Իրադարձություններ և միջոցառումներ

ԹԱՐՄԱՑՈՒՄ: Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ


ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2023 թ. հոկտեմբերի 18-20-ին կազմակերպում է «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի  գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողով: 



10/18/2023 - 09:00

Ատենախոսության պաշտպանություն. "Անապատի օդապարուկների" կառուցվածքը, ձևերը, թվագրությունը և գործառույթը


Ատենախոսության պաշտպանություն


07/13/2023 - 14:00

«Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում - 2» միջազգային գիտաժողով


Բաց հրավեր՝ մասնակցելու «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում - 2» միջազգային գիտաժողովին


06/13/2023 - 10:00

«Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում – 2» գիտաժողով


ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Միչիգանի Համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2023 թ. հունիսի 13-15-ը Երևանում կազմակերպում են  «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում – 2» գիտաժողովը



06/13/2023 - 10:00

Գիտաժողով․ «Ոռոգման համակարգերը Հայկական Լեռնաշխարհում»


ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ջրօգտագործման մշակույթն ուսումնասիրող թեմատիկ խումբը նախաձեռնում է տարածաշրջանում ոռոգման և ջրաբաշխական համակարգերի պատմամշակութային ամենաբազմազան տարաժամանակյա հայեցակողմերին նվիրված գիտաժողով: Գիտաժողովի մասնակցության հայտը` համապատասխան ամփոփագրով (200-500 բառ), պետք է ներկայացնի թեմայի հետևյալ դիտանկյուններից որևէ մեկը՝ ազգագրական, հնագիտական, բանագիտական, լեզվաբանական, պատմական, արդի մարդաբանական, ինչպես և՝ բնագիտական:



03/29/2023 - 10:00

"Պեղումների արդյունքում հայտնաբերված ոսկրերից վերցված ԴՆԹ-ի վերլուծությունը"


Կներկայացնի ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, Դուբլին համալսարանի Թրինիթի քոլեջի հրավիրված հետազոտող Անահիտ Հովհաննիսյանը:
Սեմինարը online է լինելու



12/01/2022 - 15:00

Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն (գիտաժողովի հրավեր)


ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժինը 2022 թ․ մայիսի 3-7 հրավիրում է մասնակցելու «Քաղաքը խոշորացույցի տակ․ մարդաբանական դիտանկյուն» միջազգային գիտաժողովին

 



05/03/2022 - 09:00

Գիտաժողով «Սյունիք․ մշակույթը և բնությունը» (թարմացվող)


Գիտաժողովի ծրագրի վերջնական տարբերակը և ամփոփագրերը հասանելի են։ 



04/26/2022 - 10:30

Ատենախոսության պաշտպանություն․ «Նոր բողոքականության տարածումը Հայաստանի եզդիների շրջանում և ինքնության տրանսֆորմացիաները»


Ատենախոսության պաշտպանություն



11/11/2021 - 14:00

Վայոց ձոր


Գրքի շնորհանդես

ՎԱՅՈՑ ՁՈՐ պատմամշակութային ժառանգության դրվագներ



10/05/2021 - 18:00

Մշակութային քաղաքականության նոր համակարգի ձևավորումը Հայաստանում. խորհրդային ավանդույթը, ազգային ռեսուրսները և եվրոպական հեռանկարները (20-րդ դարի վերջ և 21-րդ դարի սկիզբ)


2021 թ․-ի սեպտեմբերի 9-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Մուրադյան Հայկուհի Մանվելի «Մշակութային քաղաքականության նոր համակարգի ձևավորումը Հայաստանում. խորհրդային ավանդույթը, ազգային ռեսուրսները և եվրոպական հեռանկարները (20-րդ դարի վերջ և 21-րդ դարի սկիզբ) » Թ.00.06 - ‹‹Մշակութաբանություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը: 



09/09/2021 - 14:00

Ատենախոսության պաշտպանություն․ «Կիմերները և սկյութերը Հայկական Լեռնաշխարհի արևելքում (ըստ հնագիտական տվյալների)»


2021 թ․-ի հունիսի 14-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Թումանյան Գարեգին Սահակի «Կիմերները և սկյութերը Հայկական Լեռնաշխարհի արևելքում (ըստ հնագիտական տվյալների)» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը: 



06/14/2021 - 14:00

Էջեր

Send to