Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Տեղի ունեցավ «Գինեգործությունն ուշմիջնադարյան Երևանում՝ ըստ Դալմայի այգիների հնձանների ուսումնասիրության» խորագրով բանախոսությունը

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

25-04-2025 16:00

Տեղի ունեցավ «Գինեգործությունն ուշմիջնադարյան Երևանում՝ ըստ Դալմայի այգիների հնձանների ուսումնասիրության» խորագրով բանախոսությունը

Ապրիլի 25-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շրջանակում, կայացավ հերթական բանախոսությունը։ Հնագետ Արման Նալբանդյանը ներկայացրեց «Գինեգործությունն ուշմիջնադարյան Երևանում՝ ըստ Դալմայի այգիների հնձանների ուսումնասիրության» խորագրով բանախոսությունը:

Ա․ Նալբանդյանի տեղեկատվությամբ՝ Դալմայի հնձանի պեղումները իրականացվել էին 2023 թ. Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից և բանախոսը հույս հայտնեց, որ հնձանի հանրայնացմանն ու պահպանման ուղղված քայլերը կլինեն շարունակական։

Բանախոսության վերջում եղավ քննարկում, ներկաները հարցեր ուղղեցին Ա. Նալբանդյանին: