Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

Հրապարակվել է «Ջրօգտագործման մշակույթը Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն

Հրապարակվել է «Ջրօգտագործման մշակույթը Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն

Հրապարակվել է «Ջրօգտագործման մշակույթը Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն, որը պատրաստվել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող 21AG-6A080 գիտական նախագծի շրջանակում կատարվող աշխատանքների արդյունքում։ Ժողովածուն հրապարակվել է ՀԱԻ և ԱԻԿԱ-Արմենիա հրատարակչության համագործակցությամբ։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում ժողովածուի հեղինակներին, ինչպես նաև բոլոր անհատներին և աջակից կազմակերպություններին, որոնք նպաստել են դրա կայացմանը: Հղումը ստորև՝  https://aica-armenia.com/index.php/aica/catalog/view/2/3/96

2024-12-24

Կայացավ ՀԱԻ տնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանի ««Վիշապ» քարակոթողները և դրանց հնագիտական համատեքստը» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը

Կայացավ ՀԱԻ տնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանի ««Վիշապ» քարակոթողները և դրանց հնագիտական համատեքստը» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը

Դեկտեմբերի 19-ի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական նիստի ընթացքում կայացավ ՀԱԻ տնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանի ««Վիշապ» քարակոթողները և դրանց հնագիտական համատեքստը» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:   Արսեն Բոբոխյանը նշեց, որ ներկայացվող ատենախոսությունը նվիրված է ժողովրդական միջավայրում «վիշապ» կոչված հուշարձանի և դրան առնչվող մշակութային համատեքստի քննությանը՝ հնագիտական տվյալների լույսի ներքո: Այն ամփոփում է վերջին տասնամյակում իրականացված դաշտային, լաբորատոր և արխիվային աշխատանքների հիմնական արդյունքները: Աշխատանքի նպատակն է միավորել նախկին և նոր տվյալները՝ քարակոթողների երևույթը թվագրելու և մեկնելու համար: Ելույթներով հանդես եկան նաև պաշտոնական ընդդիմախոսներ պ.գ.դ. Գարեգին Թումանյանը, ա.գ.դ. Հակոբ Սիմոնյան, պ.գ.դ. Համլետ Պետրոսյանը:   Գաղտնի քվեարկությոմբ աշխատությունն ընդունվեց դրական. Ա․ Բոբոխյանին կշնորհվի պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

2024-12-19

Կայացավ Արմինե Հարությունյանի «Հայաստանի նեոլիթ-էնեոլիթյան խեցեղենը (ըստ Արարատյան դաշտի Ակնաշեն և Առատաշեն բնակատեղիների նյութերի)» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը

Կայացավ Արմինե Հարությունյանի «Հայաստանի նեոլիթ-էնեոլիթյան խեցեղենը (ըստ Արարատյան դաշտի Ակնաշեն և Առատաշեն բնակատեղիների նյութերի)» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը

Դեկտեմբերի 16-ի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական նիստի ընթացքում կայացավ  ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Արմինե Հարությունյանի «Հայաստանի նեոլիթ-էնեոլիթյան խեցեղենը (ըստ Արարատյան դաշտի Ակնաշեն և Առատաշեն բնակատեղիների նյութերի)» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը: Ա․ Հարությունյանը երկար տարիների ընթացքում ստեղծել է մի շատ կարևոր աշխատություն՝ նվիրված Հայաստանի վաղագույն` նեոլիթյան և վաղ Էնեոլիթյան դարաշրջանների խեցեղենի ուսումնասիրությանը։ Ատենախոսության գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դ. Պավել Ավետիսյանը ներկայացրեց ատենախոսին՝ նշելով, որ աշխատությունը նշանավորում է Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում խեցեգործության սկզբնավորման փուլերը։ «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, պ․ գ․ թ․ Արսեն Հարությունյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց Ա․ Հարությունյանի կենսագրականը։ Ելույթներով հանդես եկան նաև պաշտոնական ընդդիմախոսներ   պ. գ. դ., պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և պ. գ. թ., ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը։ Ատենախոսությունը ներկայացրեց Ա․ Հարությունյանը՝ նշելով՝ ամբողջ աշխատանքը կատարվել է հնագիտական տվյալների և հնաչափական անալիզների արդյունքների հիման վրա։ Համակարգվել և վերլուծվել են ինչպես խեցեղենի մորֆոտիպաբանական, այնպես էլ տեխնիկական և տեխնոլոգիական պարամետրերն ու հատկանիշները։ Մշակութային և ժամանակագրական լայն զուգահեռների ընդգրկմամբ կատարվել է համեմատական վերլուծություն՝ ուսումնասիրվող երևույթի պատմա-մշակութային համատեքստը վերհանելու նպատակով: Ատենախոսության վերաբերյալ կարծիքներ հայտնեցին «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական նիստի հանձնաժողովի անդամները։ Բոլորն էլ աշխատությունը կարևորեցին, նշեցին առկա թերությունները, որոնք էական ազդեցություն չունեն։ Եղան նաև այլ ելույթներ, առաջարկներ։ Վերջում գաղտնի քվեարկությոմբ աշխատությունն ընդունվեց դրական. Ա․ Հարությունյանին կշնորհվի պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ա․ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքի ընթացքում իրեն աջակցողներին՝ գիտական ղեկավարին, ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի ղեկավար Ռուբեն Բադալյանին, Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիովի վարիչ Հայկ Ավետիսյանին, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի աշխատակիցներին, առանց որոնց համագործակցությամբ աշխատությունը չէր ստացվի, այլոց։  

2024-12-16

ՀԱԻ աշխատակիցները մասնակցել են «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ին

ՀԱԻ աշխատակիցները մասնակցել են «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ին

Ս.թ. դեկտեմբերի 7-15-ը Երևանի պետական համալսարանում անցկացվեց Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024» գիտական միջոցառումը: Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել նաև Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) աշխատակիցները: ՀԱԻ Հնակենսաբանության և էթնոկենսաբանության խմբի ղեկավար Ռոման Հովսեփյանը ներկայացրել է «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. հետազոտության ընթացիկ արդյունքները և հեռանկարները» խորագրով զեկույցը, Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Բենիկ Վարդանյանը՝ «Հայաստանը և բրոնզի դարի աշխարհ-համակարգը. հին տեխնոլոգիաները փորձարարական հնագիտության լույսի ներքո», իսկ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի գիտաշխատող Հայկուհի Մուրադյանը՝ «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» զեկույցները:

2024-12-15

«Փոխակերպվող ինքնությունները իրական քաղաքականության (Realpolitik) իրականացման համատեքստում» խորագրով հանդիպում-բանախոսություն

«Փոխակերպվող ինքնությունները իրական քաղաքականության (Realpolitik) իրականացման համատեքստում» խորագրով հանդիպում-բանախոսություն

Դեկտեմբերի 11-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում Սփյուռքի ուսումնասիրության բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Փոխակերպվող ինքնությունները իրական քաղաքականության (Realpolitik) իրականացման համատեքստում» խորագրով հանդիպում-բանախոսությունը։ Բանախոսությունը վարեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հովհաննես Լավրենտիի Սարգսյանը և նույն ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Նորայր Արմենի Դունամալյանը: Բանախոսության ընթացքում Հովհաննես Սարգսյանը, մասնավորապես, նշեց հայագիտական հետազոտությունների, հատկապես, արդի հայ ինքնության (ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ Սփյուռքում) ուսումնասիրությունների ռազմավարական նշանակությունը ներկայիս ներքին և արտաքին պետական քաղաքականության կերտման գործընթացում: Ներկայացվեցին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի կողմից իրականացվող «Ձևափոխվող ինքնությունները իբրև քաղաքագիտական հետազոտության հիﬓահարց (Հարավային Կովկասի պետությունների օրինակով)» ծրագրի նպատակներն ու մեթոդաբանությունը: Նորայր Դունամալյանն, իր հերթին, անդրադարձավ ազգային, քաղաքական և քաղաքացիական ինքնությունների ձևափոխման առանձնահատկություններին՝ ներկայիս իրականության պայմաններում: Բանախոսությունն ավարտվեց ակտիվ քննարկմամբ:

2024-12-11

«Արցախի Մեծ Շենի «Մանդուռ» վանքը» թեմայով բանախոսություն ՀԱԻ-ում

«Արցախի Մեծ Շենի «Մանդուռ» վանքը» թեմայով բանախոսություն ՀԱԻ-ում

Դեկտեմբերի 9-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի հերթական սեմինարը։ «Արցախի Մեծ Շենի «Մանդուռ» վանքը» թեմայով հանդես եկավ ՀԱԻ աշխատակից Համազասպ Աբրահամյանը։ Հ. Աբրահամյանը ներկայացրեց Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղի մերձակա հնավայր-սրբավայրերից մեկը, որը տարածքի բնակիչներն անվանում են Մանդուռ, այսինքն՝ մատուռ։ Թեմային անդրադարձավ նաև խմբի ղեկավար, պ․ գ․ դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ Բանախոսությունն ավարտվեց ակտիվ քննարկմամբ:

2024-12-09