
Առաջարկվող թեմատիկ ուսումնասիրությունը նպատակամղված է Հայաստանի անտիկ դարաշրջանի արտաքին առևտրի հետազոտմանը, հիմնված երկրի պատմական տարածքից հայտնաբերված հնագիտական, դրամագիտական և այլ նյութական փաստերի ողջ համալիրի վրա։ Սրանց զուգահեռ, աշխատանքում քննվում նաև հիմնախնդրին առնչվող աղբյուրագիտական (հայկական, հունա-հռոմեական և այլ) և պատմա-աշխարհագրական վկայությունները։
Տվյալների բազմազանությունն ու բնույթը հնարավորություն են ընձեռում դիտարկելու անտիկ Հայաստանի տնտեսության այս կարևոր ոլորտը ժամանակագրական (փուլային) և առևտրի մասնաճյուղային առանձնահատկությունների ողջ լայնույթում։ Ինչպես բերվող նյութական տվյալների, այնպես էլ բուն թեմատիկայի տեսանկյունից, տվյալ ուսումնասիրությունը՝ նորույթ է հայագիտության և առհասարակ անտիկ հնագիտության շրջանակներում։