Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Միջազգային գիտաժողով ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՇԱՐԺԱՌԻԹ, ՆՊԱՏԱԿ, ԱԿՆԿԱԼԻՔ

Միջազգային գիտաժողով ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՇԱՐԺԱՌԻԹ, ՆՊԱՏԱԿ, ԱԿՆԿԱԼԻՔ

17-11-2026 10:00
Հ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտը և Հայաստանի գինու պատմության թանգարանը կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված վիմագրական ավանդույթի բազմամյա պատմու-թյանը, փոխակերպումներին և առանձնահատկություններին՝ տարածության և ժամանակի հոլովույթում:
 
Գիտաժողովի մասնակցության հայտը՝ համապատասխան ամփոփագրով (300–400 բառ), պետք է արտահայտի զեկուցման գիտական նորույթը և առնչվի ներքոնշյալ թեմաներին․
▪ ավանդական վիմագրություն. ժայռապատկերագրությունից՝ միջնադարյան գրային համակարգեր,
▪ վիմագրական կառուցատիպեր, կայուն բանաձևեր,
▪ միջգիտակարգային առնչություններ,
▪ գրակիր հուշարձաններ,
▪ գիր և արվեստ,
▪ գիր և լեզու:
 
????Գիտաժողովը տեղի կունենա 2026 թ. նոյեմբերի 17–19-ը՝ Երևանում և Հայաստանի գինու պատմության թանգարանում (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սասունիկ)։ Գիտաժողովի շրջանակում նախատեսվում է նաև շրջայց թանգարանում և նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցական համալիրում։
????Զեկուցման ամփոփագիրը, որը պետք է ներառի նաև մասնակցի գիտական աստիճանը և աշխատավայրը (առկայության դեպքում), անհրաժեշտ է ուղարկել մինչև 2026 թ. հոկտեմբերի 1-ը՝ երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։
Կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած հայտերի հեղինակները գիտաժողովի մասնակցու-թյան մասին կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 15-ը: Լավագույն զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով՝ մինչև 2027 թ. սեպտեմբերի 1-ը:
Գիտաժողովի հիմքում Հայկական լեռնաշխարհում վիմագրման ավանդույթին նվիրված թեմատիկ ծրա-գիրն է, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի դրամաշնորհով (24SSAH-6A011):
 
???? Հայտերն ուղարկել՝ epigraphy@iae.am
✒️Գրչանկարը՝ Հառիճավանքի Կաթողիկե եկեղեցու արևելյան քիվի ծաղկագիր արձանագրություն, 13-րդ դար։
Տեսնել ավելին
«Սահմանային մշակութային ժառանգություն․ փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով միջազգային գիտաժողով

«Սահմանային մշակութային ժառանգություն․ փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով միջազգային գիտաժողով

30-10-2026 09:00

Սիրով տեղեկացնում ենք, որ 2026 թ․ հոկտեմբերի 29-30-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում (Երևան) տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ «Սահմանային մշակութային ժառանգությունփաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով։ Հոկտեմբերի 30-31-ը նախատեսվում է նաև դաշտային այց Իջևան՝ Տավուշի մարզ։

Գիտաժողովը կազմակերպվում է Մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ ծրագրի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնեական Արևելքի ուսումնասիրության կենտրոնի, ինչպես նաև Ավստրիայի և Հայաստան «Կապույտ վահան» կազմակերպությունների կողմից։

Գիտաժողովը նպատակ ունի ուսումնասիրել սահմանային տարածքներում մշակութային ժառանգության դերը՝ որպես ինքնության, հիշողության և հասարակական կառուցվածքի կարևոր բաղադրիչ։

Քննարկվող հիմնական թեմաներն են՝
• մշակութային ժառանգության փաստագրում,                  
• մշտադիտարկման մեխանիզմների զարգացում,    
• պահպանման մարտահրավերներ,    
• պաշտպանության ռազմավարություններ՝ ներառելով տեղական համայնքները և տարբեր կառույցներ։

Գիտաժողովին մասնակցելու ցանկություն ունեցող հետազոտողները հրավիրվում են մինչև 2026 թ․ մայիսի 30-ը ներկայացնել մինչև 300 բառից բաղկացած զեկուցման ամփոփագիր և համառոտ ինքնակենսագրական հետևյալ

էլ․ հասցեին՝ bchc2026@gmail.com։

Աշխատանքային լեզուն՝ անգլերեն։ Զեկույցների տևողությունը՝ 20 րոպե (հաջորդող 10 րոպե քննարկմամբ)։

Գիտաժողովն իրականացվում է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ (ծրագիր N 23RL-6A006)։

Սիրով հրավիրում ենք մասնակցելու և նպաստելու սահմանային մշակութային ժառանգության ուսումնասիրմանն ու պահպանությանը։

 

 

Տեսնել ավելին
«Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի  մշակութակերտ տեքստ» թեմայով գիտաժողովի հրավեր

«Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի  մշակութակերտ տեքստ» թեմայով գիտաժողովի հրավեր

12-06-2026 09:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ «Ավանդական մշակութային ժառանգության դրսևորումների կիրառումը քաղաքականության մեջ. հնարավորություններ և առաջարկներ» ծրագրի շրջանակներում, և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների  հայկական կենտրոնը 2026թ․ հունիսի 12-15-ին ծրագրում են գիտաժողով/աշխատաժողով՝  «Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի  մշակութակերտ տեքստ» թեմայով։ Գիտաժողովը տեղի կունենա 2026թ․ հունիսի 12-ին և 13-ին, աշխատաժողովը՝ հունիսի 14-ին և 15-ին։ Գիտաժողովին ներկայացվող զեկույցները կարող են վերաբերել հետևյալ թեմատիկ շրջանակներին․

  • Հայկական ավանդական տոնացույցը և տոնահանդեսի մշակույթը միջնադարում
  • Տոները և տոնահանդեսը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920 թթ․)
  • Տոնահանդեսի քաղաքականությունը և մշակույթը ԽՍՀՄ-ում և Խորհրդային Հայաստանում (1920-1990 թթ․), այդ թվում՝ արգելված տոները և դրանց գոյատևման ձևերը
  • Տոնը և տոնահանդեսի մշակույթը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ պաշտոնական, ավանդական  և նորամուտ տոներ:
Տեսնել ավելին
«Սրբացված բեկորների հայտնությունը․ Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտում» . ցուցահանդես-աշխատարան

«Սրբացված բեկորների հայտնությունը․ Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտում» . ցուցահանդես-աշխատարան

29-05-2026 10:00

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Սրբացված բեկորների հայտնությունը․ Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտում» խորագրով ցուցահանդեսի բացմանը և մասնագիտական քննարկմանը։

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 29-ին, ժամը 10:00-ին, Մատենադարանում:

Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Մյունստերի համալսարանի Անտիկ և Քրիստոնեական հնագիտության ինստիտուտի և «Մատենադարան, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ»-ի համատեղ կազմակերպած այս հատուկ միջոցառումը առաջին անգամ հանրայնորեն ներկայացնում է Արտաշատ հնավայրում, Խոր Վիրապի մերձակայքում վերջերս բացահայտված  ութանիստ եկեղեցու հնագիտական պեղումների արդյունքները:

 

Տեսնել ավելին
«Կոնֆիլկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» գրքի շնորհանդես

«Կոնֆիլկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» գրքի շնորհանդես

25-02-2026 11:00

2026 փետրվարի 25 -ին, ժամը 11․00- ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի է ունենալու Արսեն Հակոբյանի (Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Հայաստան) և Մարչելլո Մոլլիկայի (Մեսսինայի համալսարան, Իտալիա) համահեղինակությամբ «Palgrave Macmillan» գիտական հեղինակավոր հրատարակչությունում վերջերս լույս տեսած «Կոնֆիլկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» [Conflict, Space and Transnationalism: An Ethnography of the Second Nagorno-Karabakh War. Palgrave Studies in Urban Anthropology, Palgrave Macmillan. 2025] գրքի ներկայացում-քննարկումը։

Տեսնել ավելին
XXIII տարեկան ասպիրանտական հայագիտական համաժողով

XXIII տարեկան ասպիրանտական հայագիտական համաժողով

21-02-2026 10:00

Միջոցառումների ծրագիր/ Փետրվարի 21/ Մարտի 7, 14

Շաբաթ օրերին՝ 10:00–12:00 PST Zoom-ի միջոցով

 

Շաբաթ, Փետրվարի 21, 2026 թ.

Նիստավար՝ Մարտին Ադամյան (UCLA) 

 

  • Բացման խոսք

Նորա Բայրամյան 
Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների բաժին, UCLA                                                                                                                                                Հայագիտական ասպիրանտական համաժողովի համակիրծիչ  

Գ․ դ․ Պիթեր Քոուվ
Նարեկացի Հայագիտական ամբիոնի պրոֆոսոր
Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների բաժին, UCLA

 

  • Միջնադարյան արվեստը և գրչական պրակտիկան

Նիստավար՝  Լորի Փիրինջյան (UCLA)

Օվսաննա Խաչատրյան (Մատենադարան, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ)

Կրիպտոգրաֆիկ ավանդույթները միջնադարյան ձեռագրերում. մշակութային գաղտնիություն և միջմշակութային համեմատություններ

Մայքլ Բլոմքվիստ (Արևելյան Իլինոյսի համալսարան)

Հայկական արվեստի պատկերագրությունը և դրա կապը երկու իսլամական ավանդույթներում պատկերային ներկայացման աճի հետ

 

  • Հայերի գործունեությունը Օսմանյան և Ռուսական կայսրություններում 19-րդ և 20-րդ դարերի սկզբին

Նիստավար` ՝Նորա Բայրամյան (UCLA)

Սահիկա Կարաթեփե (Բինգհեմթոնի համալսարան (SUNY))

Արդյունահանում և գյուղական աշխատանք Բարդիզագում. Ածխի արտադրությունը և հայ գյուղացիությունը (1790-1890-ականներ)

Մետե Ուլաթաշ (Պենսիլվանիայի պետական համալսարան)

Ազատազրկման տարածքներ, ձևավորման վիճակներ. հայկական քաղաքական բանտարկյալները Օսմանյան կայսրության ուշ շրջանում

Իրինա Բադալյան (Երևանի պետական համալսարան)

Թիֆլիսը 19-րդ դարի երկրորդ կեսին. հայագիտական ​​​​հայացքներ և քաղաքային ինքնակառավարման ինստիտուտներ կայսերական և ազգային նախագծերի համատեքստում


Շաբաթ, մարտի 7, 2026 թ.

Նիստավար՝  Արամ Ղուգասյան (UCLA)

 

  • Հայկական լեռնաշխարհի նախապատմական հնագիտություն

Մարիամ Սարիբեկյան (ՀՀ ԳԱԱ)

Վաղ բրոնզի դարաշրջանի մարդկանց հավատալիքներն ու կենսակերպը՝ կավե արձանիկների հիման վրա

Արտյոմ Անանյան (Երևանի պետական համալսարան)

Տավուշի շրջանի բրոնզի և երկաթի դարաշրջանի հնագիտական լանդշաֆտի մոդելավորում GIS-ի վերլուծության միջոցով

 

  • Էթնո-ազգային պատկերացում և մշակույթ

Կասանդր Լեժոսն (Լոզանի համալսարան)

Զվարթնոցի կրկնօրինակում. ճարտարապետական մոդելները միջնադարյան հիշողության և նոր շրջանի ժառանգության միջև

Մարգարիտա Խախանովա (Մասարիկի համալսարան)

Թաքնված խորհրդային իդեոլոգիա. Երևանի մայրաքաղաքի կառուցումը

Ջոնաթան Հոլիս (Արևելյան Իլինոյսի համալսարան)

Լսելով հայկական Բաքուն. պատմություն և հիշողություն թվային սփյուռքում


Շաբաթ, մարտի 14, 2026 թ.

Նիստավար՝  Մարտին Ադամյան (UCLA)

 

  • Հայկական լրատվամիջոցները արդի և ժամանակակից համատեքստում

Վարում է Ալեքիա Հաթունը  (UCLA)

Արմենուհի Մուրադյան (Հալլե-Վիտենբերգի համալսարան)

Հայ կանայք կայսրությունների միջև. առաջին ներդրումները տպագիր մամուլում

Դիանա Ղազարյան (Պազմենի Պետրոս Կաթոլիկ համալսարան)

Միջնորդություն կայսրություններում. Քրիքորյան ստուդիան և հայկական սոցիալական գործակալությունը Օսմանյան ու Մանդատային Երուսաղեմում վիզուալ մշակույթի միջոցով

Անի Քոջոյան (Երևանի պետական համալսարան)

Լեզու, իշխանություն և գենդերային ապատեղեկատվություն ժամանակակից Հայաստանի հանրային դիսկուրսում

 

 

Տեսնել ավելին
ՀԱԻ-ում տեղի կունենա Տիգրան Ալեքսանյանի «Բերդի տարածարջանի միջնադարյան ամրաշինական համակարգը» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:

ՀԱԻ-ում տեղի կունենա Տիգրան Ալեքսանյանի «Բերդի տարածարջանի միջնադարյան ամրաշինական համակարգը» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:

12-02-2026 14:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. փետրվարի 12- նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա Տիգրան Ալեքսանյանի «Բերդի տարածարջանի միջնադարյան ամրաշինական համակարգը» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությունը նվիրված է Բերդի ( նախկին Շամշադինի, ապա՝ Տավուշի շրջան, այժմ՝ Բերդ խոշորացված համայնք) միջնադարյան ամրաշինական կառույցների և պաշտպանական համակարգերի ուսումնասիրությանը: Այն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան հատվածը:

Աշխատանքում առաջին անգամ փորձ է արվել համակարգված հետազոտել և ներկայացնել տարածաշրջանի միջնադարյան ամրաշինական կառույցները, դրանց վերաբերող տվյալները, մինչ օրս կատաված ուսումնասիրություններն ու հետազոտողների կարծիքները: ՄԻաժամանակ խնդիր է դրվել հետազոտել խնդրո առարկա հուշարձանների կառուցման սկզբունքերը, շինարարական փուլեը, ժամակագրությունն ու պատմական ընթացքը:

 

Գիտական ղեկավար՝

  • պ. գ. թ. Դիաննա Միրիջանյան

Պաշտոնական ընդդիմախոսներ`

  • պ.գ.դ. , պրոֆեսոր Համլետ Պետրոսյան
  • պ.գ.թ. Արմինե Զոհրաբյան

Առաջատար կազմակերպություն՝ Երևանի պետական համալսարան

Տեսնել ավելին
Գիտաժողով Ռումինիայում

Գիտաժողով Ռումինիայում

12-12-2025 09:00

Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի «Ա. Դ. Քսենոպոլ» պատմության ինստիտուտի Նորագույն պատմության բաժինը դեկտեմբերի 12-ին, 2025 թ., ինստիտուտի խորհրդաժողովների դահլիճում կազմակերպում է «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆՆ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐԸ XX ԴԱՐՈՒՄ (PUBLIC ȘI PRIVAT ÎN SECOLUL XX)» խորագրով գիտական գիտաժողով։ Թեմայի ընտրությունն առաջարկում է քննարկել հետազոտությունների բազմաբնույթ ուղղություններ ու հետաքրքրություններ, որոնք ընդգրկում են XX դարի կարևոր ոլորտներն ու խնդիրները (մշակույթ, քաղաքական և գաղափարական իրադարձություններ, դիվանագիտություն, պատերազմ, հոգևորություն և կրոն և այլն)։

Մասնակցությունն իրականացվելու է առցանց՝ Zoom հարթակի միջոցով, իսկ կազմակերպիչը (Յասի քաղաքի «Ա. Դ. Քսենոպոլ» պատմության ինստիտուտ — Ռումինիայի նորագույն պատմության բաժին) ժամանակին կհաղորդի միացման և մասնակցության համար անհրաժեշտ հղումը։ Գիտաժողովում ելույթ կունենան նաև ամերիկահայաց հետազոտողները՝ Փոլ Է. Միքելսոնը (Paul E. Michelson, Huntington University) և Լարի Ուոթթսը (Lary Watts, մասնագետ անվտանգության և կառավարման բարեփոխումների ոլորտում)։

Գիտական զեկույցները կարող են ներկայացվել անգլերեն, ռումիներեն, ուկրաիներեն և ռուսերեն լեզուներով։

Խնդրում ենք մինչև 2025 թ. նոյեմբերի 30-ը հաստատել Ձեր մասնակցությունը:

Տեսնել ավելին
Բանախոսություն «Հուշարձանների մշտադիտարկման խնդիրները Արցախի մշակութային ժառանգության օրինակով» թեմայով

Բանախոսություն «Հուշարձանների մշտադիտարկման խնդիրները Արցախի մշակութային ժառանգության օրինակով» թեմայով

01-12-2025 10:53
Ս.թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին ինստիտուտի գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։
Թեմա` Հուշարձանների մշտադիտարկման խնդիրները Արցախի մշակութային ժառանգության օրինակով
Բանախոս՝ Համազասպ Աբրահամյան
Տեսնել ավելին
Գիտական նստաշրջան՝ նվիրված «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան»

Գիտական նստաշրջան՝ նվիրված «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան»

10-11-2025 13:40

Ս.թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ-ում կկայանա գիտական նստաշրջան՝ նվիրված «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան» (հռչակված UNESCO-ի կողմից 2001 թ.-ին):

Նստաշրջանը սկսվում է ժ. 13:40 ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պ., 24, 2-րդ հարկ):

Զեկուցումներով հանդես կգան՝

  • Պրոֆ. Վալերի Տուչինը (ՌԴ)՝ «Կենսաբժշկական օպտիկական պատկերման և լուսաթերապիայի խնդիրների լուծման նորարարական մոտեցումներ» թեմայով;
  • Պրոֆ. Լևոն Եպիսկոպոսյանը՝ «Ծագումից մինչև ինքնություն․ հայերի գենետիկական ուղին» թեմայով;
  • Պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը՝ «Վիշապաքարերը նորագույն հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» թեմայով:
  • Հրավիրվում են մասնակցելու գիտնականները, բուհերի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները:

Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfGqcXbkCiYwOD3Q5G7Yl1w0xq9eTLjRTEkdU2fWpPy90KHAw/viewform?usp=publish-editor

Տեսնել ավելին
ՀԱԻ-ում տեղի կունենա Արսեն Հարությունյանի «Միջնադարյան Տաթևը և նրա գրավոր մշակութային ժառանգությունը» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը

ՀԱԻ-ում տեղի կունենա Արսեն Հարությունյանի «Միջնադարյան Տաթևը և նրա գրավոր մշակութային ժառանգությունը» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը

30-10-2025 14:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. հոկտեմբերի 30-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա ՀԱԻ վիմագրության բաժնի ղեկավար, պ.գ.թ. Արսեն Հարությունյանի «Միջնադարյան Տաթևը և նրա գրավոր մշակութային ժառանգությունը» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:

Ներկայացվող ատենախոսությունը նվիրված է Սյունանց հոգևոր մշակութային կենտրոն Տաթևի վանքի և հարակից վանքապատկան գյուղատեղերի պատմական նկարագրին և գրավոր ժառանգության համալիր քննությանը:

Պաշտոնական ընդդիմախոսներ՝

  • պ.գ.դ., պրոֆ. Կարեն Արտաշեսի Մաթևոսյան
  • պ.գ.դ., պրոֆ. Համլետ Լենսերի Պետրոսյան
  • պ.գ.դ., պրոֆ. Արման Սամվելի Եղիազարյան

Առաջատար կազմակերպություն` Երևանի պետական համալսարան

 

 

Տեսնել ավելին
Միջազգային գիտաժողով՝ «Ամրոցները և պաշտպանական համակարգն Առաջավոր Ասիայում» | հոկտեմբերի 23–25, 2025

Միջազգային գիտաժողով՝ «Ամրոցները և պաշտպանական համակարգն Առաջավոր Ասիայում» | հոկտեմբերի 23–25, 2025

23-10-2025 13:00
Գիտաժողովի կազմակերպման նպատակն է Հայաստանում համախմբել ամրոցներով, ռազմական ենթակառուցվածքներով և պաշտպանական համակարգերի ուսումնասիրությամբ զբաղվող հնագետների, ճարտարապետների, պատմաբանների, պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու կառավարումն իրականացնող փորձագետների, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հետազոտողների` խթանելու Հայաստանում և հարակից երկրներում ամրոցների և պաշտպանական համակարգերի համակողմանի ուսումնասիրությունը:
 
➡️Գիտաժողովի ծրագիրը ստորև՝ 
➡️Գիտաժողովին կարող եք միանալ նաև Zoom հարթակի միջոցով՝
 
 
1.[1]
 
Amrocner gitazogovi cragir_page-0002.[1]
Տեսնել ավելին