Գիտաժողովի մասնակցության հրավեր՝ “Հնագիտություն, Ազգաբանություն, Բանագիտություն: Միջգիտակարգային մոտեցումներ”

 

ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ.

ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Երիտասարդ գիտնականների 16-րդ միջազգային գիտաժողով 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան

20-22 նոյեմբեր, 2019

 

ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Երիտասարդ գիտնականների խորհուրդը հրավիրում է հետա­զո­տող­նե­րի, գիտաշխատողների և ասպիրանտների (մինչև 40 տարեկան)՝ մաս­նակ­ցելու հերթա­կան 16-րդ միջազգային գիտաժողովին: Այն միջգիտակարգային է և ընդգրկում է  հետևյալ  ոլորտ­ները.

  • Հնագիտություն
  • Ազգագրություն և մշակութային մարդաբանություն
  • Բանագիտություն և բանահյուսություն

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ՝

  1. Աբստրակտ՝ Word տարբերակով, Sylfaen տառատեսակով, հայերեն կամ անգ­լե­րեն լեզուներով` առավելագույնը 300 բառ: Այն ձևա­վորել նշված հաջոր­դա­­­կա­նությամբ՝ հեղինակի անուն, ազգանուն, հաստատություն, զեկուցման վեր­­նա­գիր, բանալի բառեր (մինչև 10-ը): Աբստրակտը պետք է արտահայտի հե­տա­­զո­տու­թյան համառոտ բնութա­գիրը, առաջադրված խնդիրը՝ հստակ նշելով զե­կուցման տեսական մոտե­ցում­ները և մեթոդաբանությունը:
  2. Մասնակցության հայտ:

Մասնակցության հայտը և աբստրակտը ուղարկել հետևյալ էլ. հասցեներին ysc@iae.am cc: ysc.iae.arm@gmail.com մինչև 2019 թ. հունիսի 21-ը  (ուշացած հայ­տե­րը չեն ընդունվելու):

Ընտրված զեկուցումների մասին կտեղեկացնենք էլ.  փոս­տով` մինչև 2019 թ.  հուլիսի 26-ը։

Ընտրված զեկուցումների աշխատանքային տեքստերը (մոտ 3000 բառ) ուղարկել մինչև 2019 թ. հոկտեմբերի 25-ը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսե­րենը: Հնա­րա­վոր է նաև առցանց զեկուցման տարբերակ: Զեկուցումների տևողությունը` 15 րոպե:

Գիտաժողովին ներկայացված և խմբա­գրական խորհրդի հավանությանն արժա­նացած զե­կու­ցումները կհրատարակվեն գիտական հոդ­վածների տեսքով։

Հրավիրող կողմը հոգում է արտերկրից դիմողների միայն մնալու ծախսերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել ysc.iae.arm@gmail.com հասցեին:

 

Ամենամյա գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ԵԳԽ-ը: 
Հասցե` Երևան, 0025, Չարենցի փ., 15
Հեռ.` (+374) 10 55 68 96,  Էլ. հասցե info@iae.am

Ուրբ, 04/19/2019 - 13:30

Շտեմարան

Registration Form IAE XV Conference

Send to