Ագարակում շարունակվում են վաղմիջնադարյան համալիրի ամրակայման աշխատանքները
Ագարակում շարունակվում են վաղմիջնադարյան համալիրի ամրակայման աշխատանքները Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար, պ.գ.դ. Պավել Ավետիսյանի (
Պավել Ավետիսյան)հեղինակային վերահսկողությամբ: Աշխատանքերում ընդգրկված է նաև ճարտարապետ, ՀԱԻ Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խմբի գիտաշխատող Լիլիթ Տեր-Մինասյանը:
Ագարակի վաղմիջնադարյան համալիրը տվյալ ժամանակաշրջանից մեզ հայտնի եզակի կառույց է, որը պեղվել է 2013 թվականին՝ Նորա Ենգիբարյանի կողմից:
Պահպանության և ամրակայման նախագծի հեղինակն է երջանկահիշատակ իտալացի մասնագետ Լուչիո Սպեկան և հնագետ Արթուր Պետրոսյանը. նախագծին մասնակցել նաև ճարտարապետ Սոսե Աղայանը: