ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ V-XIX ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ

Երք, 06/08/2021 - 16:00 - 17:00

Նախագիծը նապատեսված է գիտական շրջանառության մեջ մտցնելու Հյուսիսային Կովկասի ժողովուրդների պատմությանն առնչվող հայկական աղբյուրները, որոնք պատշաճ կերպով ներկայացված չեն համաշխարհային գիտության մեջ, այդ թվում ռուսաստանյան գիտական շրջանակներում: Պետք է նշել, որ այդ սկզբնաղբյուրների ուսումնասիրումը կնպաստի Հյուսիսային Կովկասի պատմության էլ ավելի անկանխակալ հետազոտմանը: Այս նախագծի նպատակն է Հյուսիսային Կովկասի պատմությանն առնչվող հայկական աղբյուրներում առկա տվյալների վերհանումը և համակարգումը, դրանց գիտական արժեքի արժևորումը ու հավաստիության աստիճանի քննությունը: Ուսումնասիրության առարկան կհանդիսանան հայերեն լեզվով գրված նարատիվ աղբյուրները, որոնք գլխավորապես կենտրոնացած են Կովկասի գրավոր մշակույթի «գանձարանում»՝ Հայաստանի հանրապետության Հին ձեռագրերի ինստիտուտ-թանգարանում կամ Մատենադարանում: Բացի այդ, կօգտագործվեն վիմագիր ու դրամգիտական աղբյուրները, ժողովրդական պատումները: Կարժևորվեն ու կոնկերտ գնահատականներ կտրվի ուսումնասիրվելիք աղբյուրներին: Ծրագրի կատարողները հանդիսանում են ռուսական և հայկական խմբերը, որոնք գիտահետազոտական ինստիուտների աշխատակիցներ են:

Հիմնական բանախոսներ՝ ՌԴ ԳԱԱ ԴԱԿ Պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, պ.գ.թ. Ռամազան Աբդուլմաժիդով և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող, պ.գ.թ. Հայկ Հակոբյան

Send to