Սևանա լճի ավազանը հարուստ է հնագիտական հուշարձաններով՝ բնակավայրերով, ամրոցներով, դամբարաններով, ժայռապատկերներով, վիշապ կոթողներով, վիմագիր արձանագրություններով: Դրանց հետազոտությունն սկսվել է դեռևս XIX դ., իսկ պեղումներ իրականացվում են XX դ. սկզբից: Հետազոտությունները ցույց են տալիս տարածաշրջանի խաղացած կարևորագույն դերը Հայկական լեռնաշխարհի մշակութային զարգացումներում: Սույն ժողովածուն նվիրված է այդ աշխատանքների ամփոփմանը և ներկայացնում է համանուն ցուցահանդեսի ու գիտաժողովի նյութերը: Հատորը նախատեսված է ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ մշակույթով և արվեստով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակների համար:
Գիրքը հրատարակվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Կալիֆորնիայի համալսարանի Քոթսենի անվան հնագիտության ինստիտուտի և ՀՀ գիտության կոմիտեի 21AG-6A080 թեմայի ֆինանսական աջակցությամբ: