ՀԱԻ Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը 2024թ. մարտի 13-15-ը Վարշավայում մասնակցեց «(In)Visible Russian (Anti-)War Migration» միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով «Integration of Russian Immigrants in Armenia: Self-perceptions Through the Prism of ''own'' (''svoi'')and ''guest'' խորագրով զեկուցումը: Գիտաժողովը կազմակերպվել էր "Crossing Borders, Building Walls: Towards an Ethnography of Russian War Mobilization" նախագծի շրջանակում: Հետազոտական թիմի մեջ ներառված է եղել նաև նույն բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգաբանության ինստիտուտը, Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Սլավոնական ուսումնասիրությունների ինստիտուտը, Վարշավայի համալսարանի Ազգաբանության և մշակութային մարդաբանության ինստիտուտը և Վարշավայի համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը: Գիտաժողովին մասնակցությունը հնարավոր է դարձել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
2024-03-26
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի գիտաշխատող Արման Խաչատրյանը 2024 թվականի մարտի 14-15-ին Փարիզում մասնակցել է «Հայկական սփյուռքը շարժման մեջ» («Armenian Diaspora(s) in Motion») (Գիտաժողովի նպատակների և ծրագրի վերաբերյալ տե՛ս https://www.icmigrations.cnrs.fr/2024/02/06/conf- diasporas-armeniennes-mars-2024-campus- condorcet/?fbclid=IwAR1RjV8Wbi3g_CQCX3y10LLw3jiYKcPj0kQriiqeNUbFKzxBEnCDOKE6Awo ) միջազգային գիտաժողովին, որը կազմակերպվել էր Փարիզի Նուբարյան գրադարանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Գալուստ Գուլբենկյան հիմնարկության, Սորբոնի համալսարանի և Միգրացիայի ֆրանսիական համագործակցության ինստիտուտի համատեղ ջանքերով։ Երկօրյա գիտաժողովի նպատակն էր ներկա աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում անդրադառնալ հայկական սփյուռքում ի հայտ եկած ներքին նոր գործընթացներին և իրողություններին, դրանցում առկա առանձնահատկություններին։ Գիտաժողովը մեկտեղել էր հայկական սփյուռոքով զբաղվող մոտ երեսուն հետազոտողների տարբեր երկրներից, որտեղ Արման Խաչատրյանը ներկայացրեց «Իսրայելահայերը։ Հին սփյուռքի նոր դերակատարները» վերնագրով իր նոր հետազոտությունն, որի նպատակն է խորացված հարցազրույցների, մասնակցային դիտարկումների, արխիվային նյութերի, ինչպես նաև մամուլում և համացանցում առկա նյութերի վերլուծության հիման վրա ուսումնասիրել մի կողմից Իսրայելի (1948 թականից առաջ Պաղեստին) հայկական հին համայնքների (նախացեղսպանական և հետցեղասպանական) և վերջին 40 տարիներին հետսովետական երկրներից և անկախ Հայաստանի Հանրապետությունից Իսրայել ներգաղթած հայերի, մյուս կողմից Երուսաղեմի հայոց պատրիարքության միջև հարաբերություններն, վերջին տարիներին իսրայելահայ սփյուռքում նկատելի դինամիկ փոփոխություններն ու ներքին գործընթացները։ Արման Խաչատրյանի հետազոտությունը պլանավորված է տպագրության հանձնել Études arméniennes contemporaines ("Études arméniennes contemporaines էլեկտրոնային էջը տե՛ս https://journals.openedition.org/eac/?lang=en ") հայագիտական երկլեզու (ֆրանսերեն և անգլերեն) ամսագրում։
2024-03-15
Մարտի 13-ին լրացավ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյակը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցները, միանալով Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությանը, այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ Երվանդ Լալայանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու մեծանուն գիտնականի հիշատակին։Եր․ Լալայանի հիշատակին իրենց երախտիքի խոսքն ասացին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, Հայոց ազգագրության թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը և ՀԱԻ ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանը։
2024-03-13
Ս․թ․ փետրվարի 16-ից մարտի 2-ը ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանն ու նույն բաժնի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանը գործուղման են մեկնել՝ մասնակցելու Լոս Անջելոսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) կազմակերպած միջազգային գիտաժողովին՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին: Գիտաժողովը կայացել է փետրվարի 22-ից 24-ը և ուղեկցվում էր Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությամբ:Գիտաժողովին Լևոն Աբրահամյանը ներկայացրեց Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, մասնավորապես կանգ առնելով ֆիլմի պոետիկային առնչվող խնդիրների վրա (“Toward the Poetics of The Color of Pomegranates"): Գայանե Շագոյանը հրավիրված էր որպես դիսկուսանտ՝ վերլուծելու Չորրորդ նիստի (Politics and Violence) զեկուցումները:Լևոն Աբրահամյանն ու Գայանե Շագոյանը ունեցան հինգ այլ դասախոսություններ ևս․ USC Dornsife հայագիտության ինստիտուտի հետ համատեղ USC-ի մարդաբանության և Սլավոնական ուսումնասիրությունների ֆակուլտետների հրավերով Լևոն Աբրահամյանը հանդես եկավ «Ազգագրությունից մարդաբանություն» դասախոսությամբ՝ ներկայացնելով Հայաստանում ազգագրության զարգացման ուղին և այսօր կատարվող ուսումնասիրությունների հիմնական ուղղությունները (Levon Abrahamian: From Ethnography to Anthropology: A Survey of a Social Discipline in Armenia): Նույն հաստատությունների հրավերով Գայանե Շագոյանը ներկայացրեց Հայատանում տրավմատիկ տարբեր հիշողությունների փոխազդեցության վերաբերյալ մի վերլուծություն («Navigating memories: Commemoration practices of Stalin-era repressions in Post-Soviet Armenia») (Gayane Shagoyan: Commemoration Practices of Stalin-era Repressions in Post-Soviet Armenia):Հայագիտության ինստիտուտի աշխատակիցների, ուսանողների և հայ համայնքի համար ևս կազմակերպվեց երկու հանրային դասախոսություն: Լևոն Աբրահամյանը խոսեց Երևանի սոցիալական տարածքի 1950-80-ականների թաղային կառուցվածքի և հարաբերությունների մասին (“From «Guards» to Ward Authorities: Organizing the Social Space in Yerevan”), իսկԳայանե Շագոյանը նույն լսարանի համար ներկայացրեց Գյումրիի սոցիալական պատմությունը՝ բացատրելու թե ինչու և ինչպես է ձևավորվել գյումրեցիների որպես սրամիտների կերպարը (“Can Subalterns Make Jokes? Luaghter Culture in Modern Cities: the Case of Gyumri”):
2024-03-10
Փետրվարի 13-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բակում կայացավ Տյառնընդառաջի տոնական արարողությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր ինստիտուտի գիտակազմակերպչական բաժնի նախաձեռնությամբ։ Տոնական սեղանը զարդաված էր տոնին բնորոշ կերակուրներով ու խմիչքներով։ Մինչ խարույկի վրայով թռչելը՝ ներկաները հանդես եկան ազգագրական պարերով և կրակի շուրջ համապատասխան պտույտ կատարելով։ Տոնի շրջանակում զարդարվել էր նաև կենաց ծառը՝ բարեմաղթանքների թերթիկներով ու քաղցրեղենով։ Միջոցառմանը ներկա էին ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինստիտուտի աշխատակիցները, ասպիրանտները և այլ հյուրեր։
2024-02-13
Ս/թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինությունը հանդիպեց Հայաստան ժամանած չեխ գործընկերների հետ։ Քննարկվեցին Արմավիրի մարզում հայ - չեխական արշավախամբի այս տարի կատարած աշխատանքնը և հետագա համագործակցության հեռանկարները։ Արշավախմբի աշխատանքները մեկնարկել են 2016 թ. սեպտեմբեր ամսին` համաձայն 2015 թ. ձեռք բերված համաձայնության ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև: Արշավախմբի նպատակն է իրականացնել գեոֆիզիկական հետազոտություններ ՀՀ Արմավիրի մարզի հնագիտական հուշարձաններում` պարզելու համար հնագիտական շերտերի, կառույցների և այլ բնույթի կառուցվածքների տարածումը արտաքին նշաններ չունեցող տեղամասերում: 2015 թ. իրականացվող ծրագիրը նախնական է և կրում է փորձնական կամ ճանաչողական բնույթ: Սույն տարվա հետազոտությունների մեջ են ընդգրկվել հետևյալ հնավայրերը. Խանջյան բլուր բնակատեղի – նեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Խանջյան,Աղվեսի ղռեր բնակատեղի – էնեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Աղավնատուն,Լեռնամերձի հնագիտական համալիր – էնեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Լեռնամերձ,Արգիշտիխինիլի և Հին Արմավիր քաղաքատեղիների միջև ընկած տարածքը:Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը: Չեխական կողմի ներկայացուցիչներն են. Սլավիկ Աղասսարյան – կազմակերպիչ,Վիտ Վիչալչակ – հովանավոր,Դենիսա Վիչալչակովա – հովանավոր,Պրոֆեսոր Յան Ֆռոլիկ – հնագետ, արշավախմբի չեխական կողմի ղեկավար, Պրահայի համալսարանի Հնագիտության ինստիտուտՅոզեֆ Մատիաշեկ – հնագետ,
2023-10-04