Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Ինստիտուտի հրատարակած առաջին էլեկտրոնային գիրքը․ «Խորհրդային կյանքը բանավոր պատմություններում»

Ինստիտուտի հրատարակած առաջին էլեկտրոնային գիրքը․ «Խորհրդային կյանքը բանավոր պատմություններում»

22-10-2019 16:26

Խորհրդային կյանքը բանավոր պատմություններում (նյութերի ժողովածու). Կազմումը, ծանոթագրությունները, խմբագրումը, նախաբանը՝ պ. գ. թ. Հրանուշ Խառատյանի, ՀԱԻ Հրատարակչություն, Երևան, 2019, 672 էջ:

Տեսնել ավելին
Հրատարակվել է «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ»-ի 3-րդ համարը

Հրատարակվել է «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ»-ի 3-րդ համարը

22-09-2019 16:27

ՀԱԻԱ մատենաշարի հերթական՝ 3-րդ հատորն ընդգրկում է երիտասարդ եւ փորձառու հետազոտողների հոդվածներ, որոնք վերաբերում են վաղ եւ միջնադարյան հնագիտությանը, ավանդական ծեսին, բանարվեստին ու աշխարհայացքային ընկալումներին, խորհըրդային եւ ետխորհրդային շրջանի մարդաբանությանն ու մշակութաբանությանը, ինչպես նաեւ արդի աշխարհաքաղաքական խնդիրներին։ Ժողովածուն օգտակար կարող է լինել Հայաստանի եւ հարակից երկրների պատմությամբ, մշակույթով ու քաղաքագիտությամբ զբաղվող հետազոտողների, ինչպես նաեւ հայագիտության ամենալայն ու բազմազան խնդիրներով հետաքրքրվող ընթերցողների համար։

Տեսնել ավելին
Գիտաժողովի մասնակցության հրավեր՝ «Հնագիտություն, Ազգաբանություն, Բանագիտություն: Միջգիտակարգային մոտեցումներ»

Գիտաժողովի մասնակցության հրավեր՝ «Հնագիտություն, Ազգաբանություն, Բանագիտություն: Միջգիտակարգային մոտեցումներ»

19-04-2019 08:54

ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Երիտասարդ գիտնականների խորհուրդը հրավիրում է հետա­զո­տող­նե­րի, գիտաշխատողների և ասպիրանտների (մինչև 40 տարեկան)՝ մաս­նակ­ցելու հերթա­կան 16-րդ միջազգային գիտաժողովին: Այն միջգիտակարգային է և ընդգրկում է հետևյալ ոլորտ­ները.

Հնագիտություն
Ազգագրություն և մշակութային մարդաբանություն
Բանագիտություն և բանահյուսություն
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ՝

Աբստրակտ՝ Word տարբերակով, Sylfaen տառատեսակով, հայերեն կամ անգ­լե­րեն լեզուներով` առավելագույնը 300 բառ: Այն ձևա­վորել նշված հաջոր­դա­­­կա­նությամբ՝ հեղինակի անուն, ազգանուն, հաստատություն, զեկուցման վեր­­նա­գիր, բանալի բառեր (մինչև 10-ը): Աբստրակտը պետք է արտահայտի հե­տա­­զո­տու­թյան համառոտ բնութա­գիրը, առաջադրված խնդիրը՝ հստակ նշելով զե­կուցման տեսական մոտե­ցում­ները և մեթոդաբանությունը:
Մասնակցության հայտ:
Մասնակցության հայտը և աբստրակտը ուղարկել հետևյալ էլ. հասցեներին ysc@iae.am cc: ysc.iae.arm@gmail.com մինչև 2019 թ. հունիսի 21-ը (ուշացած հայ­տե­րը չեն ընդունվելու):

Ընտրված զեկուցումների մասին կտեղեկացնենք էլ. փոս­տով` մինչև 2019 թ. հուլիսի 26-ը։

Ընտրված զեկուցումների աշխատանքային տեքստերը (մոտ 3000 բառ) ուղարկել մինչև 2019 թ. հոկտեմբերի 25-ը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսե­րենը: Հնա­րա­վոր է նաև առցանց զեկուցման տարբերակ: Զեկուցումների տևողությունը` 15 րոպե:

Գիտաժողովին ներկայացված և խմբա­գրական խորհրդի հավանությանն արժա­նացած զե­կու­ցումները կհրատարակվեն գիտական հոդ­վածների տեսքով։

Հրավիրող կողմը հոգում է արտերկրից դիմողների միայն մնալու ծախսերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել ysc.iae.arm@gmail.com հասցեին:

Ամենամյա գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ԵԳԽ-ը:
Հասցե` Երևան, 0025, Չարենցի փ., 15
Հեռ.` (+374) 10 55 68 96, Էլ. հասցե info@iae.am

Տեսնել ավելին
«Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային համատեքստում»․ 2-րդ միջազգային գիտաժողով՝ նվիրված ինստիտուտի 60-ամյակին

«Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային համատեքստում»․ 2-րդ միջազգային գիտաժողով՝ նվիրված ինստիտուտի 60-ամյակին

25-03-2019 11:00
2019 թ. լրանում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի 60-ամյակը, որը ինստիտուտը պատրաստվում է նշանավորել միջազգային հնագիտական գիտաժողովի անցկացմամբ: 
 
Գիտաժողովի առաջնային նպատակն է ի ցույց դնել վերջին տաս տարիների ընթացքում ինստիտուտի հնագիտական հետազոտական խմբերի աշխատանքների արդյունքները և Հայաստանում հնագիտության առանձին ճյուղերի ձեռքբերումները:
 
Վերջին տաս տարիների ընթացքում Հայաստանի տարբեր հնավայրերում ինստիտուտի ղեկավարման կամ համաղեկավարման ներքո աշխատում են միջինում քսան արշավախմբեր, որոնց զգալի մասը միջազգային համագործակցության արդյունք է: Այդ արշավախմբերը հիմնականում աշխատում են տարվա նույն ժամանակահատվածներում: Ժամանակային, կազմակերպչական և այլ պատճառներով տարբեր արշավախմբերի մասնագետները հազվադեպ են հնարավորություն ունենում շփվել գործընկերների հետ, կիսվել իրենց աշխատանքային հաջողություններով և տեղեկանալ համատեղ աշխատանքների արդյունքների մասին: Գիտաժողովը նպատակ ունի հնագիտական արշավախմբերի անդամների համար հնարավորություն ստեղծել լրացնելու այդ բացը: Ակնկալվում է, որ գիտաժողովին կմասնակցեն մասնագետներ Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսրայելի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Վրաստանի և այլ երկրների համագործակցող գիտական և կրթական հաստատություններից:
Տեսնել ավելին
Լվիվի (Լվով) կաթողիկե եկեղեցիները և դրանց համայնքային պատկանելիության խնդիրը

Լվիվի (Լվով) կաթողիկե եկեղեցիները և դրանց համայնքային պատկանելիության խնդիրը

15-11-2018 10:04

Ուկրաինայի Լվիվ (Լվով) քաղաքում կան հայկական մշակույթի բազմաթիվ հետքեր, այդ թվում նաև կաթողիկե հայերի, որոնք, ըստ էության, կաթոլիկություն էին ընդունել Լեհական պետության հանրահայտ` 1699 թվականի դավանափոխության պարտադրանքից հետո: Այդ պարտադրանքից հետո կաթողիկե շատ հայեր դարերի ընթացքում կորցրին ազգային ինքնությունը:

Այս սեմինարը նվիրված կլինի կաթողիկե հայերի թողած ժառանգությանը և այդ ժառանգության պատառիկների վեր հանմանը:

 

Տեսնել ավելին
Գիտաժողով. «Ղարաբաղյան շարժում. 30 տարի անց (պատմություն, վերաիմաստավորում, դասեր)»

Գիտաժողով. «Ղարաբաղյան շարժում. 30 տարի անց (պատմություն, վերաիմաստավորում, դասեր)»

09-10-2018 08:51

2018 թ. սեպտեմբերի 10-12-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը կազմակերպում է «Ղարաբաղյան շարժում. 30 տարի անց (պատմություն, վերաիմաստավորում, դասեր)» խորագրով միջազգային գիտաժողով։

1980-ական թվականների կեսերին ԽՄԿԿ ղեկավարության կողմից հռչակված վերակառուցման, ժողովրդավարացման և հրապարակայնության քաղաքականությունը Հայաստանի պարագայում մի քանի տարի անց դրսևորվեց այսպես կոչված «Ղարաբաղյան շարժմամբ», որը հանգեցրեց հեղափոխական բնույթի վերափոխումների հասարակության քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքում։ Շարժման սկիզբը պայմանավորված էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի գերազանցապես հայաբնակ ինքնավար մարզի բնակչության պահանջով մարզը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանին վերամիավորելու։ Ընդ որում, որպես հիմնական փաստարկ առաջ էր քաշվում Ստալինի ճնշմամբ պատմականորեն անարդարացի որոշման ընդունումը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան տարածաշրջանային միավորի կողմից։ 1988 թ. փետրվարին Երևանում սկսվեցին զանգվածային հավաքներ, որոնք ժամանակ անց, ընդգրկելով հայաստանյան հասարակության ամենալայն շերտեր, հայտնի դարձան «Ղարաբաղյան շարժում» (1988 թ. փետրվար – 1990 թ. օգոստոս) ձևակերպմամբ։ Շարժման քննությունը ցույց է տալիս, որ ղարաբաղյան պրոբլեմը՝ լինելով Շարժման քաղաքական գերխնդիր, հաճախ լոկ ֆոն էր ծառայում հայաստանյան հասարակությանը հուզող շատ այլ կենսական խնդիրների վերհանման և լուծման ուղիների որոնման հարցում։ Շարժմամբ առաջ քաշվող խնդիրների լուծման հարցում միմյանց զուգահեռ, իրար մեջ սերտաճած ընթանում էին երկու հիմնական ուղղություններ՝ ազգային-ազատագրական պայքարի և ժողովրդավարական վերափոխումների իրականացման։ Աստիճանաբար պարզ էր դառնում, որ ազգային-ազատագրական պայքարի, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հաջողությունը կարող է պայմանավորված լինել միայն ժողովրդավարական վերափոխումների ճանապարհին ունենալիք ձեռքբերումներով։

Քանի որ Ղարաբաղյան շարժումը սկզբից մինչև վերջ ուղղորդվում էր ներքևից, այն որակվում էր որպես վերակառուցման գործին խոչընդոտող և իր ձևավորման առաջին իսկ օրերից ենթարկվում էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հարվածներին։

Շարժման կարևորագույն գիծը պայքարի խաղաղ, սահմանադրական եղանակն ու մեթոդներն էին, ինչը Շարժումը որդեգրել էր իր սկզբնավորման օրվանից։ 1988 թ. փետրվարից ի վեր ժողովրդական անհնազանդության, բողոքի, պահանջների ներկայացման հիմնական ձևը խաղաղ, տարբեր կարգախոսներով, սակայն առանց բռնությունների և ոստիկանության հետ ընդհարումների հանրահավաքները, ցույցերը, երթերը, գործադուլները, նստացույցերն ու հացադուլներն էին։ Պայքարի սահմանադրական եղանակի արդյունավետության բարձրակետը 1990 թ. մայիս-հունիսի խորհրդարանական ընտրություններն էին, որի արդյունքում ձևավորված խորհրդարանում ոչ-կոմունիստները հասան առավելության: 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունվեց «Անկախության հռչակագիրը», որն սկիզբ դրեց խորհրդային ոճի կառավարում ունեցող երկրից՝ անկախ ժողովրդավարական պետություն կառուցման գործընթացին։

Ի տարբերություն մերձբալթյան երկրների, որտեղ շարժումներն սկզբից ևեթ միտված էին անկախության ձեռքբերմանը, Հայաստանում հակախորհրդային տրամադրություններն աճում էին աստիճանաբար, ինչը ևս Շարժման՝ ներքևից ուղղորդված լինելու ցուցիչներից է։ Շարժման ժամանակ էր, որ սկսվեց անցյալի ու ներկայի վերագնահատման գործընթաց, ինչը դրսևորվում էր ժողովրդի միակամության արժեքի գիտակցման, ինքնուրույն գործելակերպի հնարավորության նկատմամբ հավատի աճի, հայության հանդեպ ռուս ժողովրդի փրկարար դերի վերաբերյալ դարերի պատմություն ունեցող հավատի սասանման, ռուսական մշակութային ասիմիլյացիայի դեմ պայքարի գիտակցման և ինքնության այլ ձևափոխումների մեջ։ Այսինքն, արտաքին և ներքին գործոններով պայմանավորված գաղափարները, ծնվելով ներքևներում, աստիճանաբար հասունանալով, քայլ առ քայլ էին ձեռք բերում համաժողովրդական ընդգրկում։

Գիտաժողովում ենթադրվում է քննարկել հետևյալ խումբ հարցերը.

1. Շարժումը Հայաստանում և Շարժումը Ղարաբաղում (օրինակ՝ Շարժման ձևավորման ընթացքը, բաղկացուցիչ մասերը, դրսևորման ձևերը, էկոլոգիական շարժում, սահմանադրական խմբեր և այլն)։

2. Շարժման մասնակիցները/ակտորները (օրինակ, «Ղարաբաղ» կոմիտե, «փոքր» Ղարաբաղ կոմիտեներ, Ավագների խորհուրդ, «Կռունկ» կոմիտե, Տնօրենների խորհուրդ, երևացող ու չերևացող կերպարները)։

3. Շարժման մշակութաբանությունը (օրինակ, Շարժումը ազգագրագետի տեսանկյունից, Շարժման վիզուալ մարդաբանությունը, ֆոլկլորը, Շարժումը և ցեղասպանության կոլեկտիվ հիշողությունը և այլն)։

4. Շարժումը Երևանում/Ստեփանակերտում և շրջաններում։

5. «... и вокруг него» (օրինակ, Կրեմլը/Գորբաչովը և Ղարաբաղյան շարժումը, ադրբեջանական արձագանքները Շարժմանը)։

6. Շարժումը ԽՍՀՄ տարածքում ընթացող այլ ժողովրդավարական շարժումների և Արևելաեվրոպական հեղափոխությունների համատեքստում։

7. Շարժումը գրականության և արվեստի մեջ (գեղարվեստական գրականություն, մամուլ, հրապարակախոսություն, օրագրեր և հուշագրություններ, նամականի, պլակատային արվեստ, լուսանկարչություն, կինո և այլն)։

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թ. ապրիլի 10-ը։ Հայտերը՝ համառոտ գիտական և աշխատանքային ինքնակենսագրությամբ, հեղինակի կոնտակտային տվյալներով (անուն, ազգանուն, աշխատավայր, գի­տա­կան կոչում), զեկուցման վերնագրով ու մինչև 300 բառ ամփոփագրով, պետք է ուղարկել hmarutyan@yahoo.com էլեկտրոնային հասցեին։

Գիտաժողովի կազմակերպչական հանձնախմբի ընտրած հայտերի հեղինակները լրացուցիչ կտեղեկացվեն մինչև 2018 թ. ապրիլի 30-ը։ Նախապատվությունը տրվելու է վերլուծական, այլ ոչ նկարագրական հայտերին։ Զեկուցումների տեքստերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թ. հուլիսի 2-ը։ Գիտաժողովում զեկուցված և կազմակերպչական հանձնախմբի հավանությանն արժանացած նյութերը կհրատարակվեն ժողովածուով գիտաժողովից հետո։ Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ (Երևան, 0025, Չարենցի 15), Հարություն Մարությանին. hmarutyan@yahoo.com կամ +374 10 55 67 97 (աշխ.), +374 91 65 86 76 կամ +374 77 65 86 76 հեռախոսահամարներով։

Գիտաժողովի կազմակերպական հանձնախումբը արտասահմանյան մասնակիցների ճամփորդական ծախսերը չի հոգալու, փոխարենը կփորձի օժանդակել կեցության հարցերում (հյուրանոց, վարձով սենյակ կամ բնակարան)։

Տեսնել ավելին
«Կնոջ պատկերումը Հայկական լեռնաշխարհի հնագույն և հին մշակույթներում» ատենախոսության պաշտպանությունը

«Կնոջ պատկերումը Հայկական լեռնաշխարհի հնագույն և հին մշակույթներում» ատենախոսության պաշտպանությունը

07-09-2018 11:00

2018 թ․-ի մայիսի 7-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Վասիլյան Վիկտորյա Հովհաննեսի «Կնոջ պատկերումը Հայկական լեռնաշխարհի հնագույն և հին մշակույթներում» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Մասնագիտական խորհուրդ

Տեսնել ավելին
«Ազգագրություն» մասնագիտությամբ ասպիրանտուրայի ընդունելության քննություն

«Ազգագրություն» մասնագիտությամբ ասպիրանտուրայի ընդունելության քննություն

29-07-2018 10:00

2018 թ․-ի հունիսի 29-ին ժամը 14:00-ին տեղի կունենա առկա (ստացիոնար) Է.00.04 «Ազգագրություն» մասնագիտությամբ ասպիրանտուրայի ընդունելության քննություն:

Տեսնել ավելին
Հայկական մշակույթի ցուցադրություն Վաշինգտոնում

Հայկական մշակույթի ցուցադրություն Վաշինգտոնում

27-07-2018 09:17

Սույն թվականի հունիսի 27-ից հուլիսի 1-ը, ինչպես նաև հուլիսի 4-ից 8-ը Վաշինգտոնում տեղի կունենա "Armenia: Creating Home" անվամբ ցուցադրությունը։ "Smitsonian Folkliofe Festival" փառատոնի շրջանկաներում Հայաստանը կներկայացնի իր նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, կցուցադրվեն պարեր, երաժշտություն, խոհարարություն, դարբնություն և այլն։ Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Իմ Հայաստան մշակութային ժառանգության տուրիստական ծրագրի, USAID-ի, Սմիթսոնյան ինստիտուտի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հովանավորչությամբ և աջակցությամբ։

Տեսնել ավելին
«Հայաստանի կուր-արաքսյան հուշարձանների օբսիդիանի աղբյուրները ըստ ռենտգենային ֆլուորեսցենցիայի (pXRF) վերլուծության արդյունքների» թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

«Հայաստանի կուր-արաքսյան հուշարձանների օբսիդիանի աղբյուրները ըստ ռենտգենային ֆլուորեսցենցիայի (pXRF) վերլուծության արդյունքների» թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

12-07-2018 12:00

2018 թ․-ի հունիսի 12-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Ջուհարյան Ալեքսան Կարենի «Հայաստանի կուր-արաքսյան հուշարձանների օբսիդիանի աղբյուրները ըստ ռենտգենային ֆլուորեսցենցիայի (pXRF) վերլուծության արդյունքների» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Տեսնել ավելին
«Խորհրդային և հետխորհրդային հուշարձանն արդի հայաստանյան հանրային դիսկուրսում»

«Խորհրդային և հետխորհրդային հուշարձանն արդի հայաստանյան հանրային դիսկուրսում»

12-07-2018 11:08

2018 թ․-ի հուլիսի 12-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Աթանեսյան Գարիկ Հրահատի «Խորհրդային և հետխորհրդային հուշարձանն արդի հայաստանյան հանրային դիսկուրսում» Թ.00.06 - ‹‹Մշակութաբանություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Մասնագիտական խորհուրդ

Տեսնել ավելին
Մելիք-Օհանջանյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողով

Մելիք-Օհանջանյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողով

26-06-2018 07:00

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեսության և պատմության բաժինը 2018 թ. հունիսի 26-ից 27-ը կազմակերպում է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողով:

Զեկուցումներ են ընդունվում հետևյալ թեմաներով.

- հայ և հարևան ժողովուրդների բանահյուսություն և ժողովրդական մշակույթ

- համեմատական լեզվաբանություն եւ բանասիրություն

- միջնադարի գրականագիտություն

Գիտաժողովի մասնակցության համար անհրաժեշտ է զեկուցման հիմնադրույթները (կես էջի սահմաններում) ուղարկել christina.ayvazyan@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. մայիսի 30-ը՝ նշելով հեղինակի անուն-ազգանունը, կոչումը, պաշտոնը և հեռախոսահամարը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերենն ու ռուսերենն են: Գիտաժողովի կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած զեկուցումների հեղինակները գիտաժողովից հետո կտեղեկացվեն իրենց հոդվածների ձևավորման կարգի մասին՝ տպագրության հանձնելու նպատակով:

Տեսնել ավելին

(c) 2020 Muzex - All rights reserved.