Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

ՀԱԻ-ում կայացավ «Համաժամանակյա շինությունների և դամբարանային կառույցների ճարտարապետական զուգահեռներ» թեմայով բանախոսությունը

ՀԱԻ-ում կայացավ «Համաժամանակյա շինությունների և դամբարանային կառույցների ճարտարապետական զուգահեռներ» թեմայով բանախոսությունը

Ապրիլի 11-ին  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կայացավ Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խմբի 2025թ․ առաջին սեմինարը: «Համաժամանակյա շինությունների և դամբարանային կառույցների ճարտարապետական զուգահեռներ» թեմայով հանդես եկավ ճարտարապետ Լիլիթ Տեր-Մինասյանը։ Լ․ Տեր-Մինասյանը ներկայացրեց ծավալային (բնակելի և պաշտամունքային) և թաղման կառույցների միջև նկատած ճարտարապետական ընդհանրությունները։

2025-04-11

Տեղի ունեցավ «Տաթևի վանքը՝ Սբ․ Եվստաթևոս Առաքյալի ուխտ» խորագրով բանախոսությունը

Տեղի ունեցավ «Տաթևի վանքը՝ Սբ․ Եվստաթևոս Առաքյալի ուխտ» խորագրով բանախոսությունը

Ապրիլի 10-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շրջանակում վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Արսեն Հարությունյանը հանդես եկավ «Տաթևի վանքը՝ Սբ․ Եվստաթևոս Առաքյալի ուխտ» խորագիրը կրող բանախոսությամբ: Ներկա էի ՀԱԻ աշխատակիցներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։ Բանախոսի ելույթից հետո եղավ քննարկում, հարցեր ուղղվեցին Ա․ Հարությունյանին։

2025-04-10

Բանախոսություն «Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգություն․ միջազգային և տեղական քաղաքականություններ» թեմայով

Բանախոսություն «Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգություն․ միջազգային և տեղական քաղաքականություններ» թեմայով

Ապրիլի 8-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ ազգագրության բաժնի հերթական սեմինարը։ «Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգություն․ միջազգային և տեղական քաղաքականություններ» թեմայով հանդես եկավ նույն բաժնի գիտաշխատող, ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը։ Ներկա էին ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը, ազգագրության բաժնի ղեկավար Սուրեն Հոբոսյանը, աշխատակիցներ։ Զեկուցողն անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2006թ․ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվեցիային։ Կարևորվեց հատկապես Արցախի մշակութային ժառանգության խնդիրները։ Վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին:

2025-04-08

Բանախոսություն «Շիրակի պարերգային բանահյուսությունը. խաղիկներ» վերնագրով ժողովածուի կազմման շուրջ

Բանախոսություն «Շիրակի պարերգային բանահյուսությունը. խաղիկներ» վերնագրով ժողովածուի կազմման շուրջ

Ապրիլի 3-ին ՀՀ ԳԱԱ ՀԱԻ նիստերի դահլիճում կայացավ Բանահյուսության տեքստաբանության բաժնի հերթական սեմինարը: Բանախոսը բաժնի գիտաշխատող, բ.գ.թ. Հասմիկ Գալստյանն էր: Հասմիկ Գալստյանը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանի և կենտրոնի գիտաշխատող, բ.գ.թ. Հասմիկ Մատիկյանի հետ նախաձեռնել են «Շիրակի պարերգային բանահյուսությունը. խաղիկներ» վերնագրով ժողովածուի  կազմում, ինչին էլ նվիրված էր սեմինարը: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին որոշ հարցեր ու խնդիրներ, որոնք առաջացել են ժողովածուի կազմման ընթացքում: Գիրքը իրենից ներկայացնում է բանահյուսական տեքստերի ժողովածու և առձեռն երգարան:

2025-04-03

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը  մարտի 26-28-ին անցկացնելու է գիտխորհրդի նիստ

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը մարտի 26-28-ին անցկացնելու է գիտխորհրդի նիստ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) մարտի 26-28-ին անցկացնելու է գiտխորհրդի նիստ, որի ընթացքում կներկայացնի հնագիտական 2024 թ. իրականացրած պեղումների և հետազոտությունների արդյունքները։ Գիտխորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նիստերի փոքր դահլիճում: Ներկա էին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիայի թղթակից անդամ, տ.գ.դ.,պրոֆեսոր Յուրի Սուվարյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներ, ոլորտով հետաքրքրվողներ: Նիստը բացեց ՀԱԻ տնօրեն պ. գ. դ. Արսեն Բոբոխյանը, ով տեղեկացրեց, որ հաշվետու 2024թ. պեղվել և ուսումնասիրվել են Հայաստանի 30 հնավայրեր, որոնք ընդգրկում են ժամանակագրական լայն շրջանակ՝ սկսած նախապատմական շրջանից մինչև ուշ միջնադար: Այդ ուսումնասիրությունները զգալիորեն նպաստել են Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության բացահայտմանը և հանրայնացմանը: Համագործակցություններն ընդգրկում են աշխարհագրական լայն շրջանակ՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, ինչն ընդգծում է միջազգային հետաքրքրությունը Հայաստանի հնագիտական ժառանգության նկատմամբ: Առաջինը հեռավար հանդես եկավ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անժելեսի համալսարանի ներկայացուցիչ Քրիստինե Մարտիրոսյան-Օլշանսկին, ով տեղեկություններ տվեց ՀԱԻ գիտական ղեկավար, պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանի ղեկավարությամբ «Մասիս բլուր» հնավայր-հուշարձանում 2024-ին կատարած պեղումների վերաբերյալ:  Հնագետ Բորիս Գասպարյանը ներկայացրեց 2024-ին Արմավիրի մարզի «Լեռնագոգ-1» հնավայրի պեղումների մասին: Օրվա ընթացքում նախատեսած էր ևս 8 զեկույց: Նիստերը կշարունակվեն նաև մարտի 27-28-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (Չարենց 15):

2025-03-26

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Բանահավաքչության արդի գործիքները. բանագետը դաշտում և համացանցում» բանախոսությունը

ՀԱԻ-ում տեղի ունեցավ «Բանահավաքչության արդի գործիքները. բանագետը դաշտում և համացանցում» բանախոսությունը

Մարտի 20-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի ունեցավ «Բանահավաքչության արդի գործիքները. բանագետը դաշտում և համացանցում» բանախոսությունը, որի ընթացքում քննարկվեց բանահավաքչության ավանդական մեթոդների և արդիական տեխնոլոգիաների համադրման հարցը։ Ներկայացվեց, թե ինչը կարող ենք համարել ժամանակակից բանահյուսություն, ինչպես կարող ենք արձանագրել այդ նյութը, և ինչ կարող է մեզ տալ դրա հետազոտումը:   Բանագետ, բ․գ․թ․ Նվարդ Վարդանյանը, խոսելով ավանդական մոտեցման մասին, նշեց, որ վերջինս դեռևս մնում է ավելի մեծ ազդեցություն ունեցող երևույթ, սակայն կարևոր համարեց նաև բանահյուսության հավաքագրման նոր մոտեցումը` համացանցային տիրույթի ուսումնասիրումը` որպես նորարարական և ժամանակակից ճանապարհ՝ զանազան նյութերի տարածման հարթակ։   Քննարկվեցին այն բարդությունները, որոնք կարող են առաջանալ համացանցում՝ տվյալների ստուգման, աղբյուրների ճշգրտման և տեղեկատվության ամբողջականացման տեսանկյունից։ Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև այն հարցին, թե որքան կարևոր է պահպանել ավանդական մեթոդների կիրառությունը, որպեսզի դաշտը չկորցնի իր բնույթը։ Սեմինարի երկրորդ մասում աշխույժ քննարկում ծավալվեց եզրույթների ճշգրտման, հայ իրականության մեջ դրանց ստեղծման և զարգացման ուղու մասին։ Ընդգծվեց, որ գիտության զարգացումը պարտադիր չէ, որ կատարվի դրսից մեխանիկական պատճենման ճանապարհով, այլ հարկավոր է առաջին հերթին օգտագործել այն հսկայական գիտելիքն ու հմտությունները, որոնք ստեղծվել են մեր իրականության մեջ` անշուշտ դրանք համադրելով միջազգային գիտության նվաճումներին։

2025-03-20