Գիտաժողով Ռումինիայում
Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի «Ա. Դ. Քսենոպոլ» պատմության ինստիտուտի Նորագույն պատմության բաժինը դեկտեմբերի 12-ին, 2025 թ., ինստիտուտի խորհրդաժողովների դահլիճում կազմակերպում է «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆՆ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐԸ XX ԴԱՐՈՒՄ (PUBLIC ȘI PRIVAT ÎN SECOLUL XX)» խորագրով գիտական գիտաժողով։ Թեմայի ընտրությունն առաջարկում է քննարկել հետազոտությունների բազմաբնույթ ուղղություններ ու հետաքրքրություններ, որոնք ընդգրկում են XX դարի կարևոր ոլորտներն ու խնդիրները (մշակույթ, քաղաքական և գաղափարական իրադարձություններ, դիվանագիտություն, պատերազմ, հոգևորություն և կրոն և այլն)։
Մասնակցությունն իրականացվելու է առցանց՝ Zoom հարթակի միջոցով, իսկ կազմակերպիչը (Յասի քաղաքի «Ա. Դ. Քսենոպոլ» պատմության ինստիտուտ — Ռումինիայի նորագույն պատմության բաժին) ժամանակին կհաղորդի միացման և մասնակցության համար անհրաժեշտ հղումը։ Գիտաժողովում ելույթ կունենան նաև ամերիկահայաց հետազոտողները՝ Փոլ Է. Միքելսոնը (Paul E. Michelson, Huntington University) և Լարի Ուոթթսը (Lary Watts, մասնագետ անվտանգության և կառավարման բարեփոխումների ոլորտում)։
Գիտական զեկույցները կարող են ներկայացվել անգլերեն, ռումիներեն, ուկրաիներեն և ռուսերեն լեզուներով։
Խնդրում ենք մինչև 2025 թ. նոյեմբերի 30-ը հաստատել Ձեր մասնակցությունը:
Ս.թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ-ում կկայանա գիտական նստաշրջան՝ նվիրված «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան» (հռչակված UNESCO-ի կողմից 2001 թ.-ին):
Նստաշրջանը սկսվում է ժ. 13:40 ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պ., 24, 2-րդ հարկ):
Զեկուցումներով հանդես կգան՝
Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. հոկտեմբերի 30-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա ՀԱԻ վիմագրության բաժնի ղեկավար, պ.գ.թ. Արսեն Հարությունյանի «Միջնադարյան Տաթևը և նրա գրավոր մշակութային ժառանգությունը» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:
Ներկայացվող ատենախոսությունը նվիրված է Սյունանց հոգևոր մշակութային կենտրոն Տաթևի վանքի և հարակից վանքապատկան գյուղատեղերի պատմական նկարագրին և գրավոր ժառանգության համալիր քննությանը:
Պաշտոնական ընդդիմախոսներ՝
Առաջատար կազմակերպություն` Երևանի պետական համալսարան
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի, Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի, “Հազարաշեն” ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի և Ֆրանսիայի Inalco (Institut National des Langues et Civilisations Orientales) համալսարանի նախաձեռնությամբ 2025 թ. հոկտեմբերի 16-17-ին կկազմակերպվի «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի հընթացս ճգնաժամը բանավոր պատմություններում» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովի նպատակն է քննարկել, թե ինչպես է 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, Արցախի փաստացի պաշարումը, 2020-2023 թթ․ ընթացքում նախապատրաստված և 2023 թ․ սեպտեմբերին տեղի ունեցած Արցախի բնակչության տեղահանությունն արտացոլվել և իմաստավորվել միջազգային և հայկական լրատվականներում ու հանրային դաշտում և փոխանցվել բանավոր պատմությունների միջոցով։ Կարևոր են ոչ միայն հիշողության բովանդակային և տեղեկատվական շերտերը, այլև դրանց փոխանցման միջոցներն ու ձևերը, հիշողության կրողները, ինչպես նաև պատերազմի, տեղահանության և հիշողության ձևավորման քաղաքականությունը, սոցիալական, մշակութային հետևանքները։ Չնայած գիտաժողովի բուն նպատակն է Արցախի ընթացիկ ճգնաժամի քննարկումը, բայց, հաշվի առնելով Արցախի աշխարհագրական տեղը և բնակչության ինքնությունների բարդ հետագիծը, գիտաժողովում կարող են քննարկվել նաև Արցախի ճգնաժամերի պատմական թեմաներն ու դրանց անդրադարձն այսօրվա հանրային, գիտական, քաղաքական խոսույթներում:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) «Մշակույթը՝ գործոն» հասարակական կազմակերպության հետ մեկնարկել է համագործակցային նոր ծրագիր «Վիշապների պահապանները» խորագրով։ Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել 10-14 տարեկանների և տեղական համայնքների իրազեկվածությունը հայկական վիշապաքարերի բացառիկ մշակութային նշանակության վերաբերյալ, ինչպես նաև խթանել ժառանգության պահպանությունը, քննադատական մտածողությունը և քաղաքացիական ներգրավվածությունը։
Այս նախաձեռնությունը, որը մեկնարկում է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում, միավորում է հիմնարար գիտելիքը նորարարական կրթական մեթոդաբանության հետ։ Որպես առաջատար գիտական կենտրոն՝ ՀԱԻ-ն ապահովում է ծրագրի բովանդակության գիտական ճշգրտությունն ու հիմնավորվածությունը։
Մեր մասնագետները խորհրդատվություն են տրամադրում ծրագրի ընդհանուր հայեցակարգի և բոլոր կրթական նյութերի վերաբերյալ՝ վիշապաքարերի մասին առկա տեղեկատվությունը համապատասխանեցնելով վերջին հնագիտական հետազոտությունների տվյալներին։
ՀԱԻ-ն ուղղակիորեն պատասխանատու է նաև մասնագիտացված ուսուցողական դասընթացների մշակման և իրականացման համար։ Այս դասընթացներն անցկացվելու են դպրոցականների և նրանց ընտանիքների համար՝ համայնքային իրազեկման արշավների ընթացքում։ Այս փորձառական ուսուցումը մասնակիցներին կզինի վիշապաքարերի յուրահատուկ պատկերագրության և հնագիտական համատեքստի մասին խորը գիտելիքներով՝ նրանց դարձնելով այս համաշխարհային նշանակության ժառանգության տեղեկացված պահապաններ։
«Վիշապների պահապանները» 9-ամսյա ծրագիրը, որը մեկնարկել է 2025 թվականի սեպտեմբերին, իրականացվում է «Մշակույթը՝ գործոն» ՀԿ-ի կողմից մշակված հայեցակարգով, որը ներառում է «Վահագնը և վիշապը» անիմացիոն ֆիլմի արտադրություն, տեղեկատվական գրքույկների տպագրություն և ֆիլմի ցուցադրություն համայնքային արշավների ժամանակ։
Այս համատեղ աշխատանքի միջոցով ՀԱԻ-ը նպատակ է դնում ոչ միայն տարածել գիտական տեղեկատվությունը, այլև վիշապաքարերի պատմական և մշակութային արժեքը ներկայացնել հասարակության ամենատարբեր շերտերի համար, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում, դրանով իսկ նպաստելով հայկական մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանությանը։
Սեպտեմբերի 18-ին, ժամը 16։30 - 18։00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա «Անթրոպոմորֆիզմ. բուսական և կենդանական աշխարհի մարդացումը հրաշապատում միջավայրում» խորագրով դասախոսություն: Բանախոս՝ Ալվարդ Ջիվանյան, բ․գ․դ․, ԵՊՀ
Սեպտեմբերի 17-ին ժամը 15:00-ին, ՀԱԻ-ում տեղի կունենա Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խմբի հերթական սեմինարը։
Թեմա՝ «Դաշտադեմի ամրոցի վերականգնման մարտահրավերներն ու թանգարանացումը»
Բանախոս՝ Սոսե Աղայան
Սեպտեմբերի 15-ին, ժամը 16:00-ին ինստիտուտի գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։
Թեմա՝ «Թանգարանները ճգնաժամային պայմաններում. Արցախի թանգարանների փորձը»
Բանախոս՝ պ.գ.թ. Նժդեհ Երանյան
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2025 թ. հոկտեմբերի 23-25-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով ‹‹Ամրոցները և պաշտպանական համակարգն Առաջավոր Ասիայում›› խորագրով:
Գիտաժողովի կազմակերպման նպատակն է Հայաստանում համախմբել ամրոցներով, ռազմական ենթակառուցվածքներով և պաշտպանական համակարգերի ուսումնասիրությամբ զբաղվող հնագետների, ճարտարապետների, պատմաբանների, պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու կառավարումն իրականացնող փորձագետների, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հետազոտողների` խթանելու Հայաստանում և հարակից երկրներում ամրոցների և պաշտպանական համակարգերի համակողմանի ուսումնասիրությունը:
Գիտաժողովը հնարավորություն կտա ներկայացնել պաշտպանական ենթակառուցվածքների վերաբերյալ նոր հետազոտությունները և ընդգծել դրանց ռազմավարական, քաղաքական և տնտեսական դերը տարբեր ժամանակաշրջաններում:
Գիտաժողովի բաժիններն են`
Գիտաժողովին մասնակցելու համար`
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. անհրաժեշտության դեպքում արտերկրից եկած մասնակիցների կեցության ծախսերը կհոգա հրավիրող կողմը:
Գիտաժողովի կազմակերպիչ՝ ՀԱԻ Միջնադարյան հնագիտության բաժին
Անցկացվում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի դրամաշնորհով