ԱՐԵՎԻՔ (ՄԵՂՐԻ). ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐ

 

ԱՐԵՎԻՔ (ՄԵՂՐԻ).

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐ

 

Միջազգային գիտաժողով

2023 թ. նոյեմբերի 17-19, ԵՊՀ և ՀԱԻ

�� Երևանի պետական համալսարանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ և «Երկիր եւ մշակոյթ» համազգային կազմակերպության հետ գործակցաբար, կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված Սյունիքի պատմական Արևիք գավառի (ներկայիս Մեղրու շրջանի) պատմամշակութային ժառանգության և հարևան երկրների հետ միջմշակութային կապերի զանազան հայեցակետերին։

�� Ակնկալում ենք գիտական նորույթ և վերլուծական բնույթ ունեցող զեկուցումներ, որոնք առնչվում են հետևյալ գիտակարգային ուղղություններին.

�� նյութական մշակութային ժառանգություն (հնագիտություն, վիմագրագիտություն, թանգարանագիտություն)

�� ոչ-նյութական մշակութային ժառանգություն (ազգագրություն, մշակութային մարդաբանություն, բանագիտություն, լեզվաբանություն, բարբառագիտություն)

�� արվեստագիտություն (ճարտարապետություն, մանրանկարչություն, որմնանկարչություն, ձեռագրագիտություն)

�� պատմագիտություն (պատմագրություն, աղբյուրագիտություն, տեղագրություն, քարտեզագիտություն)

♟ Գիտաժողովը տեղի կունենա Երևանում և Մեղրիում:

✅ Մասնակցության համար անհրաժեշտ է զեկուցման հիմնադրույթներն ուղարկել �� meghri.conference@gmail.com էլ. հասցեին՝ նախքան ս.թ. սեպտեմբերի 22-ը,

նշելով հեղինակ(ներ)ի անուն-հայրանուն-ազգանունը, գիտական կոչումը, պաշտոնը, աշխատավայրը և բջջային հեռախոսահամարը։ Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցներին դրական պատասխան նամակը կուղարկվի մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը: Գիտաժողովի նախնական ծրագիրը մասնակիցներին կուղարկվի մինչև հոկտեմբերի 30-ը։

�� Գիտաժողովից հետո զեկուցումների հիման վրա գրված հոդվածները կընդգրկվեն «Արևիք. պատմամշակութային ժառանգության դրվագներ» ժողովածուում, որը նախատեսվում է լույս ընծայել 2024 թվականին։

�� Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը։

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Հովհաննես Հովհաննիսյան, պ.գ.դ. (ԵՊՀ ռեկտոր)

Արսեն Բոբոխյան, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն)

Դավիթ Դավթյան (ԵՄԿ հայաստանյան մասնաճյուղի նախագահ)

Համո Սուքիասյան, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՊԻ)

Արսեն Հարությունյան, պ.գ.թ. (ՄՄ/ՀԱԻ)

Տորք Դալալյան, բ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ փոխտնօրեն)

 

Երք, 10/17/2023 - 09:00 - Հնգ, 10/19/2023 - 16:00

Send to