Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստ

Երկ, 04/22/2024 - 16:30 - 19:00

Ս․թ․ ապրիլի 22-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որը մեկնարկեց պ․գ․թ․ Արսեն Հարությունյանի և պ․գ․թ․ Դիանա Միրիջանյանի համապատասխանաբար Վիմագրության բաժնի և Միջնադարյան հնագիտության բաժնի 2023 թ․-ին իրականացված և 2024 թ․-ին նախատեսվող աշխատանքների ներկայացմամբ, ապա քվեարկության դրվեց և հաստատվեց նրանց թեկնածությունը վերոնշյալ բաժինների վարիչների պաշտոնում։
Հաջորդիվ ներկայացվեց ՀԱԻ նորաստեղծ գիտակազմակերպչական խումբը։ Խմբի ղեկավար պ․գ․թ․ Վիկոտրյա Վասիլյանը ծանոթացրեց խմբի գործառույթներին և ուրվագծեց առաջիկա աշխատանքների հիմնական ուղղությունները։
Գիտխորհրդի նիստը եզրափակվեց ասպիրանտների և հայցորդների թեմաների քննարկումով, որի արդյունքում հաստատվեցին Էվիա Հովհաննիսյանի «Խորհրդային Հայաստանի երկաթուղային համակարգի մարդաբանական հետազոտություն․ Երևան - Հրազդան (Կաքավաձոր) – Իջևան ուղեմաս» (ղեկավար՝ ՀԱԻ Մշակութային մարդաբանության բաժնի առաջատար գիտաշխատող, պ․գ․թ․ Գայանե Շագոյան) և Գևորգ Գյուլումյանի «Թռչուննեիի հետ կապված պատկերացումները հայ բանահյուսության մեջ» (ղեկավար` ՀԱԻ գիտական գծով փոխտնօրերն, բ․գ․թ․ Տորք Դալալայան) թեմաները։

Send to