Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Իրադարձություններ

Մասնակցություն Լոս Անջելոսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) կազմակերպած միջազգային գիտաժողովին

Մասնակցություն Լոս Անջելոսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) կազմակերպած միջազգային գիտաժողովին

Ս․թ․ փետրվարի 16-ից մարտի 2-ը ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանն ու նույն բաժնի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանը գործուղման են մեկնել՝ մասնակցելու Լոս Անջելոսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) կազմակերպած միջազգային գիտաժողովին՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին: Գիտաժողովը կայացել է փետրվարի 22-ից 24-ը և ուղեկցվում էր Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությամբ:Գիտաժողովին Լևոն Աբրահամյանը ներկայացրեց Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, մասնավորապես կանգ առնելով ֆիլմի պոետիկային առնչվող խնդիրների վրա (“Toward the Poetics of The Color of Pomegranates"): Գայանե Շագոյանը հրավիրված էր որպես դիսկուսանտ՝ վերլուծելու Չորրորդ նիստի (Politics and Violence) զեկուցումները:Լևոն Աբրահամյանն ու Գայանե Շագոյանը ունեցան հինգ այլ դասախոսություններ ևս․ USC Dornsife հայագիտության ինստիտուտի հետ համատեղ USC-ի մարդաբանության և Սլավոնական ուսումնասիրությունների ֆակուլտետների հրավերով Լևոն Աբրահամյանը հանդես եկավ «Ազգագրությունից մարդաբանություն» դասախոսությամբ՝ ներկայացնելով Հայաստանում ազգագրության զարգացման ուղին և այսօր կատարվող ուսումնասիրությունների հիմնական ուղղությունները (Levon Abrahamian: From Ethnography to Anthropology: A Survey of a Social Discipline in Armenia): Նույն հաստատությունների հրավերով Գայանե Շագոյանը ներկայացրեց Հայատանում տրավմատիկ տարբեր հիշողությունների փոխազդեցության վերաբերյալ մի վերլուծություն («Navigating memories: Commemoration practices of Stalin-era repressions in Post-Soviet Armenia») (Gayane Shagoyan: Commemoration Practices of Stalin-era Repressions in Post-Soviet Armenia):Հայագիտության ինստիտուտի աշխատակիցների, ուսանողների և հայ համայնքի համար ևս կազմակերպվեց երկու հանրային դասախոսություն: Լևոն Աբրահամյանը խոսեց Երևանի սոցիալական տարածքի 1950-80-ականների թաղային կառուցվածքի և հարաբերությունների մասին (“From «Guards» to Ward Authorities: Organizing the Social Space in Yerevan”), իսկԳայանե Շագոյանը նույն լսարանի համար ներկայացրեց Գյումրիի սոցիալական պատմությունը՝ բացատրելու թե ինչու և ինչպես է ձևավորվել գյումրեցիների որպես սրամիտների կերպարը (“Can Subalterns Make Jokes? Luaghter Culture in Modern Cities: the Case of Gyumri”):

2024-03-10

Տյառնընդառաջը Հնագիտության և ազգագրության ինստիտուտում

Տյառնընդառաջը Հնագիտության և ազգագրության ինստիտուտում

Փետրվարի 13-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բակում կայացավ Տյառնընդառաջի տոնական արարողությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր ինստիտուտի գիտակազմակերպչական բաժնի նախաձեռնությամբ։ Տոնական սեղանը զարդաված էր տոնին բնորոշ կերակուրներով ու խմիչքներով։ Մինչ խարույկի վրայով թռչելը՝ ներկաները հանդես եկան ազգագրական պարերով և կրակի շուրջ համապատասխան պտույտ կատարելով։ Տոնի շրջանակում զարդարվել էր նաև կենաց ծառը՝ բարեմաղթանքների թերթիկներով ու քաղցրեղենով։ Միջոցառմանը ներկա էին ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինստիտուտի աշխատակիցները, ասպիրանտները և այլ հյուրեր։

2024-02-13

Հանդիպում հայ-չեխական համատեղ հնագիտական արշավախմբի ներկայացուցիչների հետ

Հանդիպում հայ-չեխական համատեղ հնագիտական արշավախմբի ներկայացուցիչների հետ

Ս/թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինությունը հանդիպեց Հայաստան ժամանած չեխ գործընկերների հետ։ Քննարկվեցին Արմավիրի մարզում հայ - չեխական արշավախամբի այս տարի կատարած աշխատանքնը և հետագա համագործակցության հեռանկարները։ Արշավախմբի աշխատանքները մեկնարկել են 2016 թ. սեպտեմբեր ամսին` համաձայն 2015 թ. ձեռք բերված համաձայնության ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև: Արշավախմբի նպատակն է իրականացնել գեոֆիզիկական հետազոտություններ ՀՀ Արմավիրի մարզի հնագիտական հուշարձաններում` պարզելու համար հնագիտական շերտերի, կառույցների և այլ բնույթի կառուցվածքների տարածումը արտաքին նշաններ չունեցող տեղամասերում: 2015 թ. իրականացվող ծրագիրը նախնական է և կրում է փորձնական կամ ճանաչողական բնույթ: Սույն տարվա հետազոտությունների մեջ են ընդգրկվել հետևյալ հնավայրերը. Խանջյան բլուր բնակատեղի – նեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Խանջյան,Աղվեսի ղռեր բնակատեղի – էնեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Աղավնատուն,Լեռնամերձի հնագիտական համալիր – էնեոլիթ-միջնադար, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Լեռնամերձ,Արգիշտիխինիլի և Հին Արմավիր քաղաքատեղիների միջև ընկած տարածքը:Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը: Չեխական կողմի ներկայացուցիչներն են. Սլավիկ Աղասսարյան – կազմակերպիչ,Վիտ Վիչալչակ – հովանավոր,Դենիսա Վիչալչակովա – հովանավոր,Պրոֆեսոր Յան Ֆռոլիկ – հնագետ, արշավախմբի չեխական կողմի ղեկավար, Պրահայի համալսարանի Հնագիտության ինստիտուտՅոզեֆ Մատիաշեկ – հնագետ,

2023-10-04

Մահազդ․ Դեյվիդ Սթրոնախ

Մահազդ․ Դեյվիդ Սթրոնախ

2020 թ. հունիսի 27-ին կյանքից հեռացավ անվանի հնագետ՝ Դեյվիդ Սթրոնախը (ծնվ. 1931 թ.), որը հայտնի է Պասարգադայում, Թեփե Նուշ - ի Ջանում և Նինվեում իրականացրած իր պեղումներով: 1960-70-ական թթ. նա եղել է Թեհրանի Պարսկական հետազոտությունների բրիտանական ինստիտուտի տնօրեն: 1981-2004 թթ. ընթացքում Դ. Սթրոնախը Կալիֆորնիայի համալսարանի, Բերքլի պրոֆեսոր էր: Ակտիվ գիտական գործունեության շնորհիվ նա վաստակել է մի շարք պարգևներ և մրցանակներ, որոնց թվում՝ Ամերիկյան հնագիտական ինստիտուտի ոսկե մեդալը «Առանձնահատուկ հնագիտական նվաճումների» համար (2004 թ.): Դ. Ստրոնախը հետազոտություններ է կատարել նաև Հայաստանում, մասնավորապես Հոռոմում և Էրեբունիում: Ինստիտուտի գիտական անձնակազմը ցավակցություն է հայտնում անվանի գիտնականի մահվան կապակցությամբ:

2020-06-27

Բաց նամակ ընդդեմ ատելության խոսքի և վտանգված ակադեմիական ազատության

Բաց նամակ ընդդեմ ատելության խոսքի և վտանգված ակադեմիական ազատության

«Վետո» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, թաքնվելով հակաթուրքական «հայրենասիրության» քողի տակ, սոցիալական ցանցերում օրերս տարածած հրապարակումներով փորձում է վարկաբեկել Հայաստանի վաստակա­շատ և հեղինակավոր երկու ազգագրագետների՝ Հրանուշ Խառատյանի և Հարություն Մարությանի գիտական վարկը և մարդկային արժանապատվությունը: Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրության մեջ ծանրակշիռ ավանդ ունեցող գիտնականներ են՝ հայոց ավանդական մշակույթի բազմաթիվ ոլորտների ուսումնասիրությանը նվիրված հարյուրավոր գիտական հոդվածներով և տասնյակ մենագրություններով, որոնց կշիռն ավելին է, քան մալյանների՝ կեղծիք սփռող աղբյուրներից համալրվող նետտո և բրուտտո քաշը։ Նշված գիտնականները նաև ունեն հրատարակած արժեքավոր աշխատություններ Արցախի հայ բնակչության, հայոց Ցեղասպանության, հայկական համայնքների, առաջին հանրապետության, խորհրդային շրջանի և հայոց պատմության այլ կարևոր դրվագների մասին։ Նրանք բազմիցս աշխարհի տարբեր գիտական ամբիոններից ներկայացրել են հայ ժողովրդի շահերը և ճանաչելի դարձրել միջազգային լայն հանրության առջև հայոց պատմության և մշակույթի կարևոր փաստեր ու դրվագներ: Խստորեն դատապարտում ենք մեր գործընկերների հասցեին Նարեկ Մալյանի հնչեցրած ֆաշիստական բովանդակության հայտարարություններն ու նրանց ընտանիքների անդամների հետ ֆիզիկական հաշվեհարդարի, ընդհուպ մինչև մահվան սպառնալիք պարունակող բովանդակութ­յամբ կոչերը և հրավիրում ՀՀ դատախազության և իրավապահ մարմինների ուշադրությունը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Միևնույն ժամանակ Հայաստանի գիտական և ակադեմիական հանրությանը կոչ ենք անում դատապարտելու վաստակաշատ գիտնականների վրա ծայրահեղական ուժերի կողմից բռնություն կիրառելու այս կոչերը: Մարդկային համակեցությունը միշտ ունեցել է և ունի արատավոր շեղումներ՝ «մատնիչների» և զրպարտիչների ցանցեր, դավադրագիտության տեսաբաններ ու մոլագարներ, ծայրահեղական և պսևդո­հայրենա­սիրական խմբակներ, որոնց միջոցով բազմիցս փորձել են հալածել գիտնականներին, հանրային ուղղամիտ կեցվածքն ու այլակարծությունը: Հանրային կեցության այս թարախապալարները եղել են և մնալու են ազգագրագետների ուսումնասիրության առարկա: Ազգագրությունը մարդկային մտքի և դրա կարևորագույն արդյունքի՝ մշակույթի, շարունակական ապագաղութացման գործընթաց է։ Եվ դրանից սպասվող անհանգստությունն է, որ ցնցումների մեջ է գցել մերօրյա պսևդո­հայրենա­սերներին: Չէինք անդրադառնա խնդրին, եթե մալյանների արտահայտությունները չդառնային բացահայտ սպառնալիքներ, մարդկանց ֆիզիկական ոչնչացման կոչեր, որոնք այլևս դուրս են հանրային խոսք լինելուց և պարունակում են քրեական հանցանքի բացահայտ տարրեր։ Միաժամանակ, փաստում ենք, որ այո, նաև՝ մեր՝ գիտնականներիս ջանքերով է հնարավոր դարձել բռնապետությունների կազմաքանդումը, տեռորի պատմության լուսաբանումը, ցեղասպանության մարդկային պատմությունների բարձրաձայնումը, փախստական, հալածված խմբերի, աղքատների ձայների հանրայնացումը, ինչպես նաև մալյանների համար քաղաքացիական ազատությունները հնարավոր դարձնելն ու պահպանելը։ Այս նամակը դիտարկում ենք ոչ միայն որպես Հրանուշ Խառատյանին, Հարություն Մարությանին պաշտպանելու գործընկերային դիրքորոշում, այլև ազատ միտք ունենալու, գիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու մասին ահազանգ, ինչի արժանապատիվ իրականացման իրավունքը մեզանից յուրաքանչյուրին տրված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական անձնակազմ

2020-05-12

Համագործակցության խնդիրներն և սկզբունքները Սփյուռքի նոր մարտահրավերների համատեքստում» թեմայով առցանց միջազգային սեմինար-քննարկում

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժինը կազմակերպում է առցանց միջազգային սեմինար-քննարկում` «Համագործակցության խնդիրներն և սկզբունքները Սփյուռքի նոր մարտահրավերների համատեքստում» թեմայով: Օրակարգում կլինեն հետևյալ հարցերը՝ 1.ՀՀ և սփյուռքի մտավոր ներուժի հավաքագրման նպատակները և խնդիրները, 2.Ցանցային մեխանիզմների ներդրումը սփյուռքի ուսումնասիրման գործընթացներում, 3.Սփյուռքագետների ցանցի ձևավորման սկզբունքները և հեռանկարները: Սեմինար-քննարկումը կվարի Սփյուռքի հետազոտությունների բաժնի ղեկավար պ.գ.դ. Ռ. Կարապետյանը: Քննարկմանը կմասնակցեն ոլորտի մասնագետներ Ալմաթիից, Բեյրութից, Բեռլինից, Կիևից, Պոզնանից, Պրաhայից, Վլադիկավկազից, Փարիզի

2020-03-09