Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

Գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյանը Գերմանիայում ներկայացրեց երկու զեկուցում

Գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյանը Գերմանիայում ներկայացրեց երկու զեկուցում

Մարտի 6-7-ը Գերմանիայի Դյուսսելդորֆ քաղաքում կայացավ «Հորիզոն-Եվրոպայի» ծրագրերի նախապատրաստման «Հաջողակ գիտահետազոտական աշխատանք Եվրոպայում 2025-12-րդ եվրոպական միջգիտակարգային» համաժողովը, որին մասնակցում էր նաեւ մեր ինստիտուտը։ Գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյանը ներկայացրեց երկու զեկուցում՝ «Մշակութային ժառանգություն. մետամորֆոզներ և մետավերսներ վիրտուալ թանգարաններում» եւ «Վիրտուալ հնագիտության հեռանկարները Հայաստանում»։

2025-03-07

Կայացավ «Դիտարկումներ Բերդի տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական համակարգի շուրջ» բանախոսությունը

Կայացավ «Դիտարկումներ Բերդի տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական համակարգի շուրջ» բանախոսությունը

Փետրվարի 28-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում «Միջնադարագիտական քննարկումներ» խորագրով սեմինարների շրջանակում կայացավ հերթական բանախոսությունը՝ նվիրված հայ միջնադարյան ամրոցներին։ Հնագետ Տիգրան Ալեքսանյանը, ով պեղումներ է իրականացրել Բերդ քաղաքում գտնվող Տավուշ ամրոցում, հանդես եկավ «Դիտարկումներ Բերդի տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական համակարգի շուրջ» բանախոսությամբ։ Նա ներկայացրեց տարածաշրջանի հինգ ամրաշինական կառույցները։

2025-02-28

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Թրքալեզու հայկական վիպերգերը հայոց մեջ․ դասթան-տեսթան» խորագրով բանախոսությունը

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Թրքալեզու հայկական վիպերգերը հայոց մեջ․ դասթան-տեսթան» խորագրով բանախոսությունը

Փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Բանագիտության բաժնի կողմից` «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում, տեղի ունեցավ «Թրքալեզու հայկական վիպերգերը հայոց մեջ․ դասթան-տեսթան» բանախոսությունը, որը վարեց պ․գ․դ․ Յակոբ Չոլաքեանը։ Բանախոսին ներկայացրեց ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը՝ նշելով, որ ներկայացվող նյութն առաջին անգամ է հետազոտության ենթարկվում, հագեցած է պատմական, գրականագիտական, ազգագրական և բանագիտական տարրերով։ Բանախոսությունն ավարտվեց ակտիվ քննարկումով։

2025-02-20

Խորեն Գրիգորյանը ներկայացրեց «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով ատենախոսությունը

Խորեն Գրիգորյանը ներկայացրեց «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով ատենախոսությունը

Փետրվարի 18-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ 2025թ․ առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը: ՀԱԻ կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նիստին «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով ատենախոսությունը ներկայացրեց Խորեն Գրիգորյանը։ Մասնագիտական խորհրդի նախագահ, պ․ գ․ դ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը ողջունեց ներկաներին, ապա ներկայացվեց Խ․ Գրիգորյանի կենսագրականը։ Նիստին ներկա էին ՀԱԻ տնօրեն, պ․ գ․ դ․ Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժիների աշխատակիցներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։ Ատենախոսությունը ներկայացրեց Խ․ Գրիգորյանը։ Այս աշխատանքի արդիականությունը պայմանավորված է ի թիվս այլ հայկական խմբային ինքնությունների ձևավորումների քննության փորձերի, Լիբանանի Այնճար գյուղի հայ բնակչության պատմական և ընթացիկ լոկալ ինքնության զարգացումների, փոխակերպումների և դրանց եզրութաբանական ձևակերպումների վելուծության բացակայությամբ: Ատենախությունում քննարկող թեմայի մասնավոր ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալ Այնճարի բնակչության անցյալի ընդհանրության մասին գիտելիքի և ինքնության վրա ազդեցության, գաղթի, նոր վայրում հաստատման, քաղաքական և սոցիալական առաջնորդների՝ խմբի ինքության կառուցման գործընթացում ներդրված ջանքերի և առհասարակ ինքնության էվոլուցիոն և կառուցաբանական (կոնստրուկցիոնիստական) ջանքերի արդյունքները: Ատենախոսի ելույթից հետո աշխատանքի մասին խոսք ասացին պաշտոնական ընդիմախոսները՝ պ.գ.դ. Հակոբ Չոլաքյանը և պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը։ Նշեցին՝ ատենախոսությունում կան որոշակի բացթողումներ, տեխնիկական հարցեր, սակայն գիտական առումով այն նոր խոսք է ներկայացնում։ Ատենախոսն իր խոսքում ընդունեց նշված թերացումները՝ նշելով հետագայում կաշխատեն համատեղ՝ լրացնելու բացթողումները։ Ելույթ ունեցավ նաև ատենախոսության գիտական ղեկավար՝ պ. գ. թ. Հրանուշ Խառատյանը՝ կարևորելով աշխատանքը։ Ատենախոսության մասին Առաջատար կազմակերպության՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կարծիքն ընթերցեց ՀԱԻ-ն կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի գիտքարտուղար Արսեն Հարությունյանը։ Ընթացքում եղան այլ ելույթներ, դիտարկումներ, առաջարկներ։ Փակ քվեարկությամբ հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին, և Խորհրդի որոշմամբ Խ․ Գրիգորյանին շնորհվեց պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։      

2025-02-19

ՀԱԻ-ում «Հայկական տարազում առկա արևելյան ազդեցությունները և կիրառման դրդապատճառները» խորագրով բանախոսությունը

ՀԱԻ-ում «Հայկական տարազում առկա արևելյան ազդեցությունները և կիրառման դրդապատճառները» խորագրով բանախոսությունը

Փետրվարի 10-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացած սեմինար-քննարկումը կազմակերպվել էր ազգագրության բաժնի կողմից և նվիրված էր հայկական տարազին:  «Հայկական տարազում առկա արևելյան ազդեցությունները և կիրառման դրդապատճառները» բանախոսությամբ հանդես եկավ ազգագրագետ, մագիստրոս Վահե Քոթանյանը: Բանախոսությունից հետո կայացավ քննարկում: Ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, եղան առաջարկներ:

2025-02-10

ՀԱԻ-ում հյուրընկալվեց Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր, ճարտարապետ, ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր Գիյոմ Լորենս Օթենին-Ժիրարը

ՀԱԻ-ում հյուրընկալվեց Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր, ճարտարապետ, ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր Գիյոմ Լորենս Օթենին-Ժիրարը

ՀԱԻ տնօրեն, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը ներկայացրեց բանախոսին՝  կարևորելով նրա աշխատանքները։ Ա. Բոբոխյանը մասնավորպես նշեց, որ  գիտնականն աշխատել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Պերուում, արժանացել տարբեր մրցանակների, իսկ վերջին շրջանում աշխատում է ՀՀ Վեդիի տարածքում՝ Հոնկանգի համալսարանի և ՀԱԻ համատեղ «Ճարտարապետական շինություններ» ծրագրով, որը ղեկավարվում է Հայկ Ազիզբեկյանի կողմից։ Հետազոտական ծրագրի նպատակն է զարգացնել հայկական ավանդական գլխատների ունեցած ներուժը՝ լույս սփռելով Վեդի գետի հովտում կլիմայի արագ փոփոխության պայմաններում ջերմային և բնապահպանական տեսանկյունից դրանց օգտագործման խնդրի վրա։ Իր ելույթում Օթենին-Ժիրարը ներկայացրեց Վեդի գետի հովտի նախագծման պլանավորման ընթացիկ ռազմավարության մասին, ինչը ներառում է նաև Արարատյան դաշտի հարավարևելյան հնագիտական ծրագրի (APSAP) հետ համատեղ նախագիծը: Դասախոսության վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին։

2025-02-03