Ուկրաինայի Լվիվ (Լվով) քաղաքում կան հայկական մշակույթի բազմաթիվ հետքեր, այդ թվում նաև կաթողիկե հայերի, որոնք, ըստ էության, կաթոլիկություն էին ընդունել Լեհական պետության հանրահայտ` 1699 թվականի դավանափոխության պարտադրանքից հետո: Այդ պարտադրանքից հետո կաթողիկե շատ հայեր դարերի ընթացքում կորցրին ազգային ինքնությունը:
Այս սեմինարը նվիրված կլինի կաթողիկե հայերի թողած ժառանգությանը և այդ ժառանգության պատառիկների վեր հանմանը:
2018 թ. սեպտեմբերի 10-12-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը կազմակերպում է «Ղարաբաղյան շարժում. 30 տարի անց (պատմություն, վերաիմաստավորում, դասեր)» խորագրով միջազգային գիտաժողով։
1980-ական թվականների կեսերին ԽՄԿԿ ղեկավարության կողմից հռչակված վերակառուցման, ժողովրդավարացման և հրապարակայնության քաղաքականությունը Հայաստանի պարագայում մի քանի տարի անց դրսևորվեց այսպես կոչված «Ղարաբաղյան շարժմամբ», որը հանգեցրեց հեղափոխական բնույթի վերափոխումների հասարակության քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքում։ Շարժման սկիզբը պայմանավորված էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի գերազանցապես հայաբնակ ինքնավար մարզի բնակչության պահանջով մարզը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանին վերամիավորելու։ Ընդ որում, որպես հիմնական փաստարկ առաջ էր քաշվում Ստալինի ճնշմամբ պատմականորեն անարդարացի որոշման ընդունումը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան տարածաշրջանային միավորի կողմից։ 1988 թ. փետրվարին Երևանում սկսվեցին զանգվածային հավաքներ, որոնք ժամանակ անց, ընդգրկելով հայաստանյան հասարակության ամենալայն շերտեր, հայտնի դարձան «Ղարաբաղյան շարժում» (1988 թ. փետրվար – 1990 թ. օգոստոս) ձևակերպմամբ։ Շարժման քննությունը ցույց է տալիս, որ ղարաբաղյան պրոբլեմը՝ լինելով Շարժման քաղաքական գերխնդիր, հաճախ լոկ ֆոն էր ծառայում հայաստանյան հասարակությանը հուզող շատ այլ կենսական խնդիրների վերհանման և լուծման ուղիների որոնման հարցում։ Շարժմամբ առաջ քաշվող խնդիրների լուծման հարցում միմյանց զուգահեռ, իրար մեջ սերտաճած ընթանում էին երկու հիմնական ուղղություններ՝ ազգային-ազատագրական պայքարի և ժողովրդավարական վերափոխումների իրականացման։ Աստիճանաբար պարզ էր դառնում, որ ազգային-ազատագրական պայքարի, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հաջողությունը կարող է պայմանավորված լինել միայն ժողովրդավարական վերափոխումների ճանապարհին ունենալիք ձեռքբերումներով։
Քանի որ Ղարաբաղյան շարժումը սկզբից մինչև վերջ ուղղորդվում էր ներքևից, այն որակվում էր որպես վերակառուցման գործին խոչընդոտող և իր ձևավորման առաջին իսկ օրերից ենթարկվում էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հարվածներին։
Շարժման կարևորագույն գիծը պայքարի խաղաղ, սահմանադրական եղանակն ու մեթոդներն էին, ինչը Շարժումը որդեգրել էր իր սկզբնավորման օրվանից։ 1988 թ. փետրվարից ի վեր ժողովրդական անհնազանդության, բողոքի, պահանջների ներկայացման հիմնական ձևը խաղաղ, տարբեր կարգախոսներով, սակայն առանց բռնությունների և ոստիկանության հետ ընդհարումների հանրահավաքները, ցույցերը, երթերը, գործադուլները, նստացույցերն ու հացադուլներն էին։ Պայքարի սահմանադրական եղանակի արդյունավետության բարձրակետը 1990 թ. մայիս-հունիսի խորհրդարանական ընտրություններն էին, որի արդյունքում ձևավորված խորհրդարանում ոչ-կոմունիստները հասան առավելության: 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունվեց «Անկախության հռչակագիրը», որն սկիզբ դրեց խորհրդային ոճի կառավարում ունեցող երկրից՝ անկախ ժողովրդավարական պետություն կառուցման գործընթացին։
Ի տարբերություն մերձբալթյան երկրների, որտեղ շարժումներն սկզբից ևեթ միտված էին անկախության ձեռքբերմանը, Հայաստանում հակախորհրդային տրամադրություններն աճում էին աստիճանաբար, ինչը ևս Շարժման՝ ներքևից ուղղորդված լինելու ցուցիչներից է։ Շարժման ժամանակ էր, որ սկսվեց անցյալի ու ներկայի վերագնահատման գործընթաց, ինչը դրսևորվում էր ժողովրդի միակամության արժեքի գիտակցման, ինքնուրույն գործելակերպի հնարավորության նկատմամբ հավատի աճի, հայության հանդեպ ռուս ժողովրդի փրկարար դերի վերաբերյալ դարերի պատմություն ունեցող հավատի սասանման, ռուսական մշակութային ասիմիլյացիայի դեմ պայքարի գիտակցման և ինքնության այլ ձևափոխումների մեջ։ Այսինքն, արտաքին և ներքին գործոններով պայմանավորված գաղափարները, ծնվելով ներքևներում, աստիճանաբար հասունանալով, քայլ առ քայլ էին ձեռք բերում համաժողովրդական ընդգրկում։
Գիտաժողովում ենթադրվում է քննարկել հետևյալ խումբ հարցերը.
1. Շարժումը Հայաստանում և Շարժումը Ղարաբաղում (օրինակ՝ Շարժման ձևավորման ընթացքը, բաղկացուցիչ մասերը, դրսևորման ձևերը, էկոլոգիական շարժում, սահմանադրական խմբեր և այլն)։
2. Շարժման մասնակիցները/ակտորները (օրինակ, «Ղարաբաղ» կոմիտե, «փոքր» Ղարաբաղ կոմիտեներ, Ավագների խորհուրդ, «Կռունկ» կոմիտե, Տնօրենների խորհուրդ, երևացող ու չերևացող կերպարները)։
3. Շարժման մշակութաբանությունը (օրինակ, Շարժումը ազգագրագետի տեսանկյունից, Շարժման վիզուալ մարդաբանությունը, ֆոլկլորը, Շարժումը և ցեղասպանության կոլեկտիվ հիշողությունը և այլն)։
4. Շարժումը Երևանում/Ստեփանակերտում և շրջաններում։
5. «... и вокруг него» (օրինակ, Կրեմլը/Գորբաչովը և Ղարաբաղյան շարժումը, ադրբեջանական արձագանքները Շարժմանը)։
6. Շարժումը ԽՍՀՄ տարածքում ընթացող այլ ժողովրդավարական շարժումների և Արևելաեվրոպական հեղափոխությունների համատեքստում։
7. Շարժումը գրականության և արվեստի մեջ (գեղարվեստական գրականություն, մամուլ, հրապարակախոսություն, օրագրեր և հուշագրություններ, նամականի, պլակատային արվեստ, լուսանկարչություն, կինո և այլն)։
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թ. ապրիլի 10-ը։ Հայտերը՝ համառոտ գիտական և աշխատանքային ինքնակենսագրությամբ, հեղինակի կոնտակտային տվյալներով (անուն, ազգանուն, աշխատավայր, գիտական կոչում), զեկուցման վերնագրով ու մինչև 300 բառ ամփոփագրով, պետք է ուղարկել hmarutyan@yahoo.com էլեկտրոնային հասցեին։
Գիտաժողովի կազմակերպչական հանձնախմբի ընտրած հայտերի հեղինակները լրացուցիչ կտեղեկացվեն մինչև 2018 թ. ապրիլի 30-ը։ Նախապատվությունը տրվելու է վերլուծական, այլ ոչ նկարագրական հայտերին։ Զեկուցումների տեքստերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թ. հուլիսի 2-ը։ Գիտաժողովում զեկուցված և կազմակերպչական հանձնախմբի հավանությանն արժանացած նյութերը կհրատարակվեն ժողովածուով գիտաժողովից հետո։ Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ (Երևան, 0025, Չարենցի 15), Հարություն Մարությանին. hmarutyan@yahoo.com կամ +374 10 55 67 97 (աշխ.), +374 91 65 86 76 կամ +374 77 65 86 76 հեռախոսահամարներով։
Գիտաժողովի կազմակերպական հանձնախումբը արտասահմանյան մասնակիցների ճամփորդական ծախսերը չի հոգալու, փոխարենը կփորձի օժանդակել կեցության հարցերում (հյուրանոց, վարձով սենյակ կամ բնակարան)։
2018 թ․-ի մայիսի 7-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Վասիլյան Վիկտորյա Հովհաննեսի «Կնոջ պատկերումը Հայկական լեռնաշխարհի հնագույն և հին մշակույթներում» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Մասնագիտական խորհուրդ
2018 թ․-ի հունիսի 29-ին ժամը 14:00-ին տեղի կունենա առկա (ստացիոնար) Է.00.04 «Ազգագրություն» մասնագիտությամբ ասպիրանտուրայի ընդունելության քննություն:
Սույն թվականի հունիսի 27-ից հուլիսի 1-ը, ինչպես նաև հուլիսի 4-ից 8-ը Վաշինգտոնում տեղի կունենա "Armenia: Creating Home" անվամբ ցուցադրությունը։ "Smitsonian Folkliofe Festival" փառատոնի շրջանկաներում Հայաստանը կներկայացնի իր նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, կցուցադրվեն պարեր, երաժշտություն, խոհարարություն, դարբնություն և այլն։ Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Իմ Հայաստան մշակութային ժառանգության տուրիստական ծրագրի, USAID-ի, Սմիթսոնյան ինստիտուտի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հովանավորչությամբ և աջակցությամբ։
2018 թ․-ի հունիսի 12-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Ջուհարյան Ալեքսան Կարենի «Հայաստանի կուր-արաքսյան հուշարձանների օբսիդիանի աղբյուրները ըստ ռենտգենային ֆլուորեսցենցիայի (pXRF) վերլուծության արդյունքների» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
2018 թ․-ի հուլիսի 12-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Աթանեսյան Գարիկ Հրահատի «Խորհրդային և հետխորհրդային հուշարձանն արդի հայաստանյան հանրային դիսկուրսում» Թ.00.06 - ‹‹Մշակութաբանություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Մասնագիտական խորհուրդ
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեսության և պատմության բաժինը 2018 թ. հունիսի 26-ից 27-ը կազմակերպում է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողով:
Զեկուցումներ են ընդունվում հետևյալ թեմաներով.
- հայ և հարևան ժողովուրդների բանահյուսություն և ժողովրդական մշակույթ
- համեմատական լեզվաբանություն եւ բանասիրություն
- միջնադարի գրականագիտություն
Գիտաժողովի մասնակցության համար անհրաժեշտ է զեկուցման հիմնադրույթները (կես էջի սահմաններում) ուղարկել christina.ayvazyan@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. մայիսի 30-ը՝ նշելով հեղինակի անուն-ազգանունը, կոչումը, պաշտոնը և հեռախոսահամարը:
Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերենն ու ռուսերենն են: Գիտաժողովի կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած զեկուցումների հեղինակները գիտաժողովից հետո կտեղեկացվեն իրենց հոդվածների ձևավորման կարգի մասին՝ տպագրության հանձնելու նպատակով:
Հ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժինը ս/թ մայիսի 30-31-ը կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված ականավոր վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի ծննդյան 120-ամյակին։
Զեկուցումները նվիրված են միջնադարյան Հայաստանի պատմությանն ու աղբյուրագիտությանը.
Զեկուցումներին կհատկացվի 15-20 րոպե։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է:
Հաճախ Սփյուռքը հասկացվում և ուսումնասիրվում է հայրենիքի, կոնկրետ տեղանքների,աքսորյալների կամ գաղթականների համատեքստում։##
Այս մեկօրյա գիտաժողովի հիմնական նպատակն է քննադատորեն մոտենալ սփյուռք հասկացությանը որպես սահմանափակ տարածքի ընկալմանը՝ վերհանելով դրա այն իմաստային բազմազանությունը, որ գոյություն ունի սփյուռքում բնակվողների համար։ Քանի որ ավելի շատ միգրանտների համայնքներ են «պահանջում»սփյուռք տիտղոսը (իսկ սփյուռքի համայնքների թիվը աճում է), գիտաժողովը նպատակ ունի քննարկելու, թե ինչ ընդհանրություններ ունեն «սփյուռք» և «սփյուռքաբնակ» հասկացությունները, և արդյոք դրանք կարող են միմյանց փոխարինել: Գիտաժողովը, սակայն, վերաիմաստավորումների նպատակ չունի: Փոխարենը, աշխատանքներում կներկայացվեն, թե ինչ է «սփյուռքն անում» առօրյա կտրվածքով՝ առաջ անցնելով «ինչէսփյուռքը» դիսկուրսից:
Գիտաժողովը բաղկացած կլինի երկու նիստից: Բոլոր ելույթները կլինեն անգլերեն լեզվով:
1-ին նիստը նվիրված կլինի հայկականսփյուռքին:
2-րդնիստը նվիրված կլինի ոչ հայկական սփյուռքների քննարկմանը:
Գիտաժողովը կազմակերպվում է Այքութ Օզթուրքի նախաձեռնությամբ՝ համագործակցելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հրանտ Դինք հիմնադրամի և Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում, որն իրականացվում է՝ շնորհիվ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության:
2018 թ․-ի փետրվարի 27-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Ասատրյան Հռիփսիմե Գարիկի «Խաղերի սոցիալ-մշակութային առանձնահատկությունները հայոց մեջ (ավանդույթ և արդիականություն)» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Մասնագիտական խորհուրդ