Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

Խորեն Գրիգորյանը ներկայացրեց «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով ատենախոսությունը

Խորեն Գրիգորյանը ներկայացրեց «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով ատենախոսությունը

Փետրվարի 18-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ 2025թ․ առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը: ՀԱԻ կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նիստին «Լիբանանի Այնճար բնակավայրի հայ բնակչության ինքնության փոխակերպումները» խորագրով ատենախոսությունը ներկայացրեց Խորեն Գրիգորյանը։ Մասնագիտական խորհրդի նախագահ, պ․ գ․ դ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը ողջունեց ներկաներին, ապա ներկայացվեց Խ․ Գրիգորյանի կենսագրականը։ Նիստին ներկա էին ՀԱԻ տնօրեն, պ․ գ․ դ․ Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժիների աշխատակիցներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։ Ատենախոսությունը ներկայացրեց Խ․ Գրիգորյանը։ Այս աշխատանքի արդիականությունը պայմանավորված է ի թիվս այլ հայկական խմբային ինքնությունների ձևավորումների քննության փորձերի, Լիբանանի Այնճար գյուղի հայ բնակչության պատմական և ընթացիկ լոկալ ինքնության զարգացումների, փոխակերպումների և դրանց եզրութաբանական ձևակերպումների վելուծության բացակայությամբ: Ատենախությունում քննարկող թեմայի մասնավոր ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալ Այնճարի բնակչության անցյալի ընդհանրության մասին գիտելիքի և ինքնության վրա ազդեցության, գաղթի, նոր վայրում հաստատման, քաղաքական և սոցիալական առաջնորդների՝ խմբի ինքության կառուցման գործընթացում ներդրված ջանքերի և առհասարակ ինքնության էվոլուցիոն և կառուցաբանական (կոնստրուկցիոնիստական) ջանքերի արդյունքները: Ատենախոսի ելույթից հետո աշխատանքի մասին խոսք ասացին պաշտոնական ընդիմախոսները՝ պ.գ.դ. Հակոբ Չոլաքյանը և պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը։ Նշեցին՝ ատենախոսությունում կան որոշակի բացթողումներ, տեխնիկական հարցեր, սակայն գիտական առումով այն նոր խոսք է ներկայացնում։ Ատենախոսն իր խոսքում ընդունեց նշված թերացումները՝ նշելով հետագայում կաշխատեն համատեղ՝ լրացնելու բացթողումները։ Ելույթ ունեցավ նաև ատենախոսության գիտական ղեկավար՝ պ. գ. թ. Հրանուշ Խառատյանը՝ կարևորելով աշխատանքը։ Ատենախոսության մասին Առաջատար կազմակերպության՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կարծիքն ընթերցեց ՀԱԻ-ն կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի գիտքարտուղար Արսեն Հարությունյանը։ Ընթացքում եղան այլ ելույթներ, դիտարկումներ, առաջարկներ։ Փակ քվեարկությամբ հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին, և Խորհրդի որոշմամբ Խ․ Գրիգորյանին շնորհվեց պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։      

2025-02-19

ՀԱԻ-ում «Հայկական տարազում առկա արևելյան ազդեցությունները և կիրառման դրդապատճառները» խորագրով բանախոսությունը

ՀԱԻ-ում «Հայկական տարազում առկա արևելյան ազդեցությունները և կիրառման դրդապատճառները» խորագրով բանախոսությունը

Փետրվարի 10-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացած սեմինար-քննարկումը կազմակերպվել էր ազգագրության բաժնի կողմից և նվիրված էր հայկական տարազին:  «Հայկական տարազում առկա արևելյան ազդեցությունները և կիրառման դրդապատճառները» բանախոսությամբ հանդես եկավ ազգագրագետ, մագիստրոս Վահե Քոթանյանը: Բանախոսությունից հետո կայացավ քննարկում: Ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, եղան առաջարկներ:

2025-02-10

ՀԱԻ-ում հյուրընկալվեց Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր, ճարտարապետ, ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր Գիյոմ Լորենս Օթենին-Ժիրարը

ՀԱԻ-ում հյուրընկալվեց Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր, ճարտարապետ, ճարտարապետության ամբիոնի պրոֆեսոր Գիյոմ Լորենս Օթենին-Ժիրարը

ՀԱԻ տնօրեն, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը ներկայացրեց բանախոսին՝  կարևորելով նրա աշխատանքները։ Ա. Բոբոխյանը մասնավորպես նշեց, որ  գիտնականն աշխատել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Պերուում, արժանացել տարբեր մրցանակների, իսկ վերջին շրջանում աշխատում է ՀՀ Վեդիի տարածքում՝ Հոնկանգի համալսարանի և ՀԱԻ համատեղ «Ճարտարապետական շինություններ» ծրագրով, որը ղեկավարվում է Հայկ Ազիզբեկյանի կողմից։ Հետազոտական ծրագրի նպատակն է զարգացնել հայկական ավանդական գլխատների ունեցած ներուժը՝ լույս սփռելով Վեդի գետի հովտում կլիմայի արագ փոփոխության պայմաններում ջերմային և բնապահպանական տեսանկյունից դրանց օգտագործման խնդրի վրա։ Իր ելույթում Օթենին-Ժիրարը ներկայացրեց Վեդի գետի հովտի նախագծման պլանավորման ընթացիկ ռազմավարության մասին, ինչը ներառում է նաև Արարատյան դաշտի հարավարևելյան հնագիտական ծրագրի (APSAP) հետ համատեղ նախագիծը: Դասախոսության վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին։

2025-02-03

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ հանդիպելու աշխատակազմին, գիտական համայնքի ներկայացուցիչներին և քննարկելու ոլորտում առկա խնդիրները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին` կարևորելով ոլորտին վերաբերող հարցերի բաց քննարկումները և արդյունավետ երկխոսությունը։ Նախարարը շեշտել է գիտության ոլորտի քննարկումներում հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանման անհրաժեշտությունը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը տեսասահիկով ներկայացրել է կառույցի գործունեությունը, ձեռքբերումները, առկա խնդիրները։ Մանրամսները՝ https://escs.am/am/news/27056?fbclid=IwY2xjawIEE7RleHRuA2FlbQIxMAABHdjfDqvl0cMdHNbYcufLusY-z1VEwlKjxlQ91w2vJr49hiybgzhlmAPW6w_aem_YVcxmWO8woBKi-vCRqt1eA Լուսանկարները՝ ԿԳՄՍ ֆեյսբուքյան էջից  

2025-01-31

ՀԱԻ-ում կայացավ ««Մուտը» և դրա տնտեսական նշանակությունը» խորագրով բանախոսությունը

ՀԱԻ-ում կայացավ ««Մուտը» և դրա տնտեսական նշանակությունը» խորագրով բանախոսությունը

Հունվարի 24-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ)  ընթերցասրահում կայացավ 2025թ․ առաջին բանախոսություններից մեկը։ Ինստիտուտի ազգագրության բաժնի կրտսեր գիտաշխատող Ռաֆիկ Գաբրիելյանը ներկայացրեց ««Մուտը» և դրա տնտեսական նշանակությունը» խորագրով զեկույցը։ Ներկա էին ՀԱԻ ազգագրության և այլ բաժինների աշխատակիցներ։ Ըստ զեկուցողի՝   Լոռվա Այգեհատ (Իգահատ) գյուղում մինչ այժմ պահպանվել ու օգտագործվում են քարափներով անցկացված ուղիններ, որոնց տեղացիները կոչում են «Մուտ»։ Հանգամանալից ներկայացրեց՝ ինչպիսի ճանապարհ է «Մուտ»-ը (դրանք հիմնականում կիրճեր իջնող ճանապարհներ են, որոնք անցնում են ժայռերի միջով), ինչ նշանակություն է ունեցել տեղացիների համար, խոսեց նաև ՀՀ տարբեր մարզերում և  Արցախում նմանա ճանապարների առկայության մասին։

2025-01-24

ՀԱԻ աշխատակիցներ Լուսիեն Տանաջյանը և Սոնա Ներսիսյանը մասնակցեցին Լիսաբոնում կայացած

ՀԱԻ աշխատակիցներ Լուսիեն Տանաջյանը և Սոնա Ներսիսյանը մասնակցեցին Լիսաբոնում կայացած "GEOPOLITICS, MIGRATION AND IDENTITIES IN CENTRAL EURASIA ( JOINT MEETING CESS-ESCAS)" խորագրով միջազգային գիտաժողովին

2025թ. հունվարի 7֊11_ը Լիսաբոնում կայացավ "GEOPOLITICS, MIGRATION AND IDENTITIES IN CENTRAL EURASIA ( JOINT MEETING CESS-ESCAS)" խորագրով միջազգային գիտաժողովը: Մասնակցում էին շուրջ 300 գիտնական_հետազոտողներ տարբեր տարածաշրջաններից։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատողներ պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը և պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը ներկայացրեցին զեկուցումներ համապատասխանաբար՝ "Identity negotiations among Russian migrants in Armenia. Narratives and Discourses" and "The identity reconstruction of Russian immigrants in Armenia" թեմաներով։ Գիտաժողովին մասնակցությունը հնարավոր է դարձել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ճամափորդական դրամաշնորհի միջոցով։ Զեկուցումները հիմնված են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Այլազգի ներգաղթյալների սոցիալական ինտեգրման փորձառությունը Հայաստանում. իրավիճակ և զարգացումներ - 22YR-6A037» նախագծի արդյունքների վրա։

2025-01-13