Արդիականության ազգաբանության բաժին

Արդիականության ազգաբանության բաժինը ձևավորվել է 2005 թ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում դեռևս 1996 թ. գործող թեմատիկ խմբերից մեկի հիման վրա, որը գլխավորապես ուսումնասիրում էր անցումային շրջանը: Թեմատիկ խմբերի, ապա և բաժնի ղեկավարն է Լևոն Աբրահամյանը:

Արդիականության ազգաբանության բաժինն ուսումնասիրում է մեր ժամանակներում ծավալվող հասարակական և մշակութային գործընթացները, դրանցով առաջ եկած փոփոխությունները և վերլուծում է դրանց շուրջ ծավալվող հանրային քննարկումները:

Բաժնում 2009 թ.-ից գործում է «Կիրառական ազգագրության» խումբը (ղեկավար` Հրանուշ Խառատյան):

Արդիականության ազգաբանության բաժնի աշխատանքների բնույթն այնպիսին է, որ նախատեսված թեմաների կատարողները երբեմն ստիպված են շեղվել նախնական ծրագրից և անդրադառնալ ընթացիկ այլ՝ հրատապություն ստացած խնդիրներին: Այդ առումով կատարվող աշխատանքների սահմաններն առաջին հայացքից շատ հստակ չեն: Սակայն տարիների ընթացքում այդ ճկուն և «բաց» համակարգը հնարավորություն է տվել «մակրո»-հայացք գցել կատարվող «միկրո»-հետազոտություններին և բաժնում հետազոտվող տարբեր հարցերի դեպքում կիրառել ցանցային մոտեցում: Քանի որ կատարվող ծրագրերը սովորաբար միայն մեկ խնդիր չէ, որ ուսումնասիրում են, դրանք կարող են ընդգրկված լինել մի քանի ուղղություններում: Ավելի մանրամասն տեղեկություն կատարվող աշխատանքների վերաբերյալ կարող եք ստանալ՝ այցելելով բաժնի անդամների էջերը և/կամ որոնելով համապատասխան բանալի-բառերը:

Բաժնում իրականացվող թեմաները կատարվել են «Հայոց ազգագրական մշակույթի ուսումնասիրություն (ավանդական և արդիական)» (2005-2008) և «Արդի հայաստանյան հասարակության առօրյայի և կոլեկտիվ հիշողության ազգաբանական ուսումնասիրություն» (2009-2015) բազային ֆինանսավորմամբ ծրագրերի սահմաններում: Դրանց նախորդել են «Էթնոմշակութային գործընթացները և ազգային ինք­նու­թյան ձևափոխումները Հայաստանում XX դարում (պատ­մաազգագրական հետազոտություն)» (1996-1999), «Ճգնաժամի ազգագրություն. 20-րդ դարի վերջին տաս­ն­ամ­յակի հայ հասարակության էթնոնշանաբանական ու­սումնասիրություն» (2000-2001), «Հասարակության կառուցվածքային փոփոխություն­ների էթնոնշանաբանական ուսումնասիրություն. Հա­յաստանը անցումային շրջանի հետճգնաժամային փու­լում» (2002-2004) թեմաների իրականացումը թեմատիկ խմբի շրջանակներում։

Բաժնում իրականացվող թեմաները կարելի է խմբավորել՝ ըստ հետևյալ ուղղությունների.

1.       Ինքնություն

(Լևոն Աբրահամյան, Հարություն Մարության, Արմենուհի Ստեփանյան, Սվետլանա Պողոսյան, Հրանուշ Խառատյան, Նելլի Մանուչարյան)

2.       Կոլեկտիվ հիշողություն

(Հարություն Մարության, Լևոն Աբրահամյան, Հրանուշ Խառատյան)

2.1. Ցեղասպանություն և Հոլոքոստ (Հարություն Մարության, Հասմիկ ԳրիգորյանՀրանուշ Խառատյան)

2.2. Մեմորիալիզացիա (Գայանե Շագոյան, Լևոն Աբրահամյան)

3.       Ազգային և քաղաքացիական շարժումներ

(Լևոն Աբրահամյան, Հարություն Մարության, Համլետ Մելքումյան)

4.       Էթնիկ բախումներ

(Արսեն Հակոբյան, Հրանուշ Խառատյան)

4.1. Ժողովրդական դիվանագիտություն (Արսեն Հակոբյան)

5.       Աղետի ազգաբանություն

(Գայանե Շագոյան)

6.       Աղքատության ազգաբանություն

(Հրանուշ Խառատյան, Հարություն Մարության, Գայանե Շագոյան, Արա Գուլյան, Լևոն Աբրահամյան)

7.       Հայրենադարձություն

(Արմենուհի Ստեփանյան)

8.       Գենդերային հետազոտություններ

(Սվետլանա Պողոսյան)

9.       էթնիկ և ազգագրական խմբեր

(«Իրինա Դոլժենկո», Հրանուշ Խառատյան, Ամենուհի Ստեփանյան, Վահե ԲոյաջյանԱրգամ Երանոսյան)

10.     Արդի հայ գյուղը

(Արա Գուլյան, Գայանե Շագոյան, Լևոն Աբրահամյան)

11.     Քաղաքի ազգաբանություն

(Լևոն Աբրահամյան, Գայանե Շագոյան, Հարություն Մարության, Համլետ Մելքումյան, Ամալիա Դիլանյան)

12.     Կրոնի ազգաբանություն

12.1. Կրոնական նոր հոսանքները Հայաստանի անկախացումից հետո

(Արա Գուլյան, Սվետլանա Պողոսյան, Արմենուհի Ստեփանյան, Լևոն Աբրահամյան, Գայանե Շագոյան, «Իրինա Դոլժենկո», Հրանուշ Խառատյան)

12.2. Ժողովրդական քրիստոնեություն (Արա Գուլյան, Լևոն Աբևահամյան, Հրանուշ Խառատյան, Գոհար Ստեփանյան, Գայանե Շագոյան)

13.     Ծիսական պրակտիկաներ

13.1. Հարսանիք (Գայանե Շագոյան, Տիգրան Սարգսյան)

13.2. Թաղում (Սմբատ Հակոբյան)

13.3. Տոներ (Հրանուշ Խառատյան, Գոհար Ստեփանյան)

14.     Վիզուալ մարդաբանական ուսումնասիրություն

(Հարություն Մարության, Լևոն Աբրահամյան, Գայանե Շագոյան, Սվետլանա Պողոսյան, Համլետ Մելքումյան)

15.     Ամբողջատիրական հասարակության ազգաբանություն

(Հրանուշ Խառատյան, Հարություն Մարության, Գայանե Շագոյան, Լևոն Աբրահամյան, Նելլի Մանուչարյան)

16.     Ժամանցի ազգաբանություն

(Գոհար Ստեփանյան)

17.      Զբոսաշրջության ազգաբանություն

(Գայանե Շագոյան)

Աշխատակազմ

Ամալյա Դիլանյան Ավագ լաբորանտ
Արա Գուլյան Գիտաշխատող
Արգամ Երանոսյան Ավագ լաբորանտ
Արսեն Հակոբյան
Գայանե Շագոյան Ավագ գիտաշխատող
Գոհար Ստեփանյան Գիտաշխատող
Լևոն Մարգարյան Ասպիրանտ
Համլետ Մելքումյան Գիտաշխատող
Հասմիկ Գրիգորյան
Հարություն Մարության Առաջատար գիտաշխատող
Հրանուշ Խառատյան
Նելլի Մանուչարյան
Սմբատ Հակոբյան Լաբորանտ
Վահե Բոյաջյան Ավագ գիտաշխատող
Տիգրան Սարգսյան Կրտսեր գիտաշխատող
Subscribe to RSS - Արդիականության ազգաբանության բաժին