Ինստիտուտի գիտական ուսումնասիրությունները հրատարակվել են գիտական հաշվետվությունների, մենագրությունների, ժողովածուների և հոդվածների միջոցով, որոնք հիմնականում ամփոփված են հետևյալ մատենաշարերում.
1. Հնագիտական պեղումները Հայաստանում
2. Հայաստանի հնագիտական հուշարձանները
3. Հայ ազգագրություն և բանահյուսություն
4. Դիվան հայ վիմագրության
5. Հայ ժողովրդական հեքիաթներ
6. Հին Հայաստանի մշակույթը
7. Հայաստանի հնագույն մշակույթը
8. Հայ ժողովրդական մշակույթ
9. Ազգագրական և բանահյուսական ժառանգություն
10. Գիտական ժառանգություն
2017 թ․-ից ինստիտուտը հրատարակում է «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ» պարբերականը: