Գիտաժողովը նպատակ ունի վեր հանելու հայոց տնտեսական մշակույթում վերջին հարյուրամյակում տեղի ունեցած փոփոխություններն ու դրանց արդի դրսևորումները:
Զեկուցումների հիմնադրույթներն ուղարկել մինչև 2023 թ. հոկտեմբերի 15-ը, հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ rafik.gabrielyan.93@gmail.com
Ընդունված հայտերի մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև նոյեմբերի 5-ը։
Նախքան գիտաժողովի մեկնարկը ամփոփագրերը կհրատարակվեն որպես էլեկտրոնային ժողովածու, իսկ զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով 2024 թվականին:
Ամփոփագրի չափորոշիչներն են.
Զեկուցման ամփոփագրերը պետք է ունենան 250-300 բառ (հայերեն, ռուսերեն, անգլերեն), տառատեսակը՝ GHEA Grapalat:
Ներկայացնել Word 2007 ծրագրով, թղթի չափը՝ A4, թղթի լուսանցքները բոլոր կողմերից՝ 2.00 սմ, տողերի միջակայքը՝ 1.5:
Առաջին էջի վերին աջ անկյունում գրել հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, գիտական աստիճանն ու կոչումը, աշխատավայրը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը: Հոդվածի վերնագիրը գրել մեծատառերով՝ կենտրոնում, ներքևում՝ հիմնաբառերը՝ 6-8 բառ, այնուհետև՝ ամփոփման տեքստը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +374 96 05 20 88 (Ռաֆիկ Գաբրիելյան):
Գիտաժողովի կազմկոմիտե
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն անգլերեն:
2023 թ. նոյեմբերի 17-19, ԵՊՀ և ՀԱԻ
Երևանի պետական համալսարանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ և «Երկիր եւ մշակոյթ» համազգային կազմակերպության հետ գործակցաբար, կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված Սյունիքի պատմական Արևիք գավառի (ներկայիս Մեղրու շրջանի) պատմամշակութային ժառանգության և հարևան երկրների հետ միջմշակութային կապերի զանազան հայեցակետերին։
Ակնկալում ենք գիտական նորույթ և վերլուծական բնույթ ունեցող զեկուցումներ, որոնք առնչվում են հետևյալ գիտակարգային ուղղություններին.
նյութական մշակութային ժառանգություն (հնագիտություն, վիմագրագիտություն, թանգարանագիտություն)
ոչ-նյութական մշակութային ժառանգություն (ազգագրություն, մշակութային մարդաբանություն, բանագիտություն, լեզվաբանություն, բարբառագիտություն)
արվեստագիտություն (ճարտարապետություն, մանրանկարչություն, որմնանկարչություն, ձեռագրագիտություն)
պատմագիտություն (պատմագրություն, աղբյուրագիտություն, տեղագրություն, քարտեզագիտություն)
Գիտաժողովը տեղի կունենա Երևանում և Մեղրիում:
Մասնակցության համար անհրաժեշտ է զեկուցման հիմնադրույթներն ուղարկել
meghri.conference@gmail.com էլ. հասցեին՝ նախքան ս.թ. սեպտեմբերի 22-ը,
նշելով հեղինակ(ներ)ի անուն-հայրանուն-ազգանունը, գիտական կոչումը, պաշտոնը, աշխատավայրը և բջջային հեռախոսահամարը։ Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցներին դրական պատասխան նամակը կուղարկվի մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը: Գիտաժողովի նախնական ծրագիրը մասնակիցներին կուղարկվի մինչև հոկտեմբերի 30-ը։
Գիտաժողովից հետո զեկուցումների հիման վրա գրված հոդվածները կընդգրկվեն «Արևիք. պատմամշակութային ժառանգության դրվագներ» ժողովածուում, որը նախատեսվում է լույս ընծայել 2024 թվականին։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը։
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Հովհաննես Հովհաննիսյան, պ.գ.դ. (ԵՊՀ ռեկտոր)
Արսեն Բոբոխյան, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն)
Դավիթ Դավթյան (ԵՄԿ հայաստանյան մասնաճյուղի նախագահ)
Համո Սուքիասյան, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՊԻ)
Արսեն Հարությունյան, պ.գ.թ. (ՄՄ/ՀԱԻ)
Տորք Դալալյան, բ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ փոխտնօրեն)
Աշխարհում անընդմեջ տեղի ունեցող տեղաշարժերը ժամանակակից սփյուռքերում առաջ են բերում մի շարք էթնոսոցիալական և էթնոմշակութային գործընթացներ: Վերջինիս հետևանքով բնակչության էթնիկական, մշակութային, կրոնական և այլ հատկանիշների բազմազանությունը հանգեցրել է սոցիալական փոփոխությունների հիմնախնդրի ուսումնասիրության անհրաժեշտությանը:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրությունների բաժինը Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի հետ համատեղ 2023 թ. նոյեմբերի 07-08-ին կազմակերպում է «ԷԹՆՈՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ. ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ» խորագրով գիտաժողով:
Գիտաժողովը կոչված է քննարկել հայկական սփյուռքում տեղի ունեցող փոփոխությունները, դրանց ուսումնասիրության մեթոդաբանական ու տեսական խնդիրները, հայկական սփյուռքի տարբեր համայնքներում/հատվածներում իրականացրած հետազոտությունների հիման վրա ցույց տալ այդ փոփոխությունների շարժընթացն ու բովանդակությունը:
Մասնակցության համար թեմաների շրջանակներն են.
Գիտաժողովին կարելի է մասնակցել առկա և հեռավար ձևաչափերով։
Գիտաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թ. սեպտեմբերի 20-ը զեկույցի ամփոփագիրը և հակիրճ (1 էջ) ինքնակենսագրականն (CV) ուղարկել info.diasporastudies@gmail.com էլեկտրոնային հասցեին: Ընդունված հայտերի մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ։ Գիտաժողովի ծրագիրը և օրակարգը մասնակիցներին կուղարկվեն մինչև հոկտեմբերի 20-ը: Նախքան գիտաժողովի մեկնարկը ամփոփագրերը կհրապարակվեն որպես էլեկտրոնային ժողովածու, իսկ զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով 2024 թվականին:
Ամփոփագրի չափորոշիչներն են.
Զեկույցի ամփոփումը՝ 250-300 բառ ծավալով (հայերեն, ռուսերեն, անգլերեն), տառատեսակը՝ Sylfaen (հայերեն), Times New Roman (ռուսերեն, անգլերեն): Հիմնաբառերը՝ 6-8, էջերի չափը՝ բոլոր կողմերից 2.5սմ, տառաչափը՝ 12սմ, իսկ միջտողային բացատը՝ 1.5:
Ամփոփման սկզբում՝ էջի կենտրոնում, գրվում է զեկույցի վերնագիրը՝ գլխատառերով, ներքևում՝ հիմնաբառերն են, իսկ ամփոփագրի վերջում՝ էջի աջ հատվածում, նշվում են հեղինակի անունը և ազգանունը, գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն և մասնակցության ձևը (առկա, հեռավար):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել info.diasporastudies@gmail.com: էլեկտրոնային հասցեին:
Գիտաժողովի անցկացման վայրը՝ Հայոց Ազգագրության և Ազատագրական Պայքարի Պատմության Ազգային Թանգարան
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2023 թ. հոկտեմբերի 18-20-ին կազմակերպում է «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողով: Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն քննելու Հայաստանի առջև ծառացած արդի սոցիալ-տնտեսական և էթնոժողովրդագրական մարտահրավերները, այդ թվում՝ արտագաղթի և փախստականության, սոցիալական շերտավորման և աղքատության, ամուսնության, ընտանիքի և ներընտանեկան հարաբերություններում տեղի ունեցող փոխակերպումների, հայոց տոնածիսական և պրոֆեսիոնալ մշակույթում ավանդականի և արդիականի նոր դրսևորումների, լեզվական, կրոնական վարքագծի և ինքնության, Հայաստանի մարդկային և գիտական ներուժի հետագա զարգացման առումով սփյուռքի և հնարավոր վերադարձի հետ կապված հիմնախնդիրներ:
Գիտաժողովին կարող են մասնակցել առկա և հեռավար ձևաչափերով։
Գիտաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թ. սեպտեմբերի 25-ը զեկույցի ամփոփագիրն ուղարկել կազմկոմիտե հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ iae.ethnosociology@gmail.com: Ընդունված հայտերի մասին մասնակիցները կտեղեկացվեն ներառյալ հոկտեմբերի 10-ը։ Նախքան գիտաժողովի մեկնարկը ամփոփագրերը կհրապարակվեն որպես էլեկտրոնային ժողովածու, իսկ զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով՝ մինչև 2024 թ. ապրիլի 1-ը:
Ամփոփագրի չափորոշիչներ: Զեկույցի ամփոփումը՝ 250-300 բառ ծավալով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, իսկ ռուսերենը և անգլերենը՝ Times New Roman: Հիմնաբառերը՝ 6-8, էջերի չափը՝ բոլոր կողմերից 2.5 սմ, տառաչափը՝ 12, իսկ միջտողային բացատը՝ 1.5:
Ամփոփման սկզբում՝ էջի կենտրոնում, գրվում է զեկույցի վերնագիրը՝ գլխատառերով, ներքևում՝ հիմնաբառերն են, իսկ ամփոփագրի վերջում՝ էջի աջ հատվածում, նշվում են հեղինակի անունը և ազգանունը, գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն և մասնակցության ձևը (առկա, հեռավար):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել iae.ethnosociology@gmail.com, lusineangelush@gmail.com էլ. հասցեներով կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +37498913314 (Լուսինե Անգելուշ)
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը նախաձեռնում է Հայկական լեռնաշխարհի և գաղթավայրերի վիմագիր մշակութային ժառանգությանը վերաբերող գիտաժողով՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին: Գիտաժողովի նպատակն է՝ վիմագիր ավանդույթի հիմամբ ներկայացնել գրի ընկալումը մարդկային մտածողության և մշակութային համապատկերում՝ կարևորելով քարեղեն վավերագրերի աղբյուրագիտական արժեքը:
Գիտաժողովի մասնակցության հայտը` համապատասխան ամփոփագրով (200-300 բառ), պետք է արտահայտի զեկուցման գիտական նորույթը և առնչվի ներքոնշյալ բնագավառներին՝
▪ ժայռապատկերագրություն (տեղեկության փոխանցման պարզագույն ձևեր),
▪ նախամաշտոցյան վիմագրություն (սեպագիր, հիերոգլիֆիկ/մեհենագիր, արամեատառ,
հունարեն, լատիներեն և այլն),
▪ մեսրոպատառ վիմագրություն (փորագիր, ելնդագիր, ներկագիր վիմագրեր),
▪ այլալեզու վիմագրություն (վրացերեն, աղվաներեն, պարսկերեն, արաբերեն, ասորերեն և այլն),
▪ վիմագրերի բովանդակություն, լեզու և գրչարվեստ,
▪ ոչ պաշտոնական վիմագրություն. գրաֆիտի:
Ամփոփագիրը պետք է ուղարկել մինչև հոկտեմբերի 1-ը, երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն, հետևյալ էլեկտրոնային հասցեին. ars.vimagraget@gmail.com:
Կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած հայտերի հեղինակները գիտաժողովի մասնակցության մասին կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 15-ը: Գիտաժողովը տեղի կունենա՝ 10-11 նոյեմբերի, 2023 թ.: Լավագույն զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով՝ մինչև 2024 թ. ապրիլի 1-ը:
Կապ՝ars.vimagraget@gmail.com, (094) 73-00-27
Արդիականության դարաշրջանի դասագրքային սահմանումը կարող է հնչել այսպես՝ «Ամեն ամուրը հալվում է օդում»: Դարավոր ավանդույթներն ու ինստիտուտները, տնտեսական կյանքի և հասարակական կազմակերպման ձևերը փլուզվեցին հեղափոխությունների, արդյունաբերականացման և աշխարհիկացման հարձակողական թափից: Այնուամենայնիվ, տրված սահմանման մեջ կա մեկ զարմանալիորեն կայուն տարր՝ հենց օդը: Բավական երկար ժամանակ հետազոտողները դիտարկել են շրջակա միջավայրը կա՛մ որպես անշարժ տեսարան, որը զուտ ետնաբեմ է ծառայում արդիականության դարաշրջանի դրամաների համար, կա՛մ որպես պասիվ օբյեկտ, որը պետք է նվաճել կամ պաշտպանել։ Համաշխարհային էկոլոգիական ճգնաժամը, որի առջև այժմ կանգնած են Երկիր մոլորակը և մարդկությունը, փոխում է մեր մոտեցումները արդիականության սահմանման վերաբերյալ: Այն ստիպում է մեզ քննարկման կենտրոն բերել մարդկային քաղաքակրթության և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների խնդիրը, և ավելի ու ավելի հաճախ է արդիականության հայեցակարգին փոխարինելու գալիս Անթրոպոցենի հայեցակարգը: Նախկինում առանձին, նույնիսկ մեկուսի բնապահպանական ուսումնասիրությունները դառնում են գիտակարգային խաչմերուկ, որի շուրջ կառուցվում են նոր մոտեցումներ ինչպես հումանիտար, այնպես էլ բնական գիտությունների տարբեր ոլորտներում: «Փոխվում է ամեն ինչ՝ կլիման, հասարակությունը, լանդշաֆտները» գիտաժողովը փորձ է վերամտածելու արդիականության մեր ընկալումները: Մենք նախատեսում ենք քննարկել, թե ինչպես են էկոհամակարգերը օգտագործվում, ոչնչացվում, կոնցեպտուալացվում և ստեղծվում մարդկային հասարակությունների կողմից: Բացի դրանից, մենք ուզում ենք անդրադառնալ ժամանակակից տնտեսության, մշակույթի, քաղաքական և սոցիալական կառույցների հարաբերականորեն նյութական պայմանականությանը։
Քննարկման թեմաները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.
Գիտաժողովի լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և զեկուցման հայտը (400-500 բառ) iae.anthropology@gmail.com կամ anthroposchool@utmn.ru էլ․ հասցեին։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի օգոստոսի 20-ն է։
Կազմակերպիչները կարող են առաջարկել սահմանափակ թվով ճամփորդական դրամաշնորհներ, որոնք կապահովեն մասնակիցների կացարանի ծախսը: Գիտաժողովին դիմելն անվճար է։
Տյումենի պետական համալսարան (Բնապահպանական և սոցիալական հետազոտությունների դպրոց (AnthropoSchool)),
Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժին
Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի Գիտության և տեխնոլոգիաների հետազոտությունների կենտրոն (STS կենտրոն),
ՍՊԵՀ միջազգային կրթության կենտրոն (Ե-կենտրոն)
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտը համատեղ կազմակերպում են հանրապետական գիտաժողով «Երազ և տեսիլ. իրականության և երևակայության սահմանին» թեմայով՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի 21T-6B141 Երազը և տեսիլքը հայ գրականության մեջ և մշակույթում գիտական նախագծի շրջանակում:
· Պատմագիտություն
Հայտերի ստացումից հետո ընդգրկված մասնակիցներին գիտաժողովի մանրամասները կտեղեկացվեն մինչ սեպտեմբերի 20-ը:
Գիտաժողովի կազմկոմիտե՝
Նախագահ՝ Արսեն Բոբոխյան, պ.գ.թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի տնօրեն
Պատասխանատու քարտուղար՝ բ.գ.թ. Լուսինե Հայրիյան
Անդամներ՝
Ավիկ Իսահակյան, բ.գ.դ., պրոֆեսոր
Պետրոս Դեմիրճյան,բ.գ.դ.
Հերիքնազ Որսկանյան, բ.գ.թ.
Տորք Դալալյան, բ.գ.թ.
Սաթենիկ Ավետիսյան, բ.գ.թ., դոցենտ
Լիլիթ Սիմոնյան, բ.գ.թ.
Անի Ղազարյան, բ.գ.թ.
Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է:
Գիտաժողովը անցկացվելու է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում 2023 թ. սեպտեմբերի 28-29-ին:
2023թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի Կլոր դահլիճում տեղի ունեցավ «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023 թթ. Արցախի փախստականությունը» թեմայով գիտա-գործնական աշխատաժողով: Աշխատաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կիրառական մարդաբանության խումբը: Սա ըստ էության շարունակությունն էր 1988-ին սկսված ադրբեջանահայ փախստականների ուսումնասիրությունների հնգամյա ամփոփումների: Նախորդը տեղի էր ունեցել նույն դահլիճում 2018 թ. նոյեմբերի 24-ին «Ադրբեջանահայ փախստականություն: Քաղաքական, մշակութային, հասարակական խնդիրները 30 տարի անց (պատճառներ, ընթացք, ինտեգրացիա, հեռանկարներ)» թեմայով:
Գիտա-աշխատաժողովին մասնակցում էին փախստականների միջավայրում պարբերաբար հետազոտություններ իրականացնող գիտնականներ, ԳԱԱ ինստիտուտների գիտաշխատողներ, փախստականների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փախստականներ:
Աշխատաժողովին փախստականների տարբեր խնդիրները ելույթներով ներկայացրին 14 հետազոտողներ՝ 16 խորագրերով: Դրանք բաժանված էին երեք հիմնական հարցադրումների.
Գիտաժողով-աշխատաժողովի մասնակիցները վերջում ներկայացրին փախստական արցախահայերի պատկերացումներն իրենց ապագայի նկատմամբ: Ըստ այդ տեսլականի`
-Արցախի հայ բնակչությունը դարերի ընթացքում հաճախ է ենթարկվել փախուստների,
-Արցախի փախստական հայերի մեծ մասը որպես կանոն փախուստի վայրերում ապրել են կոնկրետ տարածքներում՝ պահպանելով իրենց մշակութային ինքնությունը,
- Արցախի փախստական հայերի մեծ մասը թեկուզ տասնամյակներ անց կարողացել են վերադառնալ իրենց լքված հայրենիք և վերակառուցել Արցախի հայության կյանքը հայրենիքում,
- 2020 և 2023 թթ. պատերազմների հետևանքով Արցախի փախստական հայերը կրկին վերադառնալու են հայրենիք,
- Ներկա պահին նրանք փորձելու են Հայաստանի հանրապետության տարածքում պահել իրենց արցախյան պատմա-մշակութային ինքնությունը և ապրել որպես միասնական մշակութային միավոր,
- Արցախի փախստական հայությունը, տեսնելով, թե ինչպես է փոշիացվել և փոշիացվում Հայաստանի տարբեր տարածքներում բնակվող ադրբեջանահայերի մշակութային ինքնությունը, սպասում են, որ Հայաստանի կառավարությունը պայմաններ կստեղծի իրենց հավաքական բնակության համար՝ մինչև իրենք կարողանան հայրենիք վերադառնալ:
գիտաժողովի ծրագիրը՝ այստեղ
Սույն թվականի հունիսի 27-ից հուլիսի 1-ը, ինչպես նաև հուլիսի 4-ից 8-ը Վաշինգտոնում տեղի կունենա "Armenia: Creating Home" անվամբ ցուցադրությունը։ "Smitsonian Folkliofe Festival" փառատոնի շրջանկաներում Հայաստանը կներկայացնի իր նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, կցուցադրվեն պարեր, երաժշտություն, խոհարարություն, դարբնություն և այլն։ Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Իմ Հայաստան մշակութային ժառանգության տուրիստական ծրագրի, USAID-ի, Սմիթսոնյան ինստիտուտի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հովանավորչությամբ և աջակցությամբ։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2023 թ. հունիսի 13-15-ը Երևանում կազմակերպում են գիտաժողով՝ նվիրված Հայաստանի խորհրդային անցյալին և ժառանգությանը:
✅Գիտաժողովի քննարկման թիրախում լինելու է խորհրդային կարգերի յոթանասուն տարիների (1920-1991թթ․) ազդեցությունը Հայաստանում: Այն անդրադառնալու է խորհրդահայ հասարակության պատմությանը՝ ներառելով նաև քաղաքականության, տնտեսության և մշակույթի կարևորագույն զարգացումներին առնչվող խնդիրներ: Նախապատվությունը կտրվի մասնակցության այն հայտերին, որոնք Հայաստանի խորհրդային փորձի լուսաբանման համար կօգտագործեն կարևոր տեսական ու մեթոդաբանական մոտեցումներ:
✅Գիտաժողովի ընդհանուր նպատակն է վերլուծել Խորհրդային Հայաստանի զարգացման շարժընթացն այնպիսի տեսական գործիքակազմով ու մեթոդաբանությամբ, որոնք մշակվել են խորհրդային անցյալն ավելի լայն համատեքստում վերլուծող ուսումնասիրողների կողմից: Եվ հակառակը, Խորհրդային Հայաստանի փորձառության վերլուծությունը կարող է օգտագործվել այդ մոտեցումները վերանայելու, քննադատելու և վիճարկելու տեսանկյունից:
✅Զեկուցումները կարող են քննարկել նաև հարցեր այն մասին, թե ինչպիսի վերաբերմունք կա խորհրդային ժառանգության հանդեպ Հայաստանում և սփյուռքում՝ 1991 թ. անկախության հռչակումից ի վեր։
➡️Գիտաժողովի առաջին մասն անցկացվել է 2022 թ. հոկտեմբերին, Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում։ Երկրորդ մասը կանցկացվի Երևանում:
➡️Հայտերը պետք է ներկայացնեն նոր ուսումնասիրություններ։ Նախապես հրատարակված կամ որևէ այլ գիտաժողովում ներկայացված հետազոտությունները կմերժվեն:
Հայաստանում խորհրդային փորձառությունն ու նրա ժառանգությունն ուսումնասիրող հետազոտողները գիտաժողովին մասնակցելու համար կարող են ներկայացնել հայտերը (զեկուցման վերնագիրը, մինչև 300 բառ ամփոփագիրը և հեղինակի կարճ կենսագրությունը) ⏰ մինչև 2023 թ. մարտի 10-ը՝ լրացնելով առցանց դիմումաձևը հետևյալ հղումով․ <https://forms.gle/fvtTmBEomqReaEHUA>:
Հայաստանից դիմող հայտատուների ամփոփագրերն ու կենսագրությունն անհրաժեշտ է ներկայացնել երկու լեզվով՝ անգլերեն և հայերեն։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Բարձրորակ զեկուցումներ կարող են ընդունվել նաև ֆրանսերեն կամ ռուսերեն լեզուներով, պայմանով, որ մասնակիցը նախապես կազմկոմիտեին կներկայացնի նաև զեկուցման մանրամասն անգլերեն ամփոփագիրը կամ ամբողջական տեքստը։ Զեկուցման անգլերեն տարբերակը նախապես կտրամադրվի գիտաժողովի մասնակիցներին։
Գիտաժողովի հայտերի ընտրության արդյունքները կհայտարարվեն 2023 թ. ապրիլի 10-ին:
Գիտաժողովի կազմկոմիտեն ակնկալում է, որ բանախոսները, հատկապես նրանք, ովքեր աշխատում են համալսարաններում կամ գիտահետազոտական կենտրոններում, գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ ճանապարհածախսի միջոցները կհայթայթեն իրենց համապատասխան հաստատություններից: Այլ աղբյուրներից դրամական աջակցություն չունեցող հայտատուները գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնեն նաև ճանապարհածախսի օժանդակություն ստանալու հայտ։
✔️Գիտաժողովի մասնակիցների կեցության և սննդի ծախսերը կապահովի կազմկոմիտեն:
mailՀավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել կազմկոմիտեին <iae.anthropology@gmail.com> էլ-հասցեով:
Լուսանկարը՝ Մաքս Սիվասլյանի։
2023 թվականի հունիսի 1-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Գրիգորյան Ավետիս Լորիսի «Սոթք գավառը միջին դարերում ըստ պատմահնագիտական տվյալների» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։
Ատենախոսության սեղմագրի էլէկտրոնային տարբերակը տես այստեղ:
«Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ» (կրճատ՝ ՀԱԻԱ) հանդեսը գրախոսվող պարբերական է, որը հրատարակվում է տարեկան երկու անգամ՝ ԲՈԿ-ի պահանջներին համապատասխան:
ՀԱԻԱ-ն ուղղված է հնագիտությանը (հարակից գիտություններով), սոցիալական և մշակութային մարդաբանությանը, ազգաբանությանը, բանագիտությանն ու մշակութաբանությանն առնչվող գիտական խնդիրների քննարկմանը: Պարբերականի նպատակն է՝ ներկայացնել ոչ միայն ՀԱԻ հետազոտողների, այլև առհասարակ նշված ոլորտների մասնագետների նորագույն ուսուﬓասիրությունները:
Հոդվածների ձևավորման չափանիշներին, ինչպես նաև ՀԱԻԱ նախընթաց համարներին կարող եք ծանոթանալ Ինստիտուտի պաշտոնական կայքէջից (http://iae.am):
ՀԱԻԱ-ն հոդվածներ է ընդունում ողջ տարվա ընթացքում: 2023 թ. ընթացքում տպագրվելու է երկու համար: 6-րդ համարի հոդվածների ընդունման վերջնաժամկետը մայիսի 1-ն է (լույս է տեսնելու մինչ օգոստոսի 31-ը), 7-րդ համարինը` օգոստոսի 1-ը (լույս է տեսնելու մինչ դեկտեմբերի 20-ը):
Հոդվածները կարող եք ուղարկել հանդեսի պաշտոնական էլ-հասցեին՝ haia.periodical@gmail.com: Հարցերի և առաջարկների դեպքում կարող եք դիմել ՀԱԻԱ պատասխանատու քարտուղար Նվարդ Վարդանյանին (nvardv@yahoo.com, 096-51-66-53):