաբանության և ազգագրության թանգարանի (Կունստկամերա) Ամերիկայի բաժնի վարիչ:
Բանախոսը կփորձի բացատրել, թե ինչպես են ձևավորվել իր հայացքները պատմության և դիցաբանության/բանահյուսության վերաբերյալ, ինչպես և գնահատական կտա այլ հետազոտողների (Ֆ․ Բոաս, Ս․ Թոմփսոն, Վ․Յ․ Պրոպ) դիրքորոշումներին։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների հնդկացիների, նաև՝ էսկիմոսների դիցաբանական մոտիվների/առասպելույթների ամբողջության բաղդատումը Հին Աշխարհի (բացառությամբ Աֆրիկայի) առանձին տարածաշրջաններում գրանցված մոտիվների/առասպելույթների ամբողջության հետ բերում է հետևյալ եզրահանգումների։ Ամերիկաներին բնորոշ առասպելույթները մեծ մասամբ համընկնում են Ասիայի հնդկա-խաղաղօվկիանոսյան ծայրամասի և Արևմտյան Եվրասիայի (Եվրոպա և Առաջավոր Ասիա) առասպելույթներին, մինչդեռ Սիբիրյան տարածաշրջանի հետ զուգահեռները սակավ են։ Մոտավորապես նույն պատկերն ունենք էսկիմոսների պարագայում։ Միայն Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներին բնորոշ մոտիվներն/առասպելույթներն են, որ ավելի շատ սիբիրյան զուգահեռներ ունեն, բայց միևնույն է՝ Արևմտյան Եվրասիայի հետ զուգահեռները գերակշիռ են, իսկ հնդկա-խաղաղօվկիանոսյան համընկնումները կտրուկ նվազում են։
Սրանից եզրակացնում ենք, որ Ամերիկայի բնակեցման ժամանակ Սիբիրի մոտիվների/առասպելույթների ամբողջությունը քիչ ընդհանրություն ուներ նրա հետ, ինչ արձանագրված է 19-20-րդ դարերում։ Հոլոցենի շրջանում այն աստիճանաբար մոտենում է ներկայիս վիճակին, ինչը համահունչ է նաև Արևելյան Սիբիրի գենետիկ պատմության տվյալներին։ Բանախոսության մեջ նաև անդրադարձ կլինի ժողովուրդների Մեծ վերաբնակեցման շրջանում Եվրասիայի դիցաբանական համակարգերում տեղի ունեցած կտրուկ փոփոխություններին։
Բանախոսությունը տեղի կունենա ՀԱԻ ընթերցասրահում։
Տեսնել ավելին
Բենիկ Վարդանյան. Կուր-արաքսյան միջերկրայքի բրոնզեդարյան անվավոր փոխադրամիջոցները

Բենիկ Վարդանյան. Կուր-արաքսյան միջերկրայքի բրոնզեդարյան անվավոր փոխադրամիջոցները

27-09-2024 16:00

ՀԱԻ ԵԳԽ սեմինարների շրջանակում պատմական գիտությունների թեկնածու Բենիկ Վարդանյանը անդրադարձ կկատարի կուր-արաքսյան միջերկրայքի բրոնզեդարյան անվավոր փոխադրամիջոցները և դրանց պատմահնագիտական համատեքստին։
Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի վերջերից Կուր-արաքսյան միջերկրայքում հատկանշական գույքի ուղեկցությամբ թաղումներում պեղումներով փաստվում են անվավոր փոխադրամիջոցներ: Միջին բրոնզի դարերում կիրառության մեջ են եղել քառանիվ և երկանիվ հոծ անիվներով սայլերը՝ լծված խոշոր եղջերավոր անասուններով, իսկ ուշ բրոնզի դարում ի հայտ են գալիս նաև ճաղավոր անիվներով, ձիերով լծված կառքերը:
Հետազոտվող տարածքում անվավոր փոխադրամիջոցներ պարունակող դամբանները ներկայացված են ավելի քան 5 տասնյակ օրինակներով: Միջին և ուշբրոնզեդարյան հնահասարակություններում անվավոր փոխադրամիջոցի ուղեկցությամբ կատարված թաղումները նույնանում են համայնքների առանձնաշնորհյալների հետ: Փոխադրամիջոցների տարաձևությունները պայմանավորված պետք է լինեին համայնքների առաջնորդների ձեռքում կուտակված ռեսուրսներով և տարածաշրջանի քաղաքական և առևտրա-տնտեսական հարաբերություններում վերջիններիս գրաված դիրքով և թաղման ծեսերի առանձնահատկություններով:

Տեսնել ավելին
«Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» եռօրյա գիտաժողով

«Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» եռօրյա գիտաժողով

27-09-2024 09:00
Ս․թ․ սեպտեմբերի 27-ից 29-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» եռօրյա գիտաժողովը՝ նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին։
Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։
Մուտքն ազատ է։
 
 
Տեսնել ավելին
Բանախոսություն՝ «Թյուրքական «Դեդե Քորքութ» էպոսը և Հայաստանը» խորագրով

Բանախոսություն՝ «Թյուրքական «Դեդե Քորքութ» էպոսը և Հայաստանը» խորագրով

19-09-2024 16:00
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.00 - 18.00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա բանախոսություն
«Թյուրքական «Դեդե Քորքութ» էպոսը և Հայաստանը» թեմայով:
Բանախոս՝ Սամվել Ռամազյան, բ․գ․թ․
 
 
Տեսնել ավելին
«Հայկական Սփյուռքի ներուժի ուսումնասիրման և քարտեզագրման մոդելի մշակումը» թեմայով միջազգային սեմինար-քննարկում

«Հայկական Սփյուռքի ներուժի ուսումնասիրման և քարտեզագրման մոդելի մշակումը» թեմայով միջազգային սեմինար-քննարկում

17-09-2024 17:15

ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ

հրավիրում է մասնակցելու «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՈՒԺԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՈՒՄԸ» թեմայով միջազգային սեմինար-քննարկմանը

17 սեպտեմբերի, 2020 թ., Երևանի ժամանակով ժ. 12:00

Սեմինար-քննարկումը կվարի Սփյուռքի հետազոտությունների բաժնի ղեկավար պ.գ.դ. Ռ. Կարապետյանը:

Մասնակիցներ՝

Երևան – սփյուռքի հետազոտությունների բաժնի աշխատակիցներ, Պավել Ավետիսյան, Արմեն Ոսկանյան, Վարդան Սահակյան ,

Ալմաթի - Արամ Նավասարդյան,

Բեյրութ -Անդրանիկ Դաքեսյան, Փոլ Հայդոստյան,

Բեռլին - Հայկ Մարտիրոսյան,

Կիև - Ելենա Օգանեսյան,

Մարսել -Պատրիկ Տոնապետյան,

Պոզնան - Գոռ Մարտիրոսյան,

Պրահա -Արմինե Սաղաթելյան,

Վլադիկավկազ - Սամվել Մելիքսետյան,

Փարիզ -Ռենե Լևոնյան:

Սեմինար-քննարկման ընդհանուր ակնարկ

Ներկայումս հայկական սփյուռքը կրում է արմատական փոփոխություններ, որոնք ազդում են ողջ ազգի կենսագործունեության տարբեր կողմերի վրա: Այս համատեքստում սփյուռքում ընթացող փոփոխությունները կրում են ավելի խորքային բնույթ, քանզի հայ ազգի գոյակցության պայմանները տարբեր միջավայրերում բավականին բազմազան են և առաջացնում են բազմաթիվ մարտահրավերներ` էթնիկության վերարտադրման և ինքնության պահպանման ճանապարհին: Սեմինար-քննարկման մասնակիցներին ներկայացվել է «Հայկական սփյուռքի ներուժի ուսումնասիրման և քարտեզագրման մոդելի մշակումը» ծրագրի բովանդակությունը, որի դրույթների քննարկումը նախատեսվում է հեռասեմինարի աշխատանքի ընթացքում:

Քննարկվող թեմաների շրջանակներ

Սփյուռքի ներուժի մոդելավորման խնդիրները
Սփյուռքի ներուժի բացահայտման, ուսումնասիրության մեթոդաբանությունը
Ծրագրի իրականացման հեռանկարները
Դրված թեմայի շուրջ քննարկման կամ արձագանքի համար յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի 5-10 րոպե:

Հեռահաղորդակցման անհրաժեշտ հղումը կտրամադրվի սեպտեմբերի 16-ին, Երևանի ժամանակով մինչև ժ.18:00:

Հետադարձ կապ՝ karapetyan.ruben.s@gmail.com; info.diasporastudies@gmail.com;

հեռ. +374 098 540 355

Տեսնել ավելին
Բանախոսություն ՙՙԱրցախի իսլամական հուշարձանները. հետազոտության և պահպանության խնդիրները՚՚ թեմայով:

Բանախոսություն ՙՙԱրցախի իսլամական հուշարձանները. հետազոտության և պահպանության խնդիրները՚՚ թեմայով:

16-09-2024 16:00
Ս.թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 16:00-ին ինստիտուտի գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։
Թեմա` Արցախի իսլամական հուշարձանները. հետազոտության և պահպանության խնդիրները
Բանախոս՝ պ.գ.թ. Ռուբեն Հովսեփյան
Տեսնել ավելին
Բանախոսություն«Հնագիտական հուշարձանների պաթոլոգիա։ Զորաց քարեր համալիրի հրատապ ամրակայումը» թեմայով

Բանախոսություն«Հնագիտական հուշարձանների պաթոլոգիա։ Զորաց քարեր համալիրի հրատապ ամրակայումը» թեմայով

12-09-2024 15:00
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15։00-ին ՀԱԻ ընթերցասրահում տեղի կունենա Ճարտարապետական մոդելավորման գ/հ խմբի հերթական սեմինարը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, ժառանգության և պատմության ամբիոնի դասախոս՝ Դավիթ Նահատակյանը(ճ․գ․թ․) հանդես կգա «Հնագիտական հուշարձանների պաթոլոգիա։ Զորաց քարեր համալիրի հրատապ ամրակայումը» թեմայով։
Տեսնել ավելին
Մահախոսական. Արամ Գևորգյան

Մահախոսական. Արամ Գևորգյան

07-09-2024 19:02
Խորին վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի երկարամյա աշխատակից, Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արամ Գևորգյանը:
Արամ Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժ. 18.00 սկսած, "Լյուար" սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի, 18 շենք), թաղումը՝ վաղը նույն վայրից, ժ․ 13։00-ին:
Արամ Ցոլակի Գևորգյանը ծնվել է 1940 թ. հոկտեմբերի 14-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։
Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետում (1960-1966 թթ.)։
1966-1968 թթ․ աշխատել է Հայաստանի երկրաբանական վարչությունում:
1968-1973 թթ․ ուսումը շարունակել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտում (Մոսկվա)՝ 1973 թ․ պաշտպանելով «Древняя металлургия и горное дело Армении» ատենախոսական թեզը, որից հետո անընդմեջ աշխատել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրու-թյան ինստիտուտի Վաղ հնագիտության բաժնում։
Իր երկարատև մասնագիտական ուղու ընթացքում մասնակցելով Հայաստանի հայտնի հնավայրերի հետազոտության աշխատանքներին (Լոռի բերդ, Քարաշամբ, Մեծամոր, Ջրահովիտ, Ֆիոլետովո, Մարգահովիտ, ևն)՝ ուսումնասիրել է Հայաստանի հնագույն հասարակությունների մետաղագործական արհեստը, դրա ծագման և զարգացման խնդիրները։
Ա․ Գևորգյանի գիտական աշխատանքները հենվում են բնական գիտությունների մեթոդների վրա։ Նա Հայաստանում առաջիններից է, ով հնագույն մետաղագործությունը ներկայացրել է ոչ միայն գրավոր կամ նյութական աղբյուրների հենքի վրա, այլ նաև բնագիտական (սպեկտրալ) անալիզներով։
Ա․ Գևորգյանի տասնամյակների հետազոտություններն ամփոփված են 100-ից ավել գիտական աշխատանքներում։
Խորապես ցավում ենք Արամ Գևորգյանի մահվան կապակցությամբ և վշտակցում գիտնականի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
Տեսնել ավելին

(c) 2020 Muzex - All rights reserved.