Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Գիտաժողով նվիրված Սեդրակ Բարխուդարյանի ծննդյան 120-ամյակին

Գիտաժողով նվիրված Սեդրակ Բարխուդարյանի ծննդյան 120-ամյակին

30-05-2018 14:14

Հ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժինը ս/թ մայիսի 30-31-ը կազմա­կերպում է գիտաժողով՝ նվիրված ականավոր վիմագրագետ Սեդրակ Բարխու­դար­յանի ծննդյան 120-ամյակին։

Զեկուցումները նվիրված են միջնադարյան Հայաստանի պատմությանն ու աղբյու­րա­գիտությանը.

  • Վիմագրագիտություն (հայ և օտարալեզու)
  • Հնագրություն
  • Աղբյուրագիտություն

Զեկուցումներին կհատկացվի 15-20 րոպե։

Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է:

Տեսնել ավելին
«Սփյուռքը և «սփյուռքաբնակները». Սփյուռքի ձևավորման ուսումնասիրության նոր մոտեցումներ» խորագրով միջազգային գիտաժողով

«Սփյուռքը և «սփյուռքաբնակները». Սփյուռքի ձևավորման ուսումնասիրության նոր մոտեցումներ» խորագրով միջազգային գիտաժողով

03-04-2018 12:38

Հաճախ Սփյուռքը հասկացվում և ուսումնասիրվում է հայրենիքի, կոնկրետ տեղանքների,աքսորյալների կամ գաղթականների համատեքստում։##

Այս մեկօրյա գիտաժողովի հիմնական նպատակն է քննադատորեն մոտենալ սփյուռք հասկացությանը որպես սահմանափակ տարածքի ընկալմանը՝ վերհանելով դրա այն իմաստային բազմազանությունը, որ գոյություն ունի սփյուռքում բնակվողների համար։ Քանի որ ավելի շատ միգրանտների համայնքներ են «պահանջում»սփյուռք տիտղոսը (իսկ սփյուռքի համայնքների թիվը աճում է), գիտաժողովը նպատակ ունի քննարկելու, թե ինչ ընդհանրություններ ունեն «սփյուռք» և «սփյուռքաբնակ» հասկացությունները, և արդյոք դրանք կարող են միմյանց փոխարինել: Գիտաժողովը, սակայն, վերաիմաստավորումների նպատակ չունի: Փոխարենը, աշխատանքներում կներկայացվեն, թե ինչ է «սփյուռքն անում» առօրյա կտրվածքով՝ առաջ անցնելով «ինչէսփյուռքը» դիսկուրսից:

Գիտաժողովը բաղկացած կլինի երկու նիստից: Բոլոր ելույթները կլինեն անգլերեն լեզվով:

1-ին նիստը նվիրված կլինի հայկականսփյուռքին:

2-րդնիստը նվիրված կլինի ոչ հայկական սփյուռքների քննարկմանը:

Գիտաժողովը կազմակերպվում է Այքութ Օզթուրքի նախաձեռնությամբ՝ համագործակցելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հրանտ Դինք հիմնադրամի և Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում, որն իրականացվում է՝ շնորհիվ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության:

Տեսնել ավելին
«Խաղերի սոցիալ-մշակութային առանձնահատկությունները հայոց մեջ (ավանդույթ և արդիականությո

«Խաղերի սոցիալ-մշակութային առանձնահատկությունները հայոց մեջ (ավանդույթ և արդիականությո

27-02-2018 10:00

2018 թ․-ի փետրվարի 27-ին ժամը 14։00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 007 հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Ասատրյան Հռիփսիմե Գարիկի «Խաղերի սոցիալ-մշակութային առանձնահատկությունները հայոց մեջ (ավանդույթ և արդիականություն)» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Մասնագիտական խորհուրդ

Տեսնել ավելին
«Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ. 1. Հեքիաթ 2. Խաչքար» գրքի շնորհանդես

«Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ. 1. Հեքիաթ 2. Խաչքար» գրքի շնորհանդես

15-02-2018 08:35

Ս/թ. փետրվարի 15-ին, ժամը 1600 –ին ինստիտուտի գրադարանում կայանալու է պ.գ.դ. Արծրուն Սահակյանի «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ. 1. Հեքիաթ 2. Խաչքար» գրքի շնորհանդեսը: Գրքում տեղ են գտել հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի երկու կարևոր ոլորտների վերաբերյալ հեղինակի երկու մենագրական ուսումնասիրությունները.

Գիրք 1` Ժողովրդական հեքիաթը միջնադարյան հայկական ձեռագրերում:

Գիրք 2` խաչքարային արվեստը միջնադարյան ժողովրդական և պաշտոնական ենթամշակույթների համատեքստում (ծագման և զարգացման մշակութաբանական տեսություն):

Տեսնել ավելին
Գիտաժողով նվիրված Սեդրակ Բարխուդարյանի ծննդյան 120-ամյակին

Գիտաժողով նվիրված Սեդրակ Բարխուդարյանի ծննդյան 120-ամյակին

15-02-2018 05:00

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժինը ս/թ մայիսի 30-31-ը կազմա­կերպում է գիտաժողով՝ նվիրված ականավոր վիմագրագետ Սեդրակ Բարխու­դար­յանի ծննդյան 120-ամյակին։

Զեկուցումները պետք է նվիրված լինեն միջնադարյան Հայաստանի պատմությանն ու աղբյու­րա­գիտությանը, ըստ այդմ՝ մասնակիցները կարող են հայտեր ներկայացնել գիտական հետևյալ ուղղություններով.

- Վիմագրագիտություն (հայ և օտարալեզու)

- Հնագրություն

- Աղբյուրագիտություն

Զեկուցումներին կհատկացվի 15-20 րոպե։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել նշված էլ-փոստերի հասցեներով /ars.vimagraget@gmail.com, gagsar@mail.ru/ մինչև ս/թ մարտի 31-ը, իսկ զեկուցումների դրույթները (հայերեն, մինչև 1 համակարգչային էջ` 1800 նիշ ծավալով, unicode տառատեսակով)՝ ապրիլի 30-ը։ Հայտերի ստացումից հետո ընտրված մասնակիցները կտեղե­կաց­վեն մինչև ապրիլի 10-ը։

Գիտաժողովի զեկուցումներն առանձին ժողովածուով կհրատարակվեն մինչև տարեվերջ։

Կից ներկայացվում է մասնակցության հայտի ձևը

ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՎԻՄԱԳՐԱԳԵՏ ՍԵԴՐԱԿ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ

ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ

ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ

Անուն………………………………………

Ազգանուն…………………………………

Գիտական աստիճան …………………..

Աշխատավայր……………………………

Պաշտոն…………………………………...

Հասցե……………………………………………………………………………………………………………………

Հեռ…………………………………………

Էլ. փոստ…………………………………..

Զեկուցման վերնագիրը…………………………………………………………………………….

Տեսնել ավելին
Սարգիս Հարությունյանի 90-ամյակին նվիրված գիտական հոդվածների ժողովածու

Սարգիս Հարությունյանի 90-ամյակին նվիրված գիտական հոդվածների ժողովածու

08-01-2018 08:38

Այս տարի լրանում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Բարդուղիմեոսի Հարությունյանի 90-ամյակը, որի առթիվ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը նախապատրաստում է գիտական հոդվածների թեմատիկ ժողովածու՝ նվիրված մեր սիրելի հոբելյարին։ Հոդվածները կարող են լինել բանագիտական, ազգագրական, հնագիտական եւ միջգիտակարգային, սակայն պետք է առնչություն ունենան Ս.Բ. Հարությունյանի գիտական հետազոտությունների ոլորտին։ Այդ իսկ պատճառով թեմատիկ ժողովածուի համար հոդվածների հեղինակներին առաջարկվում են հետեւյալ թեմաները.

աշխարհաստեղծման առասպելներն ու մոտիվները, դրանց հետ կապված պատկերացումները, դրանց արտացոլումը նյութական մշակույթի հուշարձաններում եւ առարկաներում, դրսեւորումը ժողովրդական ծեսերում ու սովորույթներում, բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործություններում;
տիեզերքի ուղղաձիգ բազմաշերտ բաժանման (երկմաս, եռամաս եւն…) մասին դիցաբանական պատկերացումները, դրանց արտացոլումը նյութական մշակույթի հուշարձաններում եւ առարկաներում, դրսեւորումը ժողովրդական ծեսերում ու սովորույթներում, բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործություններում։

Հոդվածների համար պահանջվող չափանիշներն են.

հիմնական նյութը եւ եզրահանգումները պետք է պարունակեն գիտական նորույթ եւ չպետք է նախկինում հրատարակված լինեն։
պետք է ունենա կես էջանոց մուտք (անոտացիա), որը չպետք է նույնանա ամփոփման եւ եզրահանգումների հետ։ Մուտքում պետք է համառոտ ներկայացվեն ուսումնասիրվող խնդրի դրվածքը, նախապատմությունը եւ այլ հետազոտողների անդրադարձները (եթե կան)։
սկզբում պետք է նշվի հոդվածագրի անուն–ազգանունը, ապա՝ գիտական կոչումը։ Այնուհետեւ փակագծերի մեջ պետք է նշվի հաստատության անվանումը, հեղինակի պաշտոնը, էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը։ Տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 11, միջտողային հեռավորությունը՝ 1։ Հոդվածն ուղարկել երկու ձեւաչափով՝ Word-2007 եւ PDF։
գրել մեծատառերով, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 14, միջտողային հեռավորությունը՝ 1։ Վերնագրից հետո ներկայացնել հիմնաբառերը (key-words)՝ 7-10 բառ, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1։ Հիմնաբառերից հետո պետք է ներկայացվի մուտքը (տե՛ս 2-րդ կետը), տառատեսակը՝ Sylfaen շեղագիր, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1։
տեքստի ընդհանուր ծավալը (ներառյալ մուտքը, հղումները եւ գրականության ցանկը) չպետք է գերա­զանցի 23.000 նիշը (10 էջ)՝ բառամիջյան արանքներով։
և հղումները տալ էջատակերում` շարունակական համարակալմամբ։ Հղումներում պետք է նշել միայն հղվող գրքի կամ հոդվածի հեղինակի կամ երկու համահեղինակների (երկուսից ավելի հեղինակների դեպքում՝ միայն առաջին հեղինակի + et al.) ազգանուն(ներ)ը՝ այդ գրքի կամ հոդվածի լեզվով, այնուհետեւ՝ հրատարակության թվական, ստորակետ, հատորի կամ պրակի թիվ (առանց որեւէ համառոտագրության), ստորակետ եւ էջի թիվ (առանց «էջ» բառի)։ Նույն ծանոթագրության մեջ իրար հաջորդող հղումները միմյանցից բաժանել կետ-ստորակետով։ Օրինակ՝ Brown 2014, 1, 654; Сорокин 2016, 51; Arikyan et al., 1985, 118.
գրականության ամբողջական ցանկը պետք է ներկայացվի հոդվածի վերջում՝ հեղինակների ազգանունների այբբենական կարգով, հայերեն-ռուսերեն-արեւմտաեվրոպական լեզուներ հերթականությամբ, եւ չպետք է գերազանցի 2 էջը։ Օրինակ՝ Խոստիկյան Ա.Գ. 1968, Հայաստանի բարձրալեռնային բնակավայրերը, Երեւան, «Գիտություն», 1968։ Կամ՝ Башаркин И.О. 2003, Основы исторического анализа // Вестник древней истории, 2003, № 4 (256), 98.
առանձին ֆայլերով ուղարկել հոդվածի ամփոփումները՝ ռուսերեն եւ անգլերեն, յուրաքանչյուրը մինչեւ մեկ էջի սահմաններում։ Ամփոփման մեջ պետք է օտարալեզու ընթերցողի համար հասկանալի լինեն աշխատանքի հիմնական նորույթը, ձեռքբերումներն ու եզրահանգումները։ Կարելի է տալ նաեւ որոշ հղումներ՝ նույն սկզբունքներով, ինչ հոդվածի մեջ։

Հոդվածներն ընդունվում են մինչեւ ս.թ. նոյեմբերի 10-ը։

Ուղարկել christina.ayvazyan@gmail.com հասցեին՝

նամակի վերնագրում նշելով «Հարությունյան-90»։

Տեսնել ավելին
Գիտաժողովի մասնակցության հրավեր «Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)»

Գիտաժողովի մասնակցության հրավեր «Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)»

25-12-2017 08:43

Հարգելի գործընկերներ,

2018 թ. մայիսի 14-ից 16-ը նախատեսվում է անցկացնել գիտաժողով «Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)» թեմայով:

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք պատրաստել զեկուցման վերնագիրն ու ամփոփագիրը (մոտ կես էջի չափով)

և լրացնել գիտաժողովի մասնակցության առցանց հայտը մինչև 2018 թ․-ի ապրիլի 10-ը:

Ակնկալում ենք ստանալ վերլուծական բնույթի զեկուցումների հայտեր, նկարագրությամբ սահմանափակվող զեկուցումները չեն ընդունվելու:

Խմբագրակազմի կողմից ընտրված զեկուցումները կտպագրվեն առանձին գրքով:

Լրացնել գիտաժողովի մասնակցության հայտը

Գիտաժողովի էջը

Հարցերի դեպքում գրել funeral-conf@iae.am էլ փոստին: Խնդրում ենք գիտաժողովի մասնակցությանը հայտը (զեկույցի վերնագիրը, ամփոփագիրը և այլն) էլ․ փոստով չուղարկել, այլ ներկայացնել առցանց:

Գիտաժողովի կազմկոմիտե

Տեսնել ավելին
Նոր գիրք․ «Արդի հայ ընտանիքը փոխակերպվող հասարակությունում»

Նոր գիրք․ «Արդի հայ ընտանիքը փոխակերպվող հասարակությունում»

19-12-2017 16:38

Աշխատությունում քննարկ­վում են ավանդական և արդի հայ ընտանիքի կառուցվածքում, ներընտանեկան հարաբերություններում, կանանց և տղամարդկանց կար­գա­վիճակներում և դերերում, ընտանիքի և ամուսնության մասին պատկերացումներում, սերունդների միջև արժեքային համակարգում տեղի ունեցած փոփոխությունները և առկա հիմնախնդիրները: Վերլուծվել է աշխատանքային միգրացիայի ազդեցությունն ընտանիքի զարգացման կենսափուլերի և մոդելի փոխակերպումների հարցում: Համեմատվել են հայաստանյան և այլէթնիկ միջավայրից Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների էթնոմշակութային առանձնահատկությունները:

Տեսնել ավելին
Երիտասարդ գիտնականների 15-րդ միջազգային գիտաժողով. «Հնագիտություն, ազգաբանություն, բանագիտություն. միջգիտակարգային մոտեցումներ»

Երիտասարդ գիտնականների 15-րդ միջազգային գիտաժողով. «Հնագիտություն, ազգաբանություն, բանագիտություն. միջգիտակարգային մոտեցումներ»

08-11-2017 10:00

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրավիրում է մասնակցելու Երիտասարդ գիտնականների 15-րդ միջազգային գիտաժողովին՝ «Հնագիտություն, ազգաբանություն, բանագիտություն․ միջգիտակարգային մոտեցումներ», որը տեղի կունենա 2017 թ․-ի նոյեմբերի 8-10-ին, Երևանում:##

ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ Երիտասարդ գիտնականների 15-րդ միջազգային գիտաժողով ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան 8-10 նոյեմբեր, 2017

ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Երիտասարդ գիտնականների խորհուրդը հրավիրում է հետա­զո­տող­նե­րի, գիտաշխատողների և ասպիրանտների (մինչև 40 տարեկան)՝ մաս­նակ­ցելու հերթա­կան 15-րդ միջազգային գիտաժողովին: Այն միջգիտակարգային է և ընդգրկում է հետևյալ ոլորտ­ները.

  • Հնագիտություն
  • Ազգագրություն և մշակութային մարդաբանություն
  • Բանագիտություն և բանահյուսություն

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ՝

  • Աբստրակտ՝ Word տարբերակով, Sylfaen տառատեսակով, հայերեն կամ անգ­լե­րեն լեզուներով` առավելագույնը 300 բառ: Այն ձևա­վորել նշված հաջոր­դա­­­կա­նությամբ՝ հեղինակի անուն, ազգանուն, հաստատություն, զեկուցման վեր­­նա­գիր, բանալի բառեր` մինչև 10-ը: Աբստրակտը պետք է արտահայտի հե­տա­­զո­տու­թյան համառոտ բնութա­գիրը, առաջադրված խնդիրը՝ հստակ նշելով զե­կուցման տեսական մոտե­ցում­ները և մեթոդաբանությունը:
  • Մասնակցության հայտ (ներբեռնել նմուշը):

Մասնակցության հայտը և աբստրակտը ուղարկել հետևյալ էլ. հասցեներին ysc@iae.am cc: ysc.iae.arm@gmail.com մինչև 2017 թ. հունիսի 16-ը (ուշացած հայ­տե­րը չեն ընդունվելու):

Ընտրված զեկուցումների մասին կտեղեկացնենք էլ.-փոս­տով` մինչև 2017 թ. հուլիսի 16-ը։

Ընտրված զեկուցումների աշխատանքային տեքստերը (մոտ 3000 բառ) ուղարկել մինչև 2017 թ. հոկտեմբերի 25-ը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսե­րենը: Հնա­րա­վոր է նաև առցանց զեկուցման տարբերակ: Զեկուցումների տևողությունը` 15 րոպե:

Գիտաժողովին ներկայացված և խմբա­գրական խորհրդի հավանությանն արժա­նացած զե­կու­ցումները կհրատարակվեն գիտական հոդ­վածների տեսքով։

Հրավիրող կողմը կապահովի արտերկրի մասնակիցների գիշերավարձը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել ysc.iae.arm@gmail.com հասցեին:

Ամենամյա գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ԵԳԽ-ը
Հասցե` Երևան, 0025, Չարենցի փ., 15
Հեռ.` (+374) 10 55 68 96, Էլ. հասցե info@iae.am

 

Տեսնել ավելին
Հնագիտության և ազգագրության ինստիտուտում Հումբոլտի համալսարանի պրոֆեսոր Յորգ Բաբերովսկու դասախոսությունը

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում Հումբոլտի համալսարանի պրոֆեսոր Յորգ Բաբերովսկու դասախոսությունը

31-10-2017 13:00

"Կոմունիզմն իր դարաշարջանում" ցուցահանդեսի (որը բաց է Միրզոյան գրադարանում մինչև նոյեմբերի 2-ը, հասցե՝ Մ. Մկրտչյան 10) շրջանակներում՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում Հումբոլտի համալսարանի պրոֆեսոր Յորգ Բաբերովսկու դասախոսությունը:

Տեսնել ավելին
«Հայ ընտանիքն արդի մարտահրավերների համատեքստում»

«Հայ ընտանիքն արդի մարտահրավերների համատեքստում»

28-10-2017 14:18

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի հետազոտությունների  բաժինը և Բեյրութի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրության  կենտրոնը հրավիրում են մասնակցելու միջազգային գիտաժողովի. Հայ  ընտանիքն արդի մարտահրավերների համատեքստում, 28-29 հոկտեմբերի, 2017թ., երեւան, հայաստան։##

Գիտաժողովի ընդհանուր ակնարկ

Ներկայումս ընտանիքը, որպես սոցիալական ինստիտուտ, կրում է արմատական փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում հասարակության կենսագործունեության տարբեր կողմերի վրա: Այս համատեքստում, հայ ընտանիքում տեղի ունեցող փոփոխությունները կրում են ավելի խորքային բնույթ, քանզի հայ ազգի գոյակցության պայմանները տարբեր միջավայրերում բավականին բազմազան են և առաջացնում են բազմաթիվ մարտահրավերներ` ավանդականության և էթնիկության վերարտադրման ճանապարհին: Պատմականորեն ստանձնելով այլ ինստիտուտների գործառույթներ ևս, հայ ընտանիքը ձեռք է բերել առանցքային դեր՝ նպաստելով ազգային ինքնության և էթնոմշակութային արժեքների պահպանմանը:

Արդի մարտահրավերների համատեքստում հայ ընտանիքի հիմնախնդիրների քննարկմանը նվիրված միջազգային գիտաժողովը հնարավորություն կտա հավաքագրել տարբեր գիտակարգերի շրջանակներում հայկական ընտանիքի ժամանակակից ուսումնասիրությունները, բացահայտել հայրենիքում և սփյուռքում ընտանիքի խնդիրները և փոփոխությունների միտումները, ընտանիքի դերը էթնիկ ինքնության պահպանման գործում, համեմատել հայկական ընտանիքի ավանդական և ժամանակակից մոդելներն ու գործառույթները:

  • Ընտանիքի ուսումնասիրության միջգիտակարգային մոտեցումներ. հետազոտության տիրույթներ և խնդիրներ, ընտանիքի մոդելներ (ավանդական և ժամանակակից)
  • Ընտանիքի ուսումնասիրության մեթոդաբանություն. մեթոդների կիրառությունն ու գործիքակազմը
  • Ընտանիք և էթնիկություն. հայեցակարգեր և խնդիրներ
  • Ընտանիքի ուսումնասիրության առանձնահատկությունները սեփական և այլազգի միջավայրում
  • Հայ ընտանքի հիմնահարցերը ՀՀ-ում և սփյուռքում
  • Միջէթնիկ և ներէթնիկ ամուսնություններ (ՀՀ և սփյուռքի, սփյուռքի տարբեր համայնքների հայերի միջև)
  • Ընտանիք և էթնոմշակութային ինքնություն (միջսերնդային տրանսմիսիա, կրթություն, լեզու, հավատք և այլն)
  • Ընտանիք և միգրացիա
  • Ընտանեկան ձեռներեցություն

Ամփոփագրերի ներկայացման պահանջներ

  1. Թեման՝ ներկայացված թեմաներից մեկի շրջանակներում.
  2. Լեզուն՝ հայերեն (արևմտահայերեն կամ արևելահայերեն), ռուսերեն և անգլերեն լեզուներից որևէ մեկով.
  3. Ծավալը՝ մինչև 250 բառ.
  4. Կառուցվածքը՝ հակիրճ ներածություն, հիմնահարց, նպատակ, հետազոտական խնդիրներ և մեթոդաբանություն, տեսական շրջանակներ/գիտակարգեր.

Ամփոփագիրը և հակիրճ (1 էջ) ինքնակենսագրականը (CV) անհրաժեշտ է ներկայացնել մինչև հունիսի 30, 2017թ., info.diasporastudies@gmail.com էլ.փոստի միջոցով:

Մասնակցություն

Գիտաժողովին կարող են մասնակցել սոցիալ-հասարակական և պատմական գիտությունների հետազոտողներ, գիտաշխատողներ, ասպիրանտներ, ՀԿ-ների և պետական հաստատությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և արտերկրից:

Մասնակիցները կընտրվեն ներկայացված ամփոփագրերի (abstract) և ինքնակենսագրականների (CV) հիման վրա: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն ներկայացնելու զեկուցումներ (20 րոպե տևողությամբ): Զեկուզումների ընտրված հոդվածները կհրատարակվեն գիտաժողովից հետո:

Ժամանակացույց

Ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետ. 30 հունիսի, 2017թ.
Պատասխան. 20 հուլիսի, 2017թ.
Ընտրված զեկույցների նախնական տարբերակ. 20 սեպտեմբերի, 2017թ.
Գիտաժողովի ծրագիր և օրակարգ. 10 հոկտեմբերի, 2017թ.
Ընտրված հոդվածների ներկայացման վերջնաժամկետ. 30 նոյեմբերի, 2017թ.

Գիտաժողովի լեզուն

Գիտաժողովի լեզուն հայերենն է: Ռուսերեն և անգլերեն լեզուներով հոդվածների ներկայացման համար կապահովվի թարգմանություն:

Մասնակցության ֆինանսական ծախսեր

Գիտաժողովին մասնակցությունն անվճար է: Մասնակիցների սննդի ծախսերը հոգում են գիտաժողովի կազմակերպիչները: Կեցության և ճանապարհածախսը հոգում է մասնակիցը:

Կազմակերպական խորհուրդ և խմբագրակազմ

Գիտաժողովի կազմակերպական խորհուրդը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատողների խումբն է: Գիտաժողովի հոդվածների ժողովածուի խմբագրակազմը Սփյուռքի հետազոտությունների բաժնի և Բեյրութի Հայկազյան համալսարանի Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատողների խումբն է:

Տեսնել ավելին
«Ավանդականը և արդիականը հայոց մշակույթում»

«Ավանդականը և արդիականը հայոց մշակույթում»

27-10-2017 14:19

2017 թ. նոյեմբերի 27-29-ը հրավիրվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Ավանդականը և արդիականը հայոց մշակույթում» գիտաժողովը։ Նիստերը կկայանան ինստիտուտի գրադարանի դահլիճում։##

Երկ, 11/27/2017 - 10:00 - Չոր, 11/29/2017 - 12:30

2017 թ. նոյեմբերի 27-29-ը հրավիրվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Ավանդականը և արդիականը հայոց մշակույթում» գիտաժողովը։
Նիստերը կկայանան ինստիտուտի գրադարանի դահլիճում։
Զեկուցման տևողությունը – 15 րոպե, հարցուպատասխան – 5 րոպե։
Քննարկումները՝ ամեն նիստի ավարտին։

27 նոյեմբերի
Առաջին նիստ – ժամը 10.00 – 13.00
Նիստավար – Լևոն Աբրահամյան

  1. 1. Анаит Худавердян, Сурен О­босян, Рубен Мес­робян
    Биоархеологическая реконструкция захоронений XIV-XVI вв. из пещеры Зарни Эр (Лорийская провинция)
  2. Լարիսա Եգանյան
    Ոչխարի (խոյի) պաշտամունքի հետ իմաստաբանորեն կապված ծի­սական առարկաների շուրջ
  3. Արսեն Բոբոխյան
    Կաթքար-վիշապաքար. Երվանդ Լալայանից հարյուր տարի անց
  4. Հասմիկ Աբրահամյան
    իջինքը և Քառասնից մանկանց տոնը
  5. Արա Գուլյան
    Ժողովրդական սրբերի պաշտամունքը երեկ և այսօր
  6. Լիլիթ Սիմոնյան
    Արևելյան Հայաստանի 17-րդ դարի վերջի սրբավայրերը ըստ Երե­միա Քյո­մուր­ճյանի քարտեզի և Թովմա Վանանդեցու «Ի սրբազան տեղիս աշխարհին հայոց» աշխատության
  7. Յուլիա Անտոնյան
    «Հայաստանում խաչքավորների պակաս չկա». խաչքավորի ինս­տի­տուտը ժա­մանակակից Հայաստանում

27 նոյեմբերի
Երկրորդ նիստ – ժամը 14.00 – 17.00
Նիստավար – Հարություն Մարության

  1. Արգամ Երանոսյան
    Հայոց տոհմածառերի ազգագրական ուսումնա­սի­րություն. հի­շո­ղություն և սե­րունդների վիզուալ դիսկուրս
  2. Լևոն Աբրահամյան
    Թամանյանի Ժողտունը. առասպելաբանություն, գաղափա­րա­խո­­սություն և ճար­տարապետություն
  3. Սվետլանա Պողոսյան
    Տղամարդու և կնոջ կերպարների դրսևորումներ տապա­նա­քա­րային պատ­կե­րա­գրության մեջ ( ըստ Տավուշի 19-րդ դ. - 20-րդ դ.սկզբի նյութերի)
  4. Արմենուհի Ստեփանյան
    Հյուսքի և ասեղնագործության ծիսական դերը հա­յոց ժո­ղովրդական մշա­կույ­թում
  5. Ռուզան Ծատուրյան
    «Սեր» կաթնամթերք պատրաստելու սովորույթը Ախալցխայի հայ­կական գյու­ղերում
  6. Հրանուշ Խառատյան
    «Аджумян Гегам Мартиросович, место рождения: Ташкастан, Турция». Հա­յաս­տա­նում քաղաքական բռնությունների ենթարկ­ված­ների դատական և ար­տա­դա­տական գործերի շարադրանքի լե­զուն
  7. Տիգրան Սարգսյան
    Խորհրդային բռնաճնշումները և դրանց արտացոլումը Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հանրակրթական դպրոցի արդի դա­սա­­գրքերում
  8. Հրայր Զոհրաբյան
    Պատժիչ մարմինները Խորհրդային Հայաստանի քաղա­քա­կան բռնություններում՝ ըստ զոհերի տվյալների շտեմա­րա­նի նյութերի

28 նոյեմբերի
Երրորդ նիստ – ժամը 10.00 – 13.00
Նիստավար – Սուրեն Հոբոսյան

  1. Գոհար Ստեփանյան
    Բացառապես կրծքով կերակրման վեցամսյակը որպես մոր և մանկան կյանքի անցումային փուլ
  2. Միհրան Գալստյան
    Ընտանիքի կայունության հիմնախնդիրները աշխատանքային միգ­­րանտ­նե­րի շրջա­­նում
  3. Գայանե Շագոյան
    Զբոսաշրջությունը «ներքևից» և «վերևից». Գյումրիի նոր քա­ղա­քային տեքս­տերը
  4. Թորգոմ Աղանյան
    Մշակութային ավանդույթների պահպանման և մշակութային էկո­լոգիայի խնդիր­ները հետաղետյան Գյումրիում
  5. Эмма Петросян
    Отражение “культурной политики” и идентичности в современном армянском танце (по данным youtu­be.com)
  6. Գարեգին Գրիգորյան
    Փոխօգնության տարրերը Տավուշի հյուսիսային սահմանամերձ գյուղերում
  7. Հարություն Մարության
    Արհեստագործական որոշ ավանդույթների վերափոխումը Տա­վու­­շում (ըստ Ի­ջև­ան և Դիլիջան քաղաքների նյութերի)

28 նոյեմբերի
Չորրորդ նիստ – ժամը 14.00 – 16.30
Նիստավար – Յակոբ Չոլաքեան

  1. Արմեն Պետրոսյան
    Անգեղը հնագույն հայոց մեծ աստված
  2. Սարգիս Հարու­թյուն­յան, Ան­նա Պողոսյան
    Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք կերպարների տիպահամա­դրա­­կան քննու­թյուն ըստ մոկաց պատումների
  3. Սիրանուշ Առաքելյան
    Անեծքը և օրհնանքը Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նա­հան­գին Սիսա­կան» երկում
  4. Տորք Դալալյան
    Երաժշտական գործիքների առաջացումը ըստ հայ միջնադարյան բա­նա­հյու­սու­թյան
  5. Յակոբ Չոլաքեան
    Անտիոքի հայաբնակ շրջաններու տոհմիկ նուագարանները
  6. Նվարդ Վարդանյան
    Դերային ընկալումներն ու խնամիական փոխհարաբերություն­նե­րը հայոց հար­սանեկան ծիսերգերում

29 նոյեմբերի
Հինգերորդ նիստ – ժամը 10.00 – 12.30
Նիստավար – Թամար Հայրապետյան

  1. Մարինե Խեմչյան
    Աստծո միջամտությունը հայ ժողովրդական հեքիաթներում
  2. Гоар Меликян
    Феминный аспект сказок цикла «Умная дочь крестьянина»
  3. Էսթեր Խեմչյան
    Հայոց հանելուկները, այլաբանական երկխոսություններն ու ժես­տերի լե­զուն հայ բանահյուսության շահաբասյան սյուժե­նե­րում
  4. Թամար Հայրապետյան
    Հովսեփ Օրբելու բանահավաքչական և բանագի­տական գոր­ծու­նեությունը
  5. Լուսինե Ղռեջյան
    Սևանի ավազանի բանահյուսական և ազգագրական մշակույթի ար­դի վիճակը
  6. Արմեն Սարգսյան
    Զավեշտի դրսևորման միջոցները թաղման ծիսակարգին առնչ­վող անեկդոտ­ներում

Գիտաժողովի փակումը – ժամը 12.30

Gitazogovi cragir

Տեսնել ավելին

(c) 2020 Muzex - All rights reserved.