Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

Շարունակվում են Արտաշատի Գետամերձ թաղամասի հնագիտական աշխատանքները

Շարունակվում են Արտաշատի Գետամերձ թաղամասի հնագիտական աշխատանքները

Շարունակվում են Արտաշատի Գետամերձ թաղամասի հնագիտական աշխատանքները... Արշավախմբի ղեկավար ՀԱԻ Հին հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյան, ճարտարապետներ՝ Գևորգ Գյուլամիրյան, Ամինա Կանեցյան, վերականգնող՝ Տիգրան Իսահակյան, հնագետներ՝ Հայկ Գյուլամիրյան, Նարինե Սարգսյան

2024-07-30

«Հայ-գերմանական գիտության օրեր» միջոցառում

«Հայ-գերմանական գիտության օրեր» միջոցառում

Հունիսի 27-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում իր աշխատանքներն սկսեց «Հայ-գերմանական գիտության օրեր» խորագրով միջոցառումը, որը կշարունակվի նաև հունիսի 28-ին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում գործող տարբեր գիտական կազմակերպություններ։ Կայացած գիտաժողովին զուգահեռ՝ մասնակից կազմակերպություններն ունեին տաղավարներ գիտխորհրդի դահլիճին լից տարածքում և ներկայացրել էին իրենց արտադրանքը, հնարավորությունները։ Առանձին տաղավար ուներ նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ տնօրեն Արսեն Բոբոխյանի գլխավորությամբ։ Ա․ Բոբոխյանը նույնպես մասնակցեց գիտաժողովին, այնուհետև ՀԱԻ տաղավարի մոտ օտարերկրացի գիտնականներին ներկայացրեց ցուցադրված հնագիտական նյութերը՝ հայտնաբերված ինստիտուտի կողմից իրականացրած պեղումների ընթացքում։

2024-07-27

Ագարակում շարունակվում են վաղմիջնադարյան համալիրի ամրակայման աշխատանքները

Ագարակում շարունակվում են վաղմիջնադարյան համալիրի ամրակայման աշխատանքները

Ագարակում շարունակվում են վաղմիջնադարյան համալիրի ամրակայման աշխատանքները Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար, պ.գ.դ. Պավել Ավետիսյանի (Պավել Ավետիսյան)հեղինակային վերահսկողությամբ: Աշխատանքերում ընդգրկված է նաև ճարտարապետ, ՀԱԻ Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խմբի գիտաշխատող Լիլիթ Տեր-Մինասյանը: Ագարակի վաղմիջնադարյան համալիրը տվյալ ժամանակաշրջանից մեզ հայտնի եզակի կառույց է, որը պեղվել է 2013 թվականին՝ Նորա Ենգիբարյանի կողմից: Պահպանության և ամրակայման նախագծի հեղինակն է երջանկահիշատակ իտալացի մասնագետ Լուչիո Սպեկան և հնագետ Արթուր Պետրոսյանը. նախագծին մասնակցել նաև ճարտարապետ Սոսե Աղայանը: 3D վերականգնումը` Lilit Ter-Minasyan-ի

2024-07-27

Պեղումներ Արուճի միջնադարյան դղյակի ներքին հատվածում

Պեղումներ Արուճի միջնադարյան դղյակի ներքին հատվածում

2022 թ․ սկսած «Միջնադարյան ամրոցաշինություն Մետաքսի ճանապարհին» ծրագրի շրջանակում հայ-իտալական համատեղ արշավախումբը (ղեկավարներ՝ պ․գ․թ․ Աստղիկ Բաբաջանյան (ՀԱԻ), դր Սերջիո Ֆերդինանդի (ISMEO)) պեղումներ է իրականացնում Արուճի միջնադարյան դղյակի ներքին հատվածում։ Պեղումների շնորհիվ վավերացվել են 12-20-րդ դարերն ընդգրկող մշակութային շերտեր՝ վերակառուցման բազմաթիվ փուլերով։ 2024 թ․ պեղաշրջանի արդյունքում գրեթե ամբողջացել է 12-14-րդ դդ․ թվագրվող մոնումենտալ աշխարհիկ շենքի մեծ սրահը՝ կից օժանդակ սենյակներով։ 2024 թ․ բացված ուշագրավ կառույցներից են ժայռափոր երկու հարակից հորերը սրահի հյուսիսարևելյան կողմում։  

2024-07-19

ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումներին նվիրված գիտաժողով

ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումներին նվիրված գիտաժողով

Հունիսի 14-ին լրացավ 1949թ․ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից 15․000 հայերի Ալթայի երկրամաս և շուրջ 5․000 "նախկին թուրքահպատակների" Տոմսկի մարզ աքսորվածների փաստացի դեպորտացիայի 75-րդ տարին։Այդ առիթով ՀՀ ԳԱԱ ՀՆագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժինը Կիրառական մարդաբանության թեմատիկ խմբի հետ կազմակերպել էին ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումներին նվիրված գիտաժողով։Մինչ գիտաժողովի մեկնարկը ԽՍՀՄ բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ կհնչեցին 1949թ․ հունիսի 14-ին Հայաստանից Ալթայի երկրամաս աքսորվածներից երկրամասում մահացած անձանց անունները (մյուս խորհրդային հանրապետություններից աքսորվածներից մահացածների անունները չունենք)։Գիտաժողովի շրջանակում զեկույցներով հանդես եկան Հրանուշ Խառատյանը, Դավիթ Գասպարյանը, Գոհար Ստեփանյանը, Աշխեն Պետրոսյանը, Տիգրան Սարգսյանը, Լևոն Աբրահամյանը, Գայանե Շագոյանը, Հասմիկ Կնյազյանը և Հարություն Մարությանը։

2024-07-14

Սկսվել են Արտանիշի պեղումները

Սկսվել են Արտանիշի պեղումները

Իր աշխատանքներն է սկսել Արտանիշի հնագիտական հայ-գերմանական համատեղ արշավախումբը (ղեկ․՝ Ա․ Բոբոխյան, Ռ․Կունցե)։ Արշավախումբը պեղումներ է իրականացնում վաղ բրոնզեդարյան (Ք․ա․ III հազ․ սկիզբ) բնակատեղիում և միջին բրոնզեդարյան (Ք․ա․ III հազ․ կես) դամբարանում:

2024-07-04