«ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Հոդվածների հրատարակության հրավեր

 

«ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Հոդվածների հրատարակության հրավեր

«Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ» (կրճատ՝ ՀԱԻԱ) հանդեսը գրախոսվող պարբերական է, որը հրատարակվում է տարեկան երկու անգամ՝ ԲՈԿ-ի պահանջներին համապատասխան:

ՀԱԻԱ-ն ուղղված է հնագիտությանը (հարակից գիտություններով), սոցիալական և մշակութային մարդաբանությանը, ազգաբանությանը, բանագիտությանն ու մշակութաբանությանն առնչվող գիտական խնդիրների քննարկմանը: Պարբերականի նպատակն է՝ ներկայացնել ոչ միայն ՀԱԻ հետազոտողների, այլև առհասարակ նշված ոլորտների մասնագետների նորագույն ուսուﬓասիրությունները:

Հոդվածների ձևավորման չափանիշներին, ինչպես նաև ՀԱԻԱ նախընթաց համարներին կարող եք ծանոթանալ Ինստիտուտի պաշտոնական կայքէջից (http://iae.am):

ՀԱԻԱ-ն հոդվածներ է ընդունում ողջ տարվա ընթացքում: 2023 թ. ընթացքում տպագրվելու է երկու համար: 6-րդ համարի հոդվածների ընդունման վերջնաժամկետը մայիսի 1-ն է (լույս է տեսնելու մինչ օգոստոսի 31-ը), 7-րդ համարինը` օգոստոսի 1-ը (լույս է տեսնելու մինչ դեկտեմբերի 20-ը):

Հոդվածները կարող եք ուղարկել հանդեսի պաշտոնական էլ-հասցեին՝ haia.periodical@gmail.com: Հարցերի և առաջարկների դեպքում կարող եք դիմել ՀԱԻԱ պատասխանատու քարտուղար Նվարդ Վարդանյանին (nvardv@yahoo.com, 096-51-66-53):

Չոր, 04/05/2023 - 15:30

Send to