Ապրիլի 10-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունենցավ Ծոցի արաբական երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր Հրայր ճէպէճեանի «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գրքի շնորհանդես-քննարկումը:Գիրքը հեղինակի երրորդ հայերեն ժողովածուն է, որտեղ տեղ են գտել սփյուռքյան և հայրենի մամուլի էջերում Ճէպէճեանի 2018-2022 թթ. հրատարակած հոդվածները․ դրանք արծարծում են ազգային, մշակութային, տնտեսական հիմնահարցեր և մարտահրավերներ։Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Սփյուռքի ուսումնասիրության բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Կարապետյանը։
2024-04-10
Օրեր առաջ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում «Երուսաղեմի հայերեն վիմագիր ժառանգությունը» խորոգրով բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը։ Բանախոսությունը կազմակերպվել էր ինստիտուտի «Միջնադարագիտական քննարկումներ»-ի շրջանակում։Բանախոսը ներկայացրեց Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայերեն վիմագիր ժառանգությունը, որը Սուրբ Երկրում հայոց դարավոր ներկայության անհերքելի փաստերից է։ Անդրադարձ եղավ նաև Երուսաղեմի հայ համայնքի անցյալի ու ներկայի մասին։ Իր խոսքում Խ․ Հարությունյանը կարևորեց Սուրբ Երկրի հայկական ժառանգության հանրահռչակումը է շարունակական լինելը։ Տեղեկացրեց՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայերեն վիմագիր արձանագրությունները շատ են և գալիս են վաղ միջնադարից։ Բանախոսությանը ներկա էին ինստիտուտի աշխատակիցներ, հյուրեր։
2024-04-04
Մարտի 27-29-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ: 2023թ. ընթացքում ՀՀ տարբեր մարզերում ինստիտուտի աշխատակիցները, այլ հնագետներ իրականացրել են հնագիտական պեղումներ, դաշտային հնագիտական հետազոտություններ։ Եվ այդ աշխատանքների ղեկավար-գիտնականները գիտխորհրդի նիստում ներկայացվեցին հաշվետվություններ կատարված պեղումների և հետագա աշխատանքների վերաբերյալ: Առաջին օրը ներկաներին ողջունեց ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ կարևորելով կատարված աշխատանքը և մաղթեց հաջողություններ: Առաջինը հաշվետվությամբ հանդես եկավ հնագետ, պ. գ. թ. հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ուրարտագետ Սիմոն Հմայակյանը: Ներկայացրեց Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի տարածքում գտնվող Արգիշթիխինիլի պատմական քաղաքի տարածքի դամբարանադաշտում կատարված պեղումների արդյունքները: Նույն մարզի Երվանդաշատ պատմական մայրաքաղաքի տարածքում կատարված հնագիտական աշխատանքները ներկայացրեց հնագետ Սյուզաննա Մուրադյանը: Արմավիրի, Լոռու Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում կատարված տարբեր հնավայրերի պեղումների մասին հաշվետվություն ներկայացրեց հնագետ Արթուր Պետրոսյանը: Հատկապես քննարկումներ եղան Հատիս լեռան գագաթին գտնվող «Շամիրամի ամրոց» կոչվող հնավայրում կատարված աշխատանքների պահով: Ինստիտուտի գիտաշխատող, «Արենի-1 քարանձավ»-ի հիմնադիր Բորիս Գասպարյանը ներկայացրեց Արենի-1, Արենի-2 քարանձավներում և Արփա գետի հովտում գտնվող այլ հնավայրերում կատարված հնագիտական աշխատանքները: Պատմաբան, հնագետ, մշակութաբան, պ. գ. դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, ով երկար տարիներ ղեկավարում էր Արցախի Տիգրանակերտ քաղաքի հնագիտական աշխատանքները, արդեն 3 տարի է՝ ղեկավարում է Դվինում իրականացվող պեղումները։ Ներկայացրեց արդյունքները, խնդիրները: Կարևոր է, որ հնավայրերում իրականացվող պեղումները, ուսումնասիրությունները ղեկավարվում են նաև երիտասարդ գիտաշխատողների կողմից: Եվ տարբեր մարզերում իրականացրած աշխատանքները ներկայացրեցին հնագետներ Արման Նալբանդյանը, Ավետիս Գրիգորյանը, Բենիկ Վարդանյանը, Մարիամ Շախմուրադյանը, այլոք: Հաշվետվությամբ հանդես եկավ նաև ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ ներկայացնելով ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի լեռնազանգվածի Կարմիր սար՝ Տիրինկատար գագաթի հարևանությամբ բացահայտված վիշապաքարերի տարածքում ստուգողական աշխատանքները:Բացի այդ ներկայացրեց նաև Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ափին գտնվող Արտանիշ հնավայրի, ինչպես նաև Շորժա/Շողակաթ/ գյուղի մոտակա դամբարաննրում կատարված պեղումների մասին: Արաագածոտնի մարզի Ագարակ գյուղում պահպանված «Ագարակ» պատմամշակութային արգելոց եզակի հնավայրում կատարված նոր պեղումների մասին ներկայացրեց հնագետ Նորա Ենգիբարյանը: Այստեղ ավելի վաղ կատարվել են պեղումներ հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախկին տնօրեն Պավել Ավետիսյանի ղեկավարությամբ։ 2023-ին Պ․ Անանյանը ղեկավարել է նաև Արարատի մարզում գտնվող «Մասիս բլուր» հնավայրում կայացած պեղումները։
2024-03-29
ՀԱԻ Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը 2024թ. մարտի 13-15-ը Վարշավայում մասնակցեց «(In)Visible Russian (Anti-)War Migration» միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով «Integration of Russian Immigrants in Armenia: Self-perceptions Through the Prism of ''own'' (''svoi'')and ''guest'' խորագրով զեկուցումը: Գիտաժողովը կազմակերպվել էր "Crossing Borders, Building Walls: Towards an Ethnography of Russian War Mobilization" նախագծի շրջանակում: Հետազոտական թիմի մեջ ներառված է եղել նաև նույն բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգաբանության ինստիտուտը, Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Սլավոնական ուսումնասիրությունների ինստիտուտը, Վարշավայի համալսարանի Ազգաբանության և մշակութային մարդաբանության ինստիտուտը և Վարշավայի համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը: Գիտաժողովին մասնակցությունը հնարավոր է դարձել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
2024-03-26
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի գիտաշխատող Արման Խաչատրյանը 2024 թվականի մարտի 14-15-ին Փարիզում մասնակցել է «Հայկական սփյուռքը շարժման մեջ» («Armenian Diaspora(s) in Motion») (Գիտաժողովի նպատակների և ծրագրի վերաբերյալ տե՛ս https://www.icmigrations.cnrs.fr/2024/02/06/conf- diasporas-armeniennes-mars-2024-campus- condorcet/?fbclid=IwAR1RjV8Wbi3g_CQCX3y10LLw3jiYKcPj0kQriiqeNUbFKzxBEnCDOKE6Awo ) միջազգային գիտաժողովին, որը կազմակերպվել էր Փարիզի Նուբարյան գրադարանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Գալուստ Գուլբենկյան հիմնարկության, Սորբոնի համալսարանի և Միգրացիայի ֆրանսիական համագործակցության ինստիտուտի համատեղ ջանքերով։ Երկօրյա գիտաժողովի նպատակն էր ներկա աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում անդրադառնալ հայկական սփյուռքում ի հայտ եկած ներքին նոր գործընթացներին և իրողություններին, դրանցում առկա առանձնահատկություններին։ Գիտաժողովը մեկտեղել էր հայկական սփյուռոքով զբաղվող մոտ երեսուն հետազոտողների տարբեր երկրներից, որտեղ Արման Խաչատրյանը ներկայացրեց «Իսրայելահայերը։ Հին սփյուռքի նոր դերակատարները» վերնագրով իր նոր հետազոտությունն, որի նպատակն է խորացված հարցազրույցների, մասնակցային դիտարկումների, արխիվային նյութերի, ինչպես նաև մամուլում և համացանցում առկա նյութերի վերլուծության հիման վրա ուսումնասիրել մի կողմից Իսրայելի (1948 թականից առաջ Պաղեստին) հայկական հին համայնքների (նախացեղսպանական և հետցեղասպանական) և վերջին 40 տարիներին հետսովետական երկրներից և անկախ Հայաստանի Հանրապետությունից Իսրայել ներգաղթած հայերի, մյուս կողմից Երուսաղեմի հայոց պատրիարքության միջև հարաբերություններն, վերջին տարիներին իսրայելահայ սփյուռքում նկատելի դինամիկ փոփոխություններն ու ներքին գործընթացները։ Արման Խաչատրյանի հետազոտությունը պլանավորված է տպագրության հանձնել Études arméniennes contemporaines ("Études arméniennes contemporaines էլեկտրոնային էջը տե՛ս https://journals.openedition.org/eac/?lang=en ") հայագիտական երկլեզու (ֆրանսերեն և անգլերեն) ամսագրում։
2024-03-15
Մարտի 13-ին լրացավ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյակը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցները, միանալով Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությանը, այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ Երվանդ Լալայանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու մեծանուն գիտնականի հիշատակին։Եր․ Լալայանի հիշատակին իրենց երախտիքի խոսքն ասացին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, Հայոց ազգագրության թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը և ՀԱԻ ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանը։
2024-03-13