Գիտաժողով․ «Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)»

Երկ, 05/21/2018 - 09:30 - Հնգ, 05/24/2018 - 18:00

 

«Թաղման ծեսը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (Հայկական լեռնաշխարհ և Հարավային Կովկաս)», 21-24 մայիս 2018 թ., ՀԱԻ, Երևան

 

Մահը մարդու կյանքում ամենաառեղծվածային և ամենաանհասկանալի երևույթներից մեկն է․ մարդիկ բազմաթիվ և իրարից կտրականապես տարբերվող պատկերացումներ ունեն այն մասին, թե ինչ է լինում մարդու հետ մահվանից հետո։ Այդ պատկերացումների դրսևորումն են դառնում թաղման ծեսերը, որոնցում արտահայտվում են տվյալ մշակույթին և հանրույթին բնորոշ հավատալիքներ, արժեհամակարգեր և այլն։ Արդեն մեկ դարից ավել է տարբեր գիտակարգերի ներկայացուցիչներ ուսումնասիրում են մահվանն առնչվող, մասնավորապես թաղման ծեսերը մշակութային, հոգեբանական, սոցիալական, պատմական, կենսաբանական և այլ տեսանկյուններից։ Թեմայի վերաբերյալ գրվել են բազմաթիվ մենագրություններ, իսկ XX դարավերջում երկու միջգիտակարգային մոտեցումները (Death Studies և Ritual Studies) էլ ավելի հարստացրին թաղման ծեսերի հետազոտությունները։

Մեզանում թաղման ծեսերը դեռ չեն արժանացել գիտնականների մանրամակրկիտ և համափարպակ ուսումնասիրության։ Չնայած որ թեմայի վերաբերյալ կան գրված աշխատանքներ, այնուամենայնիվ բազմաթիվ հարցեր դեռ սպասում են իրենց հետազոտողներին։ Սույն գիտաժողովը նպատակ ունի լրացնելու այդ բացը և կփորձի տալ թաղման ու մահվան ծեսերի հետ կապված որոշ հարցերի պատասխաններ։

 

Գիտաժողովի մասնակցության հրավերը /գիտաժողովի մասնակցության հայտերի ընդունումն ավարտված է/

E-mail: funeral-conf@iae.am

Հարցերի դեպքում գրել funeral-conf@iae.am էլ փոստին: Խնդրում ենք գիտաժողովի մասնակցությանը հայտը (զեկույցի վերնագիրը, ամփոփագիրը և այլն) էլ․ փոստով չուղարկել, այլ ներկայացնել առցանց

 

Թարմացում

Գիտաժողովի ժամկետները փոփոխվել են

Ակնկալվածից շատ հայտեր ստանալու պատճառով գիտաժողովի ժամկետները փոփոխվել են․ այն տեղի կունենա ս․թ․ մայիսի 21-ից 24-ին: 
Գիտաժողովի անցկացման վայրի և ներկայացվելիք թեմաների մասին՝ շուտով:

 

Գիտաժողովի ծրագիրը (online / pdf)

Գիտաժողովի նախատեսվող զեկույցների ամփոփագրերը (online)

 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Գիտաժողովի կազմկոմիտե
Լևոն Աբրահամյան
Պավել Ավետիսյան
Ռոման Հովսեփյան (պատասխանատու քարտուղար)
Սմբատ Հակոբյան