Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Հայաստանի դրամաշրջանառության խնդիրների վերլուծություն (10-13-րդ դդ․)

Հայաստանի դրամաշրջանառության խնդիրների վերլուծություն (10-13-րդ դդ․)

28-02-2024 13:00

Ս.թ. փետրվարի 29-ին, ժամը 16:00, տեղի կունենա ՀԱԻ «Միջնադարագիտական քննարկումներ» շարքի առաջին սեմինար-բանախոսությունը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (X-XIII ԴԴ.)» խորագրով:
Բանախոս՝ դրամագետ, պ.գ.թ. Հասմիկ Հովհաննիսյան:

Տեսնել ավելին
Բանագիտության տեսական և տեքստաբանական հարցեր

Բանագիտության տեսական և տեքստաբանական հարցեր

28-02-2024 11:28
Բանահյուսության տեքստաբանության բաժինը «Բանագիտության տեսական և տեքստաբանական հարցեր» խորագրով սեմինարների շրջանակում վաղը՝ փետրվարի 27- ին, ժամը 14:30-ին հրավիրում է հերթական սեմինար-քննարկմանը:
Բանախոս՝ Լիլիթ Սահակյան, ՀԱԻ Բանահյուսության տեքստաբանության բաժնի կրտսեր գիտաշխատող:
Զեկուցման թեման՝ «Կերպափոխման դրսևորումների ընդհանուր նկարագիրը բանավոր ավանդության մեջ»
Բանախոսությունը տեղի կունենա առկա։
Տեսնել ավելին
Էթիկական խնդիրները սոցիալական հետազոտություններում

Էթիկական խնդիրները սոցիալական հետազոտություններում

27-02-2024 11:29
Փետրվարի 27-ին՝ ժամը 14:00-ին (նախապես սահմանված փետրվարի 26-ի փոխարեն), ՀԱԻ «ԷԹՆՈՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ-2024»-ի շրջանակում տեղի կունենա «Էթիկական խնդիրները սոցիալական հետազոտություններում» թեմայով բանախոսությունը:
Բանախոս՝ Միհրան Գալստյան, պ.գ.դ.
Բանախոսությունը տեղի կունենա էթնոսոցիոլոգիայի բաժնում, առկա ձևաչափով:
Տեսնել ավելին
ՀԱԻ Երիտասարդ գիտնականների 15-րդ գիտաժողովի ամփոփագրերը հասանելի են նաև առցանց

ՀԱԻ Երիտասարդ գիտնականների 15-րդ գիտաժողովի ամփոփագրերը հասանելի են նաև առցանց

19-02-2024 09:33

Երիտասարդ գիտնականների 15-րդ միջազգային գիտաժողովի՝ «Հնագիտություն, ազգաբանություն, բանագիտություն. միջգիտակարգային մոտեցումներ» ամփոփագրերը հասանելի են ստորև:

Աղբյուր / Source: ՀԱԻ
Տարի / Year: 2017
No.: 15
Վայր / Place: Yerevan
Երկիր / Country: Armenia
Ֆայլեր / Files: 
Տեսնել ավելին
«Իլամցիների կենցաղը, ընտանեկան ծիսակարգը և տոները

«Իլամցիների կենցաղը, ընտանեկան ծիսակարգը և տոները

13-02-2024 14:54

2018 թ․-ի փետրվարի 13-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Յաղուբի Էբրահիմի «Իլամցիների կենցաղը, ընտանեկան ծիսակարգը և տոները» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Տեսնել ավելին
Հրատարակվել է «Սեդրակ Բարխուդարյան – 120» գիտական հոդվածների ժողովածուն

Հրատարակվել է «Սեդրակ Բարխուդարյան – 120» գիտական հոդվածների ժողովածուն

08-02-2024 16:32

Սեդրակ Բարխուդարյան – 120. Գիտական հոդվածների ժողովածու / խմբագրությամբ` Գ. Գ. Սարգսյանի և Ա. Է. Հարությունյանի. – Եր.: ՀԱԻ հրատ, 2019, 160 էջ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ, Գիտությանն անմնացորդ նվիրումի վառ օրինակ (Սեդրակ Բարխուդարյանի ծննդյան 120-ամյակի առթիվ) - 9
ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Վաճառի Ս. Ստեփանոս վանքի հնագիտական հետազոտության հիմնական արդյունքները և նորահայտ արձանագրությունները - 11
ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Անտիպ վիմագրեր Երևանի Կաթողիկե եկեղեցուց - 31
ՍԱԹԵՆԻԿ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ, Նորահայտ արձանագրություններ Վերիշենից. Սեդրակ Բարխուդարյանի հետքերով - 45
ԱՎԵՏԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Նորահայտ վիմագրեր Սոթքի տարածաշրջանից - 56
ԱՐՍԵՆ ԲՈԲՈԽՅԱՆ, Սեդրակ Բարխուդարյանը և վիշապաքարերի հետազոտությունը 1920 – 1930-ական թթ. - 65
ՏՈՐՔ ԴԱԼԱԼՅԱՆ, Շիրվանի տարածքի հայ թագավորության պատմության լուսաբանումը Սեդրակ Բարխուդարյանի աշխատանքներում - 78
ԱԼԵՔՍԱՆ ՅԱԿՈԲԵԱՆ, Կոզեռն-Կոնդի 591 թ. ենթադրեալ բերդի հետքերով - 92
ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ, Գավառանու Միրանշենց տանուտերական տոհմը սաղմոսավանյան հավելմամբ - 109
ԴԻԱՆՆԱ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ, ԿԱՐԵՆ ԱԶԱՏՅԱՆ, Եղեգնաձորի նորահայտ հնձանը - 114
ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Անձնանունները վիմագրերում և ձեռագրերի հիշատակարաններում. նորահայտ անձնանուններ վիմագրերից - 120
ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՍՏՂԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, Պղնձե արձանագիր առարկաներ Սարդարապ

Տեսնել ավելին
Հուշարձանների ճարտարապետական խնդիրներ

Հուշարձանների ճարտարապետական խնդիրներ

08-02-2024 13:00
Փետրվարի 8-ին, ժամը 16։00-ին,
ՀԱԻ գրադարանում տեղի կունենա ճարտարապետական մոդելավորման գ/հ խմբի «Հուշարձանների ճարտարապետական խնդիրներ» սեմինարների շարքից առաջին սեմինարը։
Թեման՝ «Հնագիտական հուշարձանների եռաչափ մոդելավորում. տարածական վերլուծություն, հուշարձանի վերականգնում ըստ շինարարական փուլերի»
Ներկայացնող՝ Լիլիթ Տեր-Մինասյան
Տեսնել ավելին
Այժմ արդեն ՀԱԻ արխիվի «Տան սուրբ ձեռագրեր» էլեկտրոնային հավաքածուի նյութերը հասանելի են նաև Google Arts & Culture հարթակում

Այժմ արդեն ՀԱԻ արխիվի «Տան սուրբ ձեռագրեր» էլեկտրոնային հավաքածուի նյութերը հասանելի են նաև Google Arts & Culture հարթակում

04-02-2024 09:25

ՀԱԻ գիտաշխատողների աշխատանքային խումբը (պ.գ.թ. Լիլիթ Սիմոնյան, պ.գ.թ. Հայկ Հակոբյան, պ.գ.թ. Կարեն Հովհաննիսյան) Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսավորմամբ 2019-2022 թթ. իրականացրել է ծրագիր` նվիրված ժողովրդի համար նվիրական, հրաշագործ համարվող այն ձեռագրերին, որոնք պահվում են անհատների, ընտանիքների ձեռքերում։ Խումբը հավաքագրել և թվայնացրել է այնպիսի ձեռագրեր – քառավետարաններ, հմայիլներ, Ուրբաթագիրք և Ախտարք գրքեր, որոնք վայելում են մարդկանց ակնածանքը, քանի որ ունեն բուժիչ, հրաշագործ, զավակատու, փարատիչ լինելու համբավ, հանդիսանում են տան սրբեր, գերդաստանների հովանավոր-պահապաններ։ Դրանց մի մասը ներկայացնում է նաև պատմական և գեղարվեստական բարձր արժեք։

Այժմ արդեն պատրաստ է «Տան սուրբ ձեռագրեր» հավաքածուի էլեկտրոնային ցուցահանդեսը, որը տեղ է գտել Google Arts & Culture միջազգային հարթակի Yerevan Biennal Art Foundation (YBAF) կազմակերպության էջում։

Ցուցահանդեսը հայկական միջնադարյան արվեստի հիմնականում անմատչելի նմուշների եզակի ներկայացում է աշխարհի արվեստասերներին, որի միջոցով հանրահռչակվում է հայոց անզուգական մշակույթը՝ իր արժանի տեղը գրավելով համամարդկային արժեքների շտեմարանում։

Ցուցահանդեսն օժտված է նաև հատուկ նախագծի համար ստեղծված ուղեկցող երաժշտությամբ։

Ցուցահանդեսը նայելու համար սեղմել այստեղ

Տեսնել ավելին
«Լարեստանցիների ընտանեկան ծիսակարգը և ժողովրդական հավատալիքները»

«Լարեստանցիների ընտանեկան ծիսակարգը և ժողովրդական հավատալիքները»

26-01-2024 14:49

2017թ. հունվարի 26-ին ժ.14:00-ին հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր ատենախոսությունների պաշտպանության ԲՈՀ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդի նիստ:

Օրակարգ

Սարեհ Աքբարի Շահփարի «Լարեստանցիների ընտանեկան ծիսակարգը և ժողովրդական հավատալիքները» ատենախոսական աշխատանքի պաշտպանությունը՝ Է.00.04 «Ազգագրություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցմամբ:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ինստիտուտի գրադարանում:

Տեսնել ավելին
«Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ», հեղ․ Թամար Հայրապետյան

«Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ», հեղ․ Թամար Հայրապետյան

24-12-2023 11:07

Լույս է տեսել ինստիտուտի աշխատակից Թամար Հայրապետյանի հեղինակած «Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ» մենագրությունը: Աշխատանքը առկա է ինստիտուտի գրադարանում:

Տեսնել ավելին
«ԱՐԱԳԱԾԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ». Հնագիտական հետազոտությունների ժողովածու՝ նվիրված Տելեմակ Խաչատրյանի hիշատակին

«ԱՐԱԳԱԾԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ». Հնագիտական հետազոտությունների ժողովածու՝ նվիրված Տելեմակ Խաչատրյանի hիշատակին

23-12-2023 11:08

«ԱՐԱԳԱԾԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ»․ Հնագիտական հետազոտություններ նվիրված Տելեմակ Խաչատրյանի հիշատակին

Ներկայացվող ժողովածուն նվիրված է XX դ. անվանի հնագետ Տելեմակ Խաչատրյանի հիշատակին։ Այն ներառում է հայ և միջազգային մասնագետների հետազոտությունները Հայկական լեռնաշխարհի ու հարակից տարածքների տարբեր դարաշրջանների հնագիտական խնդիրների վերաբերյալ: Գիրքը նախատեսված է ինչպես մասնագետների, այնպես էլ հնագույն Հայաստանի պատմության և մշակույթի խնդիրներով հետաքրքրվող ընթերցողների համար:

Ժողովածուի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:

 

Հրատարակվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհուրդների որոշմամբ
Խմբագիր՝ Հայկ Ավետիսյան (պ.գ.դ.)
Խմբագրի տեղակալ՝ Արսեն Բոբոխյան (պ.գ.թ.)
Խմբագրական խորհուրդ՝ Պավել Ավետիսյան (պ.գ.դ.), Ռուբեն Բադալյան (պ.գ.դ.), Աշոտ Փիլիպոսյան (պ.գ.դ.), Համլետ Պետրոսյան (պ.գ.դ.), Էդիկ Մինասյան (պ.գ.դ.), Իգիթ Ղարիբյան (պ.գ.դ.), Ֆրինա Բաբայան (պ.գ.թ.), Հայկ Հակոբյան (պ.գ.թ.), Հակոբ Սիմոնյան (պ.գ.թ.), Արտակ Գնունի (պ.գ.թ.)

 

Տեսնել ավելին
Հնագիտություն, ազգագրություն, բանագիտություն։ միջգիտական մոտեցումներ

Հնագիտություն, ազգագրություն, բանագիտություն։ միջգիտական մոտեցումներ

14-12-2023 09:07


Ս.թ. դեկտեմբերի 14-ին և 15-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կանցկացվի Երիտասարդ գիտնականների 17-րդ հանրապետական գիտաժողովը

Գիտաժողովի ծրագիրը տես այստեղ

Տեսնել ավելին