Սույն թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժինը կազմակերպում է առցանց միջազգային սեմինար-քննարկում` «Համագործակցության խնդիրներն և սկզբունքները Սփյուռքի նոր մարտահրավերների համատեքստում» թեմայով: Օրակարգում կլինեն հետևյալ հարցերը՝ 1.ՀՀ և սփյուռքի մտավոր ներուժի հավաքագրման նպատակները և խնդիրները, 2.Ցանցային մեխանիզմների ներդրումը սփյուռքի ուսումնասիրման գործընթացներում, 3.Սփյուռքագետների ցանցի ձևավորման սկզբունքները և հեռանկարները: Սեմինար-քննարկումը կվարի Սփյուռքի հետազոտությունների բաժնի ղեկավար պ.գ.դ. Ռ. Կարապետյանը: Քննարկմանը կմասնակցեն ոլորտի մասնագետներ Ալմաթիից, Բեյրութից, Բեռլինից, Կիևից, Պոզնանից, Պրաhայից, Վլադիկավկազից, Փարիզի
2020-03-09
«Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)», 21-24 մայիս 2018 թ., ՀԱԻ, Երևան: Մահը մարդու կյանքում ամենաառեղծվածային և ամենաանհասկանալի երևույթներից մեկն է․ մարդիկ բազմաթիվ և իրարից կտրականապես տարբերվող պատկերացումներ ունեն այն մասին, թե ինչ է լինում մարդու հետ մահվանից հետո։ Այդ պատկերացումների դրսևորումն են դառնում թաղման ծեսերը, որոնցում արտահայտվում են տվյալ մշակույթին և հանրույթին բնորոշ հավատալիքներ, արժեհամակարգեր և այլն։ Արդեն մեկ դարից ավել է տարբեր գիտակարգերի ներկայացուցիչներ ուսումնասիրում են մահվանն առնչվող, մասնավորապես թաղման ծեսերը մշակութային, հոգեբանական, սոցիալական, պատմական, կենսաբանական և այլ տեսանկյուններից։ Թեմայի վերաբերյալ գրվել են բազմաթիվ մենագրություններ, իսկ XX դարավերջում երկու միջգիտակարգային մոտեցումները (Death Studies և Ritual Studies) էլ ավելի հարստացրին թաղման ծեսերի հետազոտությունները։ Մեզանում թաղման ծեսերը դեռ չեն արժանացել գիտնականների մանրամակրկիտ և համափարպակ ուսումնասիրության։ Չնայած որ թեմայի վերաբերյալ կան գրված աշխատանքներ, այնուամենայնիվ բազմաթիվ հարցեր դեռ սպասում են իրենց հետազոտողներին։ Սույն գիտաժողովը նպատակ ունի լրացնելու այդ բացը և կփորձի տալ թաղման ու մահվան ծեսերի հետ կապված որոշ հարցերի պատասխաններ։
2018-05-24
Գիտաժողովի ծրագիրը՝ «ԱՐԱԳԱԾԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ»Գիտաժողով՝ նվիրված հնագետ Տելեմակ Խաչատրյանի hիշատակին 28.02.2018 թ.Հնագիտության և ազգագրության ինստիտուտի դահլիճ 10.00-10.20ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔՊավել Ավետիսյան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենՀայկ Ավետիսյան, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ 10.20-10.45ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՂ ԲՐՈՆԶԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՒԼԱԲԱԺԱՆՄԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՌուբեն Բադալյան 10.45-11.10ԳՆԴԵՎԱԶԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏԻ 2016-2017 ԹԹ. ՊԵՂՈՒՄՆԵՐԻՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՀակոբ Սիմոնյան, Կարեն Ծերեթյան, Մելինե Սիմոնյան, Իսկուհի Համբարյան, Գրիգոր Վարդանյան 11.10-11.35ԻՈՐԻԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿԻ ՎԱՂ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸՄ.Թ.Ա. II ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՎԵՐՋԻՆ ԵՎ I ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՍԿԶԲԻՆԿիազո Պիցխելաուրի 11.35-12.00ՏԵՍԱՐԱՆԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔՆԵՐՈՎ ՀԻՆՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ԳԼԱՆԱՁԵՎ ԿՆԻՔՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՐԹԻԿՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸԱշոտ Փիլիպոսյան 12.00-12.25ՇԻՐԱԿԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԿԵՆՍԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՌուզան Մկրտչյան, Հասմիկ Սիմոնյան12.25-12.50 ԴՎԻՆԻ ՍՐԲԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ՏԱԽՏԱԿՆԵՐԸԱղավնի Ժամկոչյան, Նյուրա Հակոբյան 13.00-14.00ԸՆԴՄԻՋՈՒՄ 14.00-14.25ԱՐԳԻՇԹԻԽԻՆԻԼԻՈՒՄ 2016 Թ. ՊԵՂՎԱԾ ԿԱՐԱՍԱՅԻՆ ԵՎ ԿԱՎԱՐԿՂԱՅԻՆ ԹԱՂՈՒՄՆԵՐԸ. ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՍիմոն Հմայակյան, Նվարդ Տիրացյան, Անահիտ Խուդավերդյան, Մարգար Հմայակյան 14.25-14.50ՏԱՃԱՐԱԿԱՆ ՏՈՆԸ ԲԻԱԻՆԻԼԻ /ՈՒՐԱՐՏՈՒ ԵՐԿՐՈՒՄԷմմա Պետրոսյան 14.50-15.15«ԿԻՄԵՐԱ-ՍԿՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐՈՒՅԹԸԳարեգին Թումանյան 15.15-15.40ԾԻՍԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԱՆՏԻԿ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՀՆԱՎԱՅՐԵՐՈՒՄՀայկ Հակոբյան 15.40-16.05ՎԱՂՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈԹՈՂՆԵՐԻ ԵՎ ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԽԱՉԵՐԻ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԳՅՈՒՏԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈՀամլետ Պետրոսյան 16.05-16.30«ՀՆԱԳԵՏ» ԱՏՐՊԵՏԸ ԿԱՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ՇԼԻՄԱՆԸ»Արսեն Բոբոխյան Gitazogovi cragir-ARAGAC
2018-02-28
Այսօր կլրանար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, 1993–2006 թթ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյանի 80-ամյակը:Ա. Քալանթարյանի մոտ հիսնամյա աշխատանքային գործունեությունը կապված է եղել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ: Այստեղ է նա անցել կրտսեր գիտաշխատողից մինչև Հայաստանի առաջատար հնագետ-պատմաբանի արգասավոր ուղի: Նա աչքի է ընկել նաև գիտակազմակերպչական մեծ ունակություններով: 1986 թ. Արամ Քալանթարյանը ղեկավարել է ինստիտուտի նորակառույցների հնագիտության բաժինը, որը մեծ աշխատանքներ է տարել Հայաստանի տարբեր շրջաններում՝` հուշարձաններն ավերումից փրկելու և բազմակողմանի գիտական ուսումնասիրություն կատարելու ուղղությամբ: Նրա գործուն մասնակցությամբ հանրապետության նորակառույցներում պայմանագրային եղանակով կազմակերպվել և աշխատել է 40 արշավախումբ: 1993-2006 թթ. Ա. Քալանթարյանը վարել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը և իր կազմակերպչական հմուտ ղեկավարման շնորհիվ, հատկապես երկրի համար դժվարին տարիներին, ինստիտուտը կարողացավ պահպանել գիտական ու կադրային հիմնական ներուժը, նույնիսկ արձանագրեց որոշակի հաջողություններ: Առանձնակի ձեռքբերումներ ինստիտուտն արձանագրեց նրա տնօրինության վերջին տարիներին: Ա. Քալանթարյանը եղել է ինստիտուտի գիտական, ինչպես նաև գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների նախագահ: Անդամ էր նաև մի քանի այլ ինստիտուտների և բուհերի գիտական խորհուրդների, ղեկավարում էր հայագիտության գծով թեմաների փորձագիտական հանձնաժողովի աշխատանքները: Արամ Քալանթարյանը իր համեստ, շիտակ բնավորության, գիտական անուրանալի վաստակի շնորհիվ ընկերական և գիտական ամենալայն շրջանակներում վայելում էր մեծ հարգանք ու հեղինակություն:
2017-08-25
Շամիրամ գյուղի հարավարևմտյան հատվածում, երկու հեղեղատների ձևավորած հրվանդանի վրա, շարունակվում են հնագիտական պեղումները։ Աշխատանքները ղեկավարում են իտալական ISMEO ինստիտուտի ներկայացուցիչ Ռոբերտո Դանը և Հայաստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի hնագետ Վարդուհի Մելիքյանը։ Հնագիտական աշխատանքները ցուց են տալիս, որ Շամիրամի ամրոցը կառուցվել է ուրարտական շրջանում, սակայն օգտագործվել է և վերաշարվել նաև հետագա դարերում։ Ռոբերտո Դանի խոսքով՝ այժմ պեղումներ են կատարվում պայմանականորեն «4-րդ աշտարակ» կոչվող հատվածում, որտեղ բացահայտվել են տարբեր ժամանակաշրջանների շերտեր։ Մասնավորապես, պեղված աշտարակի հյուսիսային պատի մոտ միջնադարյան շինության հետքեր են հայտնաբերվել, աշտարակի վրա՝ 5-6-րդ դարերով թվագրվող նոր շինություն։ Ամրոցում վերակառուցումներն իրականացվել են անգամ մինչև 20-րդ դար, իսկ ամրոցի պարիսպների, շինությունների քարերը հաճախ օգտագործվել են գյուղում բնակելի կամ տնտեսական շինություններ կառուցելու համար։ Պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերը հիմնականում թվագրվում են միջին երկաթե դարով, սակայն, ըստ հնագետների, ամենահետաքրքիր և նշանակալի բացահայտումը 5-րդ պաշտպանական կառույցն է՝ պատը, որն ունի 320 մ երկարություն և 3,5 մ լայնություն։ Հայտնաբերվել են նաև 4 մեծ աշտարակներ և ձորամերձ տեղանքում ձգվող որմերի հիմքեր: Շամիրամ գյուղի հարավ-արևմտյան կողմում՝ հեղեղատ-կիրճի ձախ ափամերձ տարածքում, սկսվել են նաև դամբարանադաշտի պեղումները։ Այստեղ, Վարդուհի Մելիքյանի ղեկավարությամբ, սկսել են մեկ դամբարանի պեղումները: