Լեզվական քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանում․ սոցիալ-մշակութային համատեքստը

ԵԳԽ հերթական սեմինարի շրջանակներում ՀԱԻ աշխատակից Լուսինե Անգելուշը կներկայացնի «լեզվական քաղաքականություն» եզրույթի մեկնաբանությունը, Հայաստանում լեզվական քաղաքականության մշակման առաջին քայլերը, խորհրդային տարիներին ինքնուրույն լեզվական քաղաքականություն վարելու հնարավորությունները, արդի շրջանում լեզվական քաղաքականության խնդիրները և նոր մարտահրավերները, լեզվական հարաբերությունները կարգավորող օրենքների կիրառությունը, կրթական ոլորտում լեզվական քաղաքականությանը վերաբերող փոփոխվող քննարկումները և ժամանցի ոլորտի լեզվական կարգավորման խոչընդոտները։
Լեզվական քաղաքականությունը սահմանում է հաղորդակցային այս կամ այն նպատակի համար լեզվի, լեզվի գոյության ձևի, լեզվական միավորի ընտրությունը։
Լեզվական քաղաքականության ծրագրերը մշակվում են հասարակությունում լեզվական խնդիրների կարգավորման համար, իսկ տարածման ոլորտները ներառում են գիտությունը, կրթությունը, գրասենյակային աշխատանքը, զանգավածային հաղորդակցման միջոցները և այլն։

Send to