Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

ՀԱԻ_ում տեղու ունեցավ «Սոսի Գրիգոր Լուսավորիչ վանքային համալիրի հնագիտական հետազոտությունների արդյունքները» խորագրով բանախոսությունը

ՀԱԻ_ում տեղու ունեցավ «Սոսի Գրիգոր Լուսավորիչ վանքային համալիրի հնագիտական հետազոտությունների արդյունքները» խորագրով բանախոսությունը

Ս.թ. ապրիլի 14-ին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ ՀԱԻ Արցախի պատմամշակութային ժառանգության  ուսումնասիրության խմբի սեմինարը՝ նվիրված Սոսի Գրիգոր Լուսավորիչ վանքային համալիրի հնագիտական հետազոտությունների արդյունքներին: Բանախոսությամբ հանդես եկավ պ․ գ․ թ․ Վարդգես Սաֆարյանը:

2025-04-14

ՀԱԻ-ում կայացավ «Համաժամանակյա շինությունների և դամբարանային կառույցների ճարտարապետական զուգահեռներ» թեմայով բանախոսությունը

ՀԱԻ-ում կայացավ «Համաժամանակյա շինությունների և դամբարանային կառույցների ճարտարապետական զուգահեռներ» թեմայով բանախոսությունը

Ապրիլի 11-ին  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կայացավ Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խմբի 2025թ․ առաջին սեմինարը: «Համաժամանակյա շինությունների և դամբարանային կառույցների ճարտարապետական զուգահեռներ» թեմայով հանդես եկավ ճարտարապետ Լիլիթ Տեր-Մինասյանը։ Լ․ Տեր-Մինասյանը ներկայացրեց ծավալային (բնակելի և պաշտամունքային) և թաղման կառույցների միջև նկատած ճարտարապետական ընդհանրությունները։

2025-04-11

Տեղի ունեցավ «Տաթևի վանքը՝ Սբ․ Եվստաթևոս Առաքյալի ուխտ» խորագրով բանախոսությունը

Տեղի ունեցավ «Տաթևի վանքը՝ Սբ․ Եվստաթևոս Առաքյալի ուխտ» խորագրով բանախոսությունը

Ապրիլի 10-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շրջանակում վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Արսեն Հարությունյանը հանդես եկավ «Տաթևի վանքը՝ Սբ․ Եվստաթևոս Առաքյալի ուխտ» խորագիրը կրող բանախոսությամբ: Ներկա էի ՀԱԻ աշխատակիցներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։ Բանախոսի ելույթից հետո եղավ քննարկում, հարցեր ուղղվեցին Ա․ Հարությունյանին։

2025-04-10

Բանախոսություն «Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգություն․ միջազգային և տեղական քաղաքականություններ» թեմայով

Բանախոսություն «Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգություն․ միջազգային և տեղական քաղաքականություններ» թեմայով

Ապրիլի 8-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ ազգագրության բաժնի հերթական սեմինարը։ «Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգություն․ միջազգային և տեղական քաղաքականություններ» թեմայով հանդես եկավ նույն բաժնի գիտաշխատող, ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը։ Ներկա էին ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը, ազգագրության բաժնի ղեկավար Սուրեն Հոբոսյանը, աշխատակիցներ։ Զեկուցողն անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2006թ․ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվեցիային։ Կարևորվեց հատկապես Արցախի մշակութային ժառանգության խնդիրները։ Վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին:

2025-04-08

Բանախոսություն«Շիրակի պարերգային բանահյուսությունը. խաղիկներ» վերնագրով ժողովածուի կազմման շուրջ

Բանախոսություն«Շիրակի պարերգային բանահյուսությունը. խաղիկներ» վերնագրով ժողովածուի կազմման շուրջ

Ապրիլի 3-ին ՀՀ ԳԱԱ ՀԱԻ նիստերի դահլիճում կայացավ Բանահյուսության տեքստաբանության բաժնի հերթական սեմինարը: Բանախոսը բաժնի գիտաշխատող, բ.գ.թ. Հասմիկ Գալստյանն էր: Հասմիկ Գալստյանը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանի և կենտրոնի գիտաշխատող, բ.գ.թ. Հասմիկ Մատիկյանի հետ նախաձեռնել են «Շիրակի պարերգային բանահյուսությունը. խաղիկներ» վերնագրով ժողովածուի  կազմում, ինչին էլ նվիրված էր սեմինարը: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին որոշ հարցեր ու խնդիրներ, որոնք առաջացել են ժողովածուի կազմման ընթացքում: Գիրքը իրենից ներկայացնում է բանահյուսական տեքստերի ժողովածու և առձեռն երգարան:

2025-04-03

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը  մարտի 26-28-ին անցկացնելու է գիտխորհրդի նիստ

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը մարտի 26-28-ին անցկացնելու է գիտխորհրդի նիստ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) մարտի 26-28-ին անցկացնելու է գiտխորհրդի նիստ, որի ընթացքում կներկայացնի հնագիտական 2024 թ. իրականացրած պեղումների և հետազոտությունների արդյունքները։ Գիտխորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նիստերի փոքր դահլիճում: Ներկա էին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիայի թղթակից անդամ, տ.գ.դ.,պրոֆեսոր Յուրի Սուվարյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներ, ոլորտով հետաքրքրվողներ: Նիստը բացեց ՀԱԻ տնօրեն պ. գ. դ. Արսեն Բոբոխյանը, ով տեղեկացրեց, որ հաշվետու 2024թ. պեղվել և ուսումնասիրվել են Հայաստանի 30 հնավայրեր, որոնք ընդգրկում են ժամանակագրական լայն շրջանակ՝ սկսած նախապատմական շրջանից մինչև ուշ միջնադար: Այդ ուսումնասիրությունները զգալիորեն նպաստել են Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության բացահայտմանը և հանրայնացմանը: Համագործակցություններն ընդգրկում են աշխարհագրական լայն շրջանակ՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, ինչն ընդգծում է միջազգային հետաքրքրությունը Հայաստանի հնագիտական ժառանգության նկատմամբ: Առաջինը հեռավար հանդես եկավ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անժելեսի համալսարանի ներկայացուցիչ Քրիստինե Մարտիրոսյան-Օլշանսկին, ով տեղեկություններ տվեց ՀԱԻ գիտական ղեկավար, պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանի ղեկավարությամբ «Մասիս բլուր» հնավայր-հուշարձանում 2024-ին կատարած պեղումների վերաբերյալ:  Հնագետ Բորիս Գասպարյանը ներկայացրեց 2024-ին Արմավիրի մարզի «Լեռնագոգ-1» հնավայրի պեղումների մասին: Օրվա ընթացքում նախատեսած էր ևս 8 զեկույց: Նիստերը կշարունակվեն նաև մարտի 27-28-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (Չարենց 15):

2025-03-26