Ապրիլի 17-ին Հնագիտության և ազգագրություն ինստիտուտի (ՀԱԻ) բանագիտության բաժինը, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում, կազմակերպել էր հանդիպում արվ. գ. թ., կոմիտասագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Տաթևիկ Շախկուլյանի հետ։ Տ․ Շախկուլյանը ներկայացրեց «Կոմիտաս Վարդապետը որպես երաժշտական բանահյուսության մասնագետ» խորագրով բանախոսությունը ։ Ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժինների աշխատակիցներ, թեմայով հետաքրքրվողներ։ ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը ներկայացրեց բանախոսին, կարևորեց նման հանդիպումները՝ նշելով սա հերթական համատեղ բանախոսություններից է։ Տ․ Շախկուլյանը ներկայացրեց Կոմիտաս երաժշտագետին, նրա դերը հայ և օտար երաժշտաարվեստում. «Չկա ֆոլկլորագիտության որևէ հիմնախնդիր, որին իր ժամանակ այս կամ այն կերպ անդրադարձած չլինի Կոմիտասը՝ սկսած ֆոլկլորագիտության հիմքերի հիմքը կազմող հավաքչական աշխատանքից, որով նա զբաղվել է իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում՝ գրի առնելով երեքից չորս հազար նմուշ», -նշեց նա։ Բանախոսությունն ավարտվեց Կոմիտասի «Սև ա չոբանի շունը» երգի կատարումով։
2025-04-17
Ս.թ. ապրիլի 14-ին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի սեմինարը՝ նվիրված Սոսի Գրիգոր Լուսավորիչ վանքային համալիրի հնագիտական հետազոտությունների արդյունքներին: Բանախոսությամբ հանդես եկավ պ․ գ․ թ․ Վարդգես Սաֆարյանը:
2025-04-14
Ապրիլի 11-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կայացավ Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խմբի 2025թ․ առաջին սեմինարը: «Համաժամանակյա շինությունների և դամբարանային կառույցների ճարտարապետական զուգահեռներ» թեմայով հանդես եկավ ճարտարապետ Լիլիթ Տեր-Մինասյանը։ Լ․ Տեր-Մինասյանը ներկայացրեց ծավալային (բնակելի և պաշտամունքային) և թաղման կառույցների միջև նկատած ճարտարապետական ընդհանրությունները։
2025-04-11
Ապրիլի 10-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շրջանակում վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Արսեն Հարությունյանը հանդես եկավ «Տաթևի վանքը՝ Սբ․ Եվստաթևոս Առաքյալի ուխտ» խորագիրը կրող բանախոսությամբ: Ներկա էի ՀԱԻ աշխատակիցներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։ Բանախոսի ելույթից հետո եղավ քննարկում, հարցեր ուղղվեցին Ա․ Հարությունյանին։
2025-04-10
Ապրիլի 8-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ ազգագրության բաժնի հերթական սեմինարը։ «Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգություն․ միջազգային և տեղական քաղաքականություններ» թեմայով հանդես եկավ նույն բաժնի գիտաշխատող, ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը։ Ներկա էին ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը, ազգագրության բաժնի ղեկավար Սուրեն Հոբոսյանը, աշխատակիցներ։ Զեկուցողն անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2006թ․ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվեցիային։ Կարևորվեց հատկապես Արցախի մշակութային ժառանգության խնդիրները։ Վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին:
2025-04-08
Ապրիլի 3-ին ՀՀ ԳԱԱ ՀԱԻ նիստերի դահլիճում կայացավ Բանահյուսության տեքստաբանության բաժնի հերթական սեմինարը: Բանախոսը բաժնի գիտաշխատող, բ.գ.թ. Հասմիկ Գալստյանն էր: Հասմիկ Գալստյանը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանի և կենտրոնի գիտաշխատող, բ.գ.թ. Հասմիկ Մատիկյանի հետ նախաձեռնել են «Շիրակի պարերգային բանահյուսությունը. խաղիկներ» վերնագրով ժողովածուի կազմում, ինչին էլ նվիրված էր սեմինարը: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին որոշ հարցեր ու խնդիրներ, որոնք առաջացել են ժողովածուի կազմման ընթացքում: Գիրքը իրենից ներկայացնում է բանահյուսական տեքստերի ժողովածու և առձեռն երգարան:
2025-04-03